Yerevan, 13.August.2026,
00
:
00
BREAKING


Աշխարհահռչակ մարդկանց տարօրինակ սովորությունները

LIFE

Մենք բոլորս փոքր-ինչ տարօրինակ ենք, իսկ ստեղծագործ մարդիկ առավել ևս: Առաջարկում ենք ծանոթանալ հայտնի, նշանավոր և տաղանդավոր մարդկանց տարօրինակ սովորություններին:

Սալվադոր Դալի

Աշխարհահռչակ նկարիչ Սալվադոր Դալիի ողջ կյանքը կազմված էր անմիտ սովորություններից և ապշեցուցիչ արարքներից: Ամենատարօրինակներից մեկը ցերեկային ճաշկերույթից հետո քունն էր: Նա քնում էր` ձեռքում բռնելով պղնձե բանալի, իսկ նրա տակ երկաթե աման էր տեղադրում: Հենց որ Դալին քնում էր, բանալին ընկնում էր նրա մեջ և խլացուցիչ ձայն էր արձակում: Նկարիչն ասում էր, որ ոչինչ այդպես չի թարմացնում, որքան արթնանալը նմանատիպ ձայնից:

Ալեքսանդր Բլոկ

Հայտնի պոետ Ալեքսանդր Բլոկը, չնայած, որ սիրելով էր ամուսնացել, սակայն որպես ամուսին բավականին տարօրինակ էր: Նա ամուսնությունից հետո մեկ ամբողջ տարի հրաժարվում էր կատարել իր ամուսնական պարտականությունները և նույնիսկ չէր դիպչել իր կնոջը: Պոետը նախընտրում էր «հոգևոր մտերմությունը»՝ կնոջ մեջ չհիասթափվելու և նրան միշտ սիրելու համար:  

Ալեքսանդր Պուշկին

Ալեքսանդր Պուշկին շատ եր սիրում աշխատանքի ժամանակ լիմոնադ ըմպել: Պուշկինը չափազանց սնահավատ անձնավորություն էր:

Լև Տոլստոյ

Հայտնի ռուս գրող Լև Տոլստոյը չէր կարողանում ապրել առանց ակտիվ գործողությունների: Եթե նա գոնե մեկ անգամ չէր զբոսնում, ապա օրվա վերջում չափազանց դյուրագրգիռ էր դառնում, և գիշերը երկար ժամանակ չէր կարողանում քնել:

Լյուդվիգ վան Բեթհովեն

Կոմպոզիտոր Լյուդվիգ վան Բեթհովենը չէր սիրում սափրվել, քանի որ կարծում էր, որ սափրվելը խոչընդոտում է ստեղծագործական ոգեշնչմանը: Նախքան աշխատանքի անցնելը, կոմպոզիտորը մեկ դույլ սառը ջուր էր լցնում իր գլխին: Դա, Բեթհովենի կարծիքով, նպաստում էր ուղեղի աշխատանքին:

Նապոլեոն Բոնապարտ

Ֆրանսիացի հրամանատարը հայտնի էր տաք լոգանքների հանդեպ իր մոլագար սիրով: Խաղաղ ժամանակ նա կարող էր օրը մի քանի անգամ տաք լոգանքներ ընդունել, իսկ պատերազմական իրավիճակներում նա անպայման իր հետ լոգարան էր վերցնում: Սուրբ Հեղինե կզղում անցկացրած իր կյանքի վերջին օրերին նա գրեթե ամբողջ օրը դուրս չէր գալիս լոգարանից:

Վիկտոր Հյուգո

Վիկտոր Հյուգո հաճախակի ստեղծագործում էր մերկ վիճակում: Նա կարգադրում էր իր բոլոր ծառաներին սենյակից տանել հագուստները, որպեսզի իր մոտ տանից դուրս գալու ցանկություն չառաջանա, և նա կենտրոնացված լինի միայն իր աշխատանքի վրա: Ինքնակամ բանտարկությունն ավարտվում էր հստակ քանակի էջեր գրելուց հետո:

Չարլզ Դիքենս

Չարլզ Դիքենսը անչափ տարօրինակ սովորություն ուներ: Նա սիրում էր դիահերձարանները: «Ինչ-որ անբացատրելի ուժ ինձ այնտեղ է ձգում»,- գրում էր Դիքենսը: Երբ գրողը որևէ մի երկիր էր ժամանում, ապա առաջին հերթին նա միանգամից գնում էր դիահերձարան և այնտեղ ժամեր անցկացնում:

Ալբերտ Էյնշտեյն

Հայտնի գիտնականը երբեք գուլպաներ չէր կրում, նա վերջիններիս անհրաժեշտությունը չէր տեսնում: Պաշտոնական հանդիպումներին Էյնշտայնը միշտ երկարավիզ կոշիկներ էր կրում՝ գուլպաների բացակայությունը թաքցնելու համար:

Մաո Ցզե-Դուն

Հետևելով հասարակ գյուղացիական սովորությանը՝ Մաո Ցզե-Դունը երբեք չէր լվանում ատամները: Նա հավատում էր չինական ազգային սովորությանը և բերանի խոռոչը ողողում էր կանաչ թեյով և անպայման ուտում էր թեյի թուրմը:

Իոսիֆ Ստալին

Իոսիֆ Ստալինը հայտնի էր այն տարօրինակությամբ, որ հագուստները կրում էր այնքան երկար ժամանակ, մինչև որ դրանք ծակվում էին: Մեծն Ստալինի թիկնապահներից մեկը պատմում է, որ Ստալինը մեկ զույգ կոշիկներ ուներ, որոնք ամբողջովին ծակ և մաշված էին: Բոլորն իրենց անհարմար էին զգում, երբ նա այդ կոշիկներով հայտնվում էր պաշտոնական ընդունելություններին և այլ հասարակական վայրերում:

Օնորե դը Բալզակ

Օնորե դը Բալզակը չէր անցնում աշխատանքի՝ նախքան 5-7 բաժակ սուրճ խմելը: Հաշվել էին, որ իր ողջ կյանքի ընթացքում նա մոտ 50.000 բաժակ սուրճ էր խմել: Հանճարեղ մարդու մասին խոսելիս նա միշտ հանում էր իր գլխարկը՝ ի նշան հարգանքի: Բալզակն այդպես էր վարվում հիմնականում իր մասին խոսելիս:

Ֆրիդրիխ Շիլլեր

Տարօրինակությունների առումով բոլորից առաջ անցավ գերմանացի պոետ և ֆիլիսոփա Ֆրիդրիխ Շիլլերը: Նա չէր կարողանում աշխատել, եթե նրա գրասեղանի դարակը լցված չէր լինում հոտած խնձորներով:

"The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round AheadUcom Expands International Roaming Capabilities"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking ScamsMher Ananyan joins Unibank's Management Board Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game Moody’s changes the outlook on IDBank’s ratings to positive IDBank Introduces the New Mastercard World Card with Exclusive Travel Benefits and a Special Launch CampaignConverse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy Idram and IDBank Support Startups at Seaside Startup SummitIt is now possible to register in Unibank’s mobile application through imID as well“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting SchoolchildrenMoody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stableNew Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips to Prestigious Music AcademiesRate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative SolutionKhachaturian Rooftop Grand Opening Supported by IDBankcUcom’s Sales and Service Center Reopens at 24/2 Shahumyan Street in Ararat Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageUcom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBankCashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and SecureUcom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by EuromoneyUcom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills Ucom Supports Installation of 10 kW Solar Plant in Shenavan, Lori Unibank to Raffle a Trip to ItalyCustomer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia