Մենք սկսում ենք գործողությունների շարք, որի նպատակը երկրում նոր, ազգային իշխանություն ձևավորելն է. Չալաբյան
BLOGՔաղաքական-հասարակական գործիչ, «Համախմբում» շարժման խորհրդի անդամ Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Երեկ մեր "Հայաքվե" նախաձեռնությունը մեծ համաժողով էր կազմակերպել "ՀՀ Անկախության հռչակագիրը և ազգային պետության տեսլականը" խորագրով։ Համաժողովը ի մի էր բերել տարբեր հանրային գործիչների և կազմակերպությունների՝ քննարկելու Հայաստանի Հանրապետության առջև ծառացած արդի մարտահրավերները, վերհանելու Անկախության հռչակագիրը՝ որպես մեր իրավա-քաղաքական համակարգի հենք և նաև արդի մարտահրավերներին արձագանքելու բանալի, ինչպես նաև ներկայացնելու նրա հիման վրա ազգային պետություն կառուցելու հայեցակարգային մոտեցումները։

Այս համաժողովով մենք սկսում ենք գործողությունների շարք, որի նպատակը երկրում նոր, ազգային իշխանություն ձևավորելն է, նրա գործունեության համար հստակ, հանրայնորեն ընկալելի օրակարգ սահմանելը ու մեր երկիրն այս աննախադեպ անվտանգային ճգնաժամից հանելն է։ Մենք հստակ գիտակցում ենք, որ այստեղ պետք է ի մի գան մեր ազգի լավագույն մտավորական ռեսուրսները և առաջնորդական կարողությունները, և հնարավոր ամենը կանենք լայն հանրային համախմբում ապահովելու համար, դրա օրինակը նաև այս համաժողովի բանախոսների և հրավիրյալների կազմն էր։
Համաժողովը երեկ լայն լուսաբանում ստացավ լրատվամիջոցներում, նրա նյութերը կներկայացնենք նաև "Հայաքվե"-ի մեր էջում, մինչ այդ ցանկանում եմ իմ խորին շնորհակալությունը հայտնել համաժողովի կազմակերպչական թիմին, բոլոր բանախոսներին, լրատվամիջոցների ներկայացուցիչներին և բոլոր մասնակիցներին՝ այս կարևոր նախաձեռնության հաջող մեկնարկի համար։
1
Idram&IDBank’s Special Offer at Dalma Garden Mall
2
The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest Project
3
Converse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets Armenia
4
IDBank Launches Special Campaign for SWIFT Transfers
5
Ucom Issues Warning on New Wave of Phone Scams