Գագիկ Ծառուկյանն աշխատանքային հանդիպում է ունեցել Արցախի երիտասարդական կազմակերպությունների հետ․ Լիաննա Մանուկյան
BLOGԲՀԿ ՈՒԽ նախագահ Լիաննա Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Գագիկ Ծառուկյանն աշխատանքային հանդիպում է ունեցել Արցախի երիտասարդական կազմակերպությունների, ՀԿ Ղեկավարների եւ Ուսանողական խորհուրդների ներկայացուցիչների հետ։
Արցախի երիտասարդների հետ իմ նախորդ հանդիպման ժամանակ, երիտասարդները մեծ ցանկություն հայտնեցին հանդիպել պարոն Ծառուկյանի հետ, որի մասին տեղեկացրեցինք պարոն Ծառուկյանին։
Գագիկ Ծառուկյանը մեծ պատրաստակամությամբ ու ջերմությամբ լսեց նրանց, հանդիպումն անցավ ջերմ ու անմիջական։
Երիտասարդները բազմաթիվ հարցերով դիմեցին պարոն Ծառուկյանին, որոնց լուծումներն իրենց երկար սպասեցնել չտվեցին։
Հանդիպումն ամփոփեցինք պայմանավորվածությամբ, որ նման քննարկումները կկրեն շարունակական բնույթ։
Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ, մենք բոլորս պատրաստ ենք անել ամեն բան, որպեսզի մեր հայրենակիցներն իրենց այստեղ զգան՝ ապահով ու ուշադրության կենտրոնում։
1
Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice
2
Unibank Becomes Title Sponsor of Alashkert Football Club
3
Unibank Call Center Now Available 24/7 on Weekdays
4
Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School Participants
5
Sergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invit...



