Հայազգի երգչուհի Շերը ջրի 180.000 շիշ ջուր է նվիրաբերել ջրի խնդիր ունեցող Ֆլինթ քաղաքի բնակիչներին
LIFEՀայազգի երգչուհի ու դերասանուհի Շերը (Շերիլին Սարգիսյան) ջուր է նվիրաբերել Միչիգանի Ֆլինթ քաղաքի բնակիչներին, քանի որ քաղաքը տառապում է խմելու ջրի ճգնաժամի պատճառով՝ դառնալով վարակների պատճառ:
Երկուշաբթի օրվանից սկսած՝ ավելի քան 180.000 շիշ կտեղափոխվի քաղաք: Ֆլինթի 100.000 բնակիչները 2014թ. սկսած անվտանգ, մաքուր ջուր չունեն խմելու: 2014թ. իշխանությունը սկսել է Ֆլինթ գետի ջուրը դուրս հանել տնտեսումներ անելու նպատակով: Արդյունքում ստեղծվել է նման իրավիճակ: Այս ճգնաժամը ստիպել է նախագահ Բարաք Օբամային Ֆլինթում հայտարարել ծայրահեղ ծանր իրավիճակ:
Սպիտակ տունը հանձնարարել է հատուկ մարմնին «փրկել մարդկանց կյանքը և պաշտպանել սեփականությունը, հասարակական առողջությունն ու անվտանգությունը, նվազեցնել կամ կասեցնել Ջենեսի շրջանում աղետի վտանգը»: Այդ վայրում բնակիչներին զգուշացրել են չխմել չֆիլտրված ծորակի ջուր:
Հանձնարարականի մեջ նաև նշված է, որ պատասխանատու մարմինը 3 ամիս շարունակ ջուր, ջրի ֆիլտրեր, ֆիլտրի քարթրիջներ, ջրի թեստավորման սարքեր և այլ անհրաժեշտ պարագաներ կմատակարարի: Շերը կապվել է իր ընկերոջ՝ Բրեդ Հորվիցի հետ, ով ջրի ընկերության ավանդատու է: Բրեդը խոսել է ընկերության ղեկավարների հետ, ովքեր համաձայնել են կրկնապատկել Շերի նվիրատվությունը: 181.440 շիշ կուղարկվի նրանց կողմից:
1
Unibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan
2
Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in Armenia
3
Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank
4
Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet
5
AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders



