92-ամյա կինը փախել է ծերանոցից իր 87-ամյա ընկերոջ հետ
LIFEՆորվեգիայի Էյդսվոլ քաղաքում 92-ամյա կինը փախել է ծերանոցից։ Հաստատության աշխատակիցները ոստիկանություն են դիմել, երբ բուժքույրերը տեսել են կնոջ քայլելու համար նախատեսված սարքն իր տեղում։
Սակայն որոնումները դադարեցվել են, երբ պարզվել է, որ նորվեգուհին կլինիկան լքել է հանուն իր շվեդ ընկերոջ։ Իր 87-ամյա սիրեցյալի հետ կինը մեկնել է Ստոկհոլմ, գրում է Газета-ն։
«Դա իսկապես շատ հուզիչ սիրային պատմություն է»,- պատմել է ծերանոցի ղեկավար Յանկա Հոլսթադը։ Նրա խոսքով՝ կինը ոչ մի անօրինական բան չի արել, սակայն անհագստացրել է անձնակազմին, քանի որ չի հայտնել իր մեկնելու մասին։
Նորվեգուհին ընկերոջ տանն անցկացրել է 10 օր և մտադիր է վերադառնալ հանգստյան օրերին։
1
Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBank
2
Junius is back — with a new tournament and valuable prizes
3
From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6
4
Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee
5
ZCMC Joins the United Nations Global Compact



