Yerevan, 19.March.2026,
00
:
00
BREAKING


58-ամյա Հասմիկ Ղահրիյանը մահացավ գաղթի ճանապարհին՝ որդու գրկում

SOCIETY

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Հասմիկ Ղահրիյանի ընտանիքը 2020 թվականի պատերազմից հետո Հադրութի շրջանի Տող գյուղից տեղահանվել և ապրում էին Ստեփանակերտում, նրա դստեր՝ Մարինեի ընտանիքն էլ նույն տարում Շուշիից էին Ստեփանակերտում հաստատվել ու զրոյից սկսել իրենց նոր կյանքը։ 

Մարինե Ղահրիյանը MediaHub-ին պատմում է, որ պատերազմից հետո մայրը սրտի բաց վիրահատություն էր տարել, բժիշկներն էլ խորհուրդ էին տվել, որ նա սթրեսների մեջ չընկնի, իրեն հանգստություն էր պետք։ Մշտապես դեղեր էր օգտագործում.

"Ես, քույրս ու եղբայրս մեր ընտանիքներով ամեն ինչ անում էինք, որ մեր ծնողները, առավել ևս մայրս որևէ բանի կարիք չունենան»,- ասում է մեր զրուցակիցը։ 

Մարինեի խոսքով՝ ընտանիքը պատվով հաղթահարել է նաև Արցախի շրջափակման հետևանքով ստեղծված ճգնաժամը։

«Երբ սկսվեց պատերազմը, բոլորս հոգ էինք տանում մայրիկի մասին, անընդհատ հույս էինք տալիս։ Պարտությունն ուժեղ հարված էր մորս համար, բայց երբ Արցախի կորստի լուրը հասավ  նաև մեզ, մայրս սկսեց մեզ հույս տալ, ասաց՝ մի մտածեք, 2 անգամ տուն ենք դրել, 3-րդ անգամ էլ կդնենք, ես կխնամեմ երեխաներին, դուք բոլորդ կաշխատեք, ոտքի կկանգնենք»,- հիշում է Մարինեն, ցավով նշում, որ այդպես էլ մայրը չհասցրեց անցնել դժոխքի վերածված Հակարի կամուրջը։

«Մենք դուրս եկանք սեպտեմբերի 25-ին, ամբողջ ճանապարհին մեքենաների խցանում էր։ Առաջ էինք գնում ընդամենը մի քանի մետր, հետո կանգնում ժամերով, այդպես շարունակ։ Մայրս եղբորս մեքենայի մեջ էր, որում նաև եղբորս կինն ու երեխաներն էին։ Մենք իրարից տեղեկություն չունեինք, թե ով որտեղ է հասել, ես գիտեի իրենք ինձանից առաջ են։ Հետո իմացանք, որ Ստեփանակերտից դուրս գալուց հետո վառելիքի պահեստում պայթյունը և խոշոր հրդեհը մայրս տեսել է հեռվից, սիրտը վատացել էր»։

Հաջորդ օրն առավոտյան Հայաստանից օդային ճանապարհով Արցախ են շտապել ուղղաթիռները, ավելի ուշ՝ շտապ օգնության մեքենաները։ Կնոջ ապրումներից սրտի հիվանդությունը «գլուխ է բարձրացրել»։ Հասմիկի 30-ամյա որդի Դավիթը սեպտեմբերի 26-ի,ն ժամը 23:30-ի սահմաններում մորը գրկել ու իջեցրել է մեքենայից, որ մաքուր օդ շնչի, տեղում՝ որդու գրկում մահացել է։ 

«Առաջ գնալու տեղ ու ձև չի եղել։ Ամբողջ գիշեր մայրս մնացել է մեքենայի մեջ։ Եղբայրս ու իր կինը երեխաներից թաքուն են պահել եղելությունը, չնայած երեխաները փոքր են, չեն հասկացել կատարվածի մասին։ Արդեն լուսաբացին, մարդիկ իրար իմաց տալով ճանապարհը բացել են, եղբորս մեքենան առաջացել է մինչև Հակարի կամուրջ, այնտեղ սպասող շտապ օգնության մեքենայով մորս դին տեղափոխել են Գորիս»,- հիշում է մեր զրուցակիցը։

Մարինեն մոր մահվան մասին իմացել է սեպտեմբերի 27-ին։ Քանի որ երկար ճանապարհ էր սպասվում, Դավիթը նրան չի ասել մոր մահվան մասին։

«Երբ հասել եմ Կոռնիձոր, արդեն կարողանում էի զանգ ստանալ։ Չգիտեի, որ եղբայրս ինձանից առաջ է հասել։ Հարցրեցի՝ մաման ո՞նց ա, չցանկացավ ինձ ցավեցնել, ասաց՝ Մարինե՛, մաման լավ ա, դու, երեխաները, լա՞վ եք»»։

Մարինեն պատմում է, որ իր հայրն ու ամուսինը եղել են այն մեքենայում, որտեղ նաև  իրենց ընտանիքի ունեցածն են տեղավորել։ Մյուսներն առանձին-առանձին տեղավորվել են այլ մեքենաներում։ «Ճանապարհին այդ մեքենան փչանում է։ Հայրս ու ամուսինս թողել են ճանապարհին կանգնած, առաջ եկել, գտել մեզ»
 
Գաղթի ճանապարհին մահացած Հասմիկ Ղահրիյանն ընդամենը 58 տարեկան էր։ Նա հուղարկավորվել է Արարատի մարզի Սայաթ-Նովա գյուղում։ Նրա ամուսինը, 3 զավակներն ու 9  թոռները ամեն օր հիշում են Հասմիկին, ցավում, որ սիրելի մայրն ու հոգատար տատն այլևս երկնքում է...

Հունան Թադևոսյան


Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/arm24live

Ucom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyaIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift