Սիրված դերասանուհի Շուշաննա Թովմասյանի կյանքն ու ստեղծագործական ուղին. լուսանկարներ
PHOTO
Շուշաննա Թովմասյան
Դերասանուհի
Ծնվել է 1992թ. նոյեմբերի 14-ին ՀՀ Ծաղկաձոր քաղաքում: Ավարտել է Արիսյանի անվան միջնակարգ դպրոցը: 2007-08թթ սովորել է Հայաստանի Երգի պետական թատրոնի Հաղորդավարության բաժնում, 2011թ.` Ա.Աբելյանի ղեկավարած «Առաջին պրոֆեսիոնալ» դերասանական ստուդիայում:
2010թ. ընդունվել է Երևանի Խ.Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի Կուլտուրայի ֆակուլտետի Մասսայական հանդիսությունների և ռեժիսուրայի բաժին: 2012թ.-ից բարձրագույն ուսումը շարունակել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի հեռուստառեժիսուրայի բաժնում: 2011-13թթ նկարահանվել է «Դժվար ապրուստ» հեռուստասերիալում:
2013-15թթ` «Տնփեսա» հումորային հեռուստանախագծում:
2015թ. «Թատրոն 32»-ում մարմնավորել է Կարմիր գլխարկին` «Կարմիր գլխարկ» մանկական ներկայացման մեջ:
Նկարահանվել է «Երանի» հեռուստասերիալում:




















































