Հարկահավաքությունը ՀՀ֊ում պետք է դրված լինի արժեքային հենքի վրա. Արամ Մանուկյան
BLOG«Ապրելու երկիր» կուսակցության քաղխորհրդի անդամ Արամ Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Կրկնում եմ, հարկահավաքությունը ՀՀ֊ում պետք է դրված լինի արժեքային հենքի վրա, միայն ֆիսկալ քաղաքականությունը կդեֆորմացնի պետություն֊քաղաքացի շատ կարևոր կապը։
Մի քանի կետով կմատնանշեմ, թե ինչ կարևոր ֆինանսական դեր ունեն արտագնա աշխատանքի մեկնող մեր համաքաղաքացիները։
Շրջանառության մեջ փողի քանակի ապահովում
Համախառն ներքին արդյունքի(ՀՆԱ) ավելացում
Արտարժույթի ներհոսք և արտարժույթային ռեզերվային ֆոնդերի ապահովում
Սրանք այն կարևոր մակրոտնտեսական գործիքներն են, որով պետությունը կարգավորում է իր հարաբերությունները ինչպես արտաքին աշխարհում, այնպես էլ ներքին ոլորտում։
Հարկելով արտագնա աշխատանքի մեկնող ՀՀ ռեզիդենտ քաղաքացիներին` այո, կարճաժամկետ հատվածում փոքրիկ դրական փոփոխություններ կարող են լինել, օրինակ` ասֆալտապատելով մի քանի կիլոմետր ճանապարհ` Նիկոլ Փաշինյանը կարող է հպարտանալ ու դրոշակ դարձնելով փողփողել, սակայն երկարաժամկետ հատվածում մենք ունենալու ենք լուրջ խնդիրներ` նեղված քաղաքացին կրճատելու է վերընշված կետերի պատշաճ կատարումը, արտագաղթելու է, իր հետ տանելով բերած գումարները, այստեղ սպառում չի իրականացվելու, զինվոր չենք ունենալու բանակ ուղարկելու, դեմոգրաֆիական խնդիրներ ու այդպես շարունակ...
Ուստի, ոչ միայն չպետք է հարկել ու չնեղացնել արտագնա աշխատանքի մեկնող ՀՀ քաղաքացուն, այլև բարենպաստ պայմաններ ստեղծել, որպեսզի արտագաղթած քաղաքացին հետ գա ու իր աշխատած գումարները ծախսի Հայաստանում, դրանով կլուծվի այն հարցը, որ վարչապետը ուզում է ավել գումար մտցնել պետբյուջե։
Շարունակելի...
1
Young Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Conc...
2
Arman Vardanyan, the leader of the «Unity» movement, participated in an event dedicated to Armenia’s...
3
AraratBank and Théâtron Festival Bring Smiles to Little Ones
4
Opportunities and Prospects for Cooperation Between Business and the Banking System in Syunik Region...
5
The Armenian UBPay system partners with iSend remittance global service



