Ինչու՞ երկիրը չի վերացնում չգրանցված դեղերի ներմուծման արգելքը. Շաքե Իսայան
BLOGՇաքե Իսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Ահա այն պարզ հարցի պատասխանը, որն անընդհատ լսում ենք, երբ մեր հարազատները, ընկերները, ծանոթները այս կամ այն դեղն են փնտրում, որը չկա Հայաստանում, բայց կա բժշկի կողմից հստակ նշանակում:
Հարևան Վրաստանում այս պահին կա պաշտոնապես գրանցված 7000 անվանում դեղ, և 3000 անվանում էլ զուգահեռ ներմուծման թույլտվությամբ: Ռուսաստանի Դաշնությունում 14000 անվանում գրանցված դեղ կա, Եվրամիությունում ևս 14000:
Ըստ մասնագետի մեր երկրում ունենք գրանցված այս պահին 3200 անվանում դեղ, որից մի մասը էլ չի արտադրվում, մի մասը կրկնվում է, քանի որ փոքր փոփոխություններով նույն դեղերն են ըստ էության: Ստացվում է իրականում 800 -1000 անվանում դեղ կա Հայաստանում:
Իհարկե առաձին հարց է, թե ինչու՞ երկիրը չի վերադառնում պատերազմի և քովիդի ժամանակ գործած պրակտիկային՝ ընդամենը օրենքի մի փոքրիկ փոփոխությամբ չի վերացնում չգրանցված դեղերի ներմուծման արգելքը, բայց էս պահին պետք է ֆիքսենք, որ ունենք լուրջ պրոբլեմ, որից տուժում է ՀՀ քաղաքացին, մենք բոլորս և որը կենսական անհրաժեշտության հարց է:
1
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook



