Yerevan, 13.November.2025,
00
:
00
BREAKING


Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության արևելման փոփոխությունները և Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը

POLITICS

Թեհրանի Հայ Դատի հանձնախմբի նախաձեռնությամբ խորհրդաժողովին, որին մասնակցում էին Իրանի պետական տարբեր շահագրգիռ կառույցների ղեկավարներ, դիվանագետներ, ներկայացուցիչներ, փորձագիտական կենտրոնների փորձագետներ, Տիգրան Աբրահամյանը հանդես է եկել ելույթով:

Քննարկման թեման էր` Իրանի և Հայաստանի ազգային անվտանգությունը` Տարածաշրջանի և արտատարածաշրջանի կոնֆլիկտների սպառնալիքների ներքո:

Հայաստանի արտաքին քաղաքականության փոփոխությունների մեկնարկը 2018 թվականի մայիսն էր, երբ երկրում տեղի ունեցած ներքաղաքական գործընթացների հետևանքով իշխանության եկավ մի ուժ, որի նոր առաջնահերթությունների սահմանումը Հայաստանը բավականին ծանր իրավիճակի մեջ  դրեց:

Ըստ էության, այս փոփոխությունները ոչ թե կապված են ավանդական դարձած հավաքական Արևմուտք-Ռուսաստան ընտրությամբ, այլ առավել խորը բնույթ են կրում՝ շոշափելով բոլոր այն երկրների հետ հարաբերությունները, որոնց հետ նորանկախ Հայաստանը տարբեր բնույթի հարաբերություններ ունի:

Խնդիրը նույնիսկ այն չէ, թե որտեղ է Հայաստանի համար ավելի կոնֆորտ՝ հյուսի ՞ սի, թե ՞ արևմուտքի առաջադրած պատկերացումներում, խնդիրն այն է, թե արդյո՞ք այս կամ այն փոփոխությունների տակ առկա՞ է հստակ հաշվարկ և որ պակաս կարևոր չէ՝ արդյո՞ք Արևմուտքն ու Ռուսաստանը մեր ընտրության կամ որոշման մասով մեր հետ ունեն նույն պատկերացումները:

Հայաստանը մինչև 2018 թվականը ուներ հստակ արտաքին քաղաքականություն, որտեղ ձևակերպված ու ամրագրված էին մեր արտաքին քաղաքական առաջնահերթությունները, և ինչը որ կարևոր էր՝ քաղաքականությունն ու արտաքին աշխարհի հետ մեր շփումները հենց այդ սկզբունքով էին կառուցվում:

Սա ինչու եմ հատկապես շեշտում, որովհետև ո ՛ չ միայն Հայաստանի, այլ շատ երկրներում հաստատվող իշխանությունների դեպքում, շատ ժամանակ սահմանվում է մեկ բան, սակայն իրականացվում լրիվ այլ՝ որոշ դեպքերում՝ սահմանվածի ճիշտ հակառակը:

Հայաստանի իշխանությունը մինչև 2018 թվականը շատ լավ հասկանում էր, թե ձևակերպվածի և իրականում իրականացվող քաղաքականության տարբերությունն ինչպիսի խնդիրներ կստեղծեր, և կրկնո՛ւմ եմ՝ դրանով էր պայմանավորված այն հանգամանքը, որ արտաքին քաղաքականության հիմքում դրվող սկզբունքներ երբեք չէին խախտվում:

Հայաստանի շահերից է բխում՝ հարևանների և առհասարակ միջազգային գործընկերության դաշտում լինել հասկացված, իսկ իրականացվող ներքին և արտաքին քաղաքականությամբ՝ ընկալելի:

Ցանկացած երկրի արտաքին քաղաքականության կառուցումը պետք է սկսվի հարևանների հետ ճիշտ հարաբերությունների կառուցմամբ: Ես այն համոզմանն եմ, որ եթե դրանք հարևանների հետ չլինեն անկեղծ, ապա տվյալ երկիրը միջազգային հարաբերություններում իր դիրքն ու տեղը գտնելու հնարավորություն պարզապես չի ունենա:

Նույնիսկ Հայաստանի նման երկրի պարագայում, երբ 4 հարևաններից 2-ն ակնհայտ թշնամաբար են տրամադրված իր նկատմամբ, դիրքորոշումները պետք է լինեն հստակ՝ առանց ենթատեքստերի և ավելորդ շահարկումներից զերծ:

Իրան

Կոնկրետ Իրանի մասով միմյանց հետ կապող չափազանց մեծ գործոններ կան, որտեղ զուտ տնտեսական հարաբերություններն առաջին տեղում չէի դնի:

Սա ասում եմ ոչ թե նրա համար, որ տնտեսական հարաբերությունները թերագնահատում եմ կամ դրան քիչ տեղ եմ տալիս, այլ այն, որ մեզ՝ հայերիս, Իրանի հետ առաջին հերթին կապում է լավ հարևանությունն ու բարեկամությունը, որը և ՛ հայերիս, և ՛ Իրանի ժողովրդի համար ավելին է, քան սովորական բիզնես կապերը:

Ե՛վ Հայաստանում, և ՛ Իրանում հարևան ասելիս բոլորս հասկանում ենք՝ առաջինը օգնության եկող, մեր լավով ու վատով ապրող մարդ կամ պետություն, որ կողմից էլ դիտարկենք: Հազարամյակներով միմյանց հետ ու միմյանց կողքի ապրող մարդկանց շատ ավելին է կապում, քան տարածաշրջանային կամ աշխարհաքաղաքական իրադրությունը:

Այն, որ Իրանում ապրող հայերն ինտեգրված են Իրանի բոլոր ոլորտներում և նրանց դերն ու նշանակությունը պատշաճ վերաբերմունքի է արժանանում և՛  իշխանությունների, և ՛ ժողովրդի կողմից, արդեն իսկ խոսում է երկու եղբայր ժողովուրդների իրական ջերմ կապերի մասին:

Իրանը մեր բնական դաշնակիցն է, ով շատ հստակ դիրքորոշում ունի Հայաստանի ու տարածաշրջանին վերաբերվող հարցերում և Իրանի հետ աշխատելու ու համագործակցությունն ընդլայնելու հսկայական դաշտ կա:

Շատ կարևորում եմ տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցում Իրանի հավասարակշռված դիրքորոշումը, որը զսպող, կանխարգելող դեր ունի տարածաշրջանում պայթունավտանգ իրավիճակ հրահրող գործոնների չեզոքացման գործում:

Վրաստան

Հայաստանն ավանդապես բարեկամական հարաբերություններ ունի հյուսիսային հարևան Վրաստանի հետ՝  և՛ մեր կապն այս երկրի հետ կապված, և՛ պատմությամբ,  և՛ ավանդույթներով,  և՛ ընդհանուր շահերով:

Հայաստանը մշտապես շահագրգռված է եղել Վրաստանի հետ հարաբերությունների խորացմամբ՝ տնտեսականից մինչև մշակութային:

Ի դեպ, Հայաստանն եղել է և կա որպես կամուրջ Իրանի ու Վրաստանի միջև, իսկ այս առանցքը զարգացնելու ուղղությամբ բազմաթիվ անելիքներ կան, որովհետև աշխարհը զարգանում է, մարտահրավերներն աճում են, իսկ դա ենթադրում է որոշակի վերանայումներ ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ մակարդակում:

Ադրբեջան

Այս երկրի հետ մեր հարաբերությունները խիստ թշնամական են և անկախ այն հանգամանքից, թե ինչպես կամ ինչ տեսանկյունից է ներկայացվում Հայաստան-Ադրբեջան բանակցային գործընթացը կամ ինչ ցանկություն է պաշտոնապես հայտնում Հայաստանի գործող իշխանությունը, դրանից իրականությունը չի փոխվում:

Ադրբեջանն այս տարածաշրջանի ամենաապակառուցողական սուբյեկտն է, որին օգտագործում են ռեգիոնում ապակայունացնող ալիք մտցնելու հարցում: Ադրբեջանն իր քաղաքականությունն իրացնում է ոչ թե հանուն, այլ ընդդեմ սկզբունքով ու նրա համար կարևոր չէ, թե իրեն օգտագործում են ընդդեմ Հայասատանի, Իրանի, թե՞ մեկ այլ երկրի:

Եթե վերջին 3 տասնամյակի պատմությունը դիտարկենք, ապա Ադրբեջանը պատերազմ է սանձազերծել 1991-94 թվականներին, 2016 թվականին, 2020 թվականին: Տարբեր բնույթի ագրեսիայի դիմել 2021-2023 թվականներին, իսկ ներկայումս էլ՝ 2024 թվականին, սպառնում է տարածաշրջանի նոր ապակայունացմամբ:

Վստահաբար, Ադրբեջանն այն երկրներից է, որի համար հարևան լինելու սկզբունքը գոյություն չունի և հանուն շահի պատրաստ է տրորել սահմաններ, կարմիր գծեր, որոնք պղծում են սեփական երկրի արժանապատմությունը:

Ի դեպ, պատահական չնշեցի, որ 2024 թվականն էլ տարածաշրջանի համար հղի է անկանխատեսելի սպառնալիքներով, որովհետև այն ուղերձները, որոնք հնչում են պաշտոնական Բաքվից խոսում են նոր պատերազմի նախաձեռնման մասին:

Ադրբեջանն անարգել է միջազգայնորեն ամրագրված ինքնորոշման սկզբունքը, ավելին՝ դա տրորելու համար վերջին 3 տարիների ընթացքում 2 խոշոր ագրեսիաների դիմել՝ 2020 և 2023 թվականներին, որի հետևանքով Արցախը ցեղասպանության է ենթարկվել և որպես հետևանք 150 հզ մարդ բռնի տեղահանվել:

Սա, իհարկե, Ադրբեջանին հնարավորություն չի տվել վերջնականորեն փակելու Արցախի հարցը, սակայն Բաքվից պարզորոշ ուղերձ է հղվել միջազգային հանրությանը, այդ թվում՝ տարածաշրջանային երկրներին, որ Ադրբեջանն իր նպատակներն իրացնելիս կամ երկկողմ կոնֆլիկտները լուծելու ճանապարհին առաջնահերթ է համարում ուժի կիրառումը:

Կարծում եմ, որ Ադրբեջանի ագրեսոր լինելու և ահաբեկչական գործելաոճ որդեգրելու սկզբունք արդեն իսկ արձանագրված է և նրան դեռ երկար է ուղեկցելու:

Թուրքիա

Ասել, որ Թուրքիայի հետ Հայաստանն ունի բարդ հարաբերություններ, կստացվի ոչինչ չասել: Մի պետություն, որը ցեղասպանություն է իրականացրել և այդպես էլ իր մեջ քաղաքական կամք ու տղամարդկություն չի գտել՝ ընդունելու և ներողություն խնդրելու, արդեն իսկ անվտանգության սպառնալիք է ոչ միայն Հայաստանի, այլ աշխարհի համար, առաջին հերթին այն երկրների, որոնց հետ մեկ միջավայրում է գտնվում:

Թուրքիան ապակառուցողական դեր ունի ոչ միայն երկկողմ հարաբերություններում, այլ նաև միջնորդավորված և դա առաջին հերթին կապված է Թուրքիայի՝ Ադրբեջանի նկատմամբ ունեցած հսկայական ազդեցությամբ, որը տարբեր փուլերում օգտագործել է:

Ի դեպ, Թուրքիայի հռչակած երկու պետություն-մեկ բանակ սկզբունքը և Թուրքիայի զինված ուժերի՝ ադրբեջանական բանակի ուղիղ կառավարումն ամբողջությամբ արտացոլում է այն վտանգները, որոնց մասին ամենատարբեր առիթներով խոսվում է:

Թուրքիան մեծ ազդեցություն ունի 44-օրյա պատերազմում Ադրբեջանի գործողությունների հրահրման, դրա աջակցման, ուղիղ ներգրավվածության, ինչպես նաև՝ տարբեր ահաբեկչական խմբավորումներին հավաքագրելու և պատերազմում հայերի դեմ կիրառելու գործում:

Հայաստան-Ադրբեջան բանակցային գործընթացն անընդհատ փակուղում է նաև այն պատճառով, որ Թուրքիայի դրդմամբ և ուղիղ հրահրմամբ, Ադրբեջանն անընդհատ ընդլայնում է Հայաստանի դեմ առաջ քաշվող պահանջներն, այդ թվում՝ տարածքային, ինչը նման իրավիճակներում բերում է կամ բանակցությունների փակուղի մտնելուն կամ նոր պատերազմի:

Ես փորձում եմ հնարավորինս սեղմ ներկայացնել Թուրքիայի՝ տարածաշրջանում ունեցած վտանգավոր քաղաքականությունն ու որպես հետևանք անկայունացնող դերակատարությունը, սակայն մեկ զեկույցը կամ նույնիսկ գիրքը ունակ չեն ներկայացնելու թուրքական քաղաքականության վտանգավորությունն իր ողջ ասպեկտով:

Չնայած այս հանգամանքին, Հայաստանը վերջին 3 տասնամյակում մի քանի անգամ փորձել է Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ բանակցություններ սկսել, որի նպատակն առաջին հերթին տարածաշրջանում թուրքական ապակառուցողական գործոնի մեղմացումը կամ չեզոքացումն էր, պաշտոնական Անկարան անընդհատ հապաղել ու ձախողել է գործընթացը:

Դրանից մեկը, որը նախաձեռնվեց Հայաստանի կառավարության կողմից 15 տարի առաջ, ստացավ «Ֆուտբոլային դիվանագիտություն» անվանումը, որի մեկնարկը համընկավ 2010 թվականի աշխարհի ֆուտբոլի նախընտրական առաջնության Հայաստան-Թուրքիա հանդիպման հետ, որի ժամանակ Հայաստան էր այցելել Թուրքիայի այդ ժամանակվա նախագահ Աբդուլա Գյուլը:

Չնայած այն հանգամանքին, որ միջազգային հանրությունը ևս սատարում էր երկու երկրների հարաբերությունների կարգավորման գործընթացին, ցավոք, Թուրքիան այդ գործընթացը վերջին պահին տապալեց և գնդակն այդպես էլ մնաց հենց իր դաշտում:

Անկախ այն հանգամանքից, որ միջազգային հանրության կողմից ընկալվեց Հայաստանի կառավարության և անձամբ նախագահ Սարգսյանի մեծ ջանքերը՝ հասնելու սպասված կարգավորմանը, սակայն Թուրքիան խմբագրեց իր նախնական մոտեցումները՝ հետ կանգնեց ավելի վաղ ստանձնած պարտավորություններից, որոնցից մեկն, օրինակ՝ Արցախի հարցը հայ-թուրքական հարաբերությունների հետ չկապելն էր:

Վերադառնալով զեկույցի գլխավոր հարցին՝ Հայաստան-Թուրքիա հարցի կարգավորմանը, ապա սեղմ նկարագրելով Թուրքիայի հետ Հայաստանի ունեցած բարդ հարաբերությունները, ոչ թե ուզում եմ ցույց տալ իմ կարծր դիրքորոշումը կամ խոսել այդ հարաբերությունների կարգավորման դեմ, այլ հստակ ցույց տալ, որ Հայաստանը մշտապես հանդես է եկել հայ-թուրքական հարաբերությունների օգտին, սակայն երբ գործը գալիս հասնում է հիմնական սկզբունքների ամրագրմանը, Թուրքիան դրա տարբեր փուլերում ապակառուցողական վարք է դրսևորում՝ մեկ հանդես տալիս նախնական քննարկումներից կամ պայմանավորվածություններից դուրս մոտեցումներով կամ առաջադրում այնպիսի պահանջներ, որոնց նպատակը հստակ գործընթացի տապալումն է:

Թուրքիայի հետ հարաբերությունների չկարգավորման հարցում կա մեկ մեղավոր,  և՛ դա հստակ պաշտոնական Անկարան է, իսկ թե ինչո՞ւ է այս երկիրն անընդհատ տապալում հնարավոր կարգավորման գործընթացը, դա ավելի խորը նպատակներ ունի և դրանում առաջին հերթին արտահայտում է Թուրքիայի ծավալապաշտական նպատակները:

Չեմ կարող նաև չարձանագրել, որ Թուրքիայի՝ Հայաստանի հետ հնարավոր հարաբերությունների կարգավորման ուղղությամբ վարվող քաղաքականությունը ո՛չ միայն անվտանգային սպառնալիք է ներկայացնում Հայաստանի Հանրապետությանը, այլ հղի է տարածաշրջանային նոր ցնցումներով:

Ավարտելով խոսքս, ուզում եմ շեշտել, որ տարածաշրջանային անվտանգության խնդիրները հաղթահարելու և երկարաժամկետ խաղաղություն ու կայունություն հաստատելու ճանապարհին, Իրանը որպես տարածաշրջանային դերակատար մեծ հնարավորություններ ունի և Հայաստանի ցանկացած կառավարություն պետք է Հայաստան-Իրան հարաբերությունների խորացման համատեքստում դիտարկի նաև անվտանգության ուղղությամբ երկկողմ այնպիսի հարաբերությունների կառուցումը, որը բխում է և՛ ռեգիոնի և՛ թե Հայաստանի ու Իրանի անվտանգային առաջնահերթություններից:

Ucom Supports the Development of High-Tech Education in Armenia Dalan Technopark announces its first bond issuance. Placement Partner is Cube InvestIdram Junior Participants Receive Prizes: The First Junius Financial Literacy Competition ConcludesLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future Foundation5,312,038 AMD for “Symphonic Forest”: the November beneficiary is AI4Biodiversity: AI Solutions for Nature, a national hackathonUcom’s Green Initiative Reaches Urtsadzor AraratBank Honoured with STP Award by Commerzbank AG Compelling Business Loan Offer from AraratBank: JOIN US AraratBank – Title Sponsor of Urartu Football Club The interview of Mher Abrahamyan, Chairman of the Board of IDBank, to Khaleej TimesAmeriabank’s Corporate Loan Portfolio Surpasses AMD 1 Trillion Arman Vardanyan, the leader of the «Unity» movement, participated in an event dedicated to Armenia’s Independence Day, held at the Cathedral of Monaco (video, photos) AraratBank and Théâtron Festival Bring Smiles to Little OnesOpportunities and Prospects for Cooperation Between Business and the Banking System in Syunik Region – IDBankThe Largest 5G Coverage in Armenia: Ucom’s Network Now Reaches More Than 94% of the Population "You Choose the Destination": New Promotion for AraratBank Mastercard World Travel CardholdersYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraNew Campaign Ahead of Savings Day: IDBank Think beyond today. Why save?Ucom General Director Ralph Yirikian Presented His Vision for Telecommunications in the Era of AI The Armenian UBPay system partners with iSend remittance global service Connected, Convenient, Converse: Andranik Grigoryan Presents Converse Bank’s Digital Transformation Journey at the BACEE Conference IDBank - Silver Sponsor of BACEE’s 50th Jubilee International Banking Conference With the support of IDBank and Idram, the “Symphonic Forest” project was launched Ucom Supports the Development of a Safe and Trusted Digital Environment in Armenia Young Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowSuren Parsyan to Represent Armenia at “Sagarmanthan: The Great Oceans Dialogue 2025” International ForumPay at cafés and bars with Idram&IDBank and earn lots of idcoinsUnibank Launches Online Queue Booking SystemWith Unibank’s Sponsorship Armenia Hosts Open Rock Climbing ChampionshipAraratBank Serves as Title Sponsor of "What? Where? When?" Intellectual GameConverse Bank’s CFO Highlights the Bank’s Resilient Growth and Management Practices at the BACEE Conference Idram Announces Partnership with the World’s Leading Crypto Exchange Bybit in the Field of Innovative Payments IDsalary Package – A Convenient and Beneficial Tool Ucom Reopens Its Sales and Service Center on 8 Komitas Avenue AraratBank: Financial Partner of Théâtron FestivalThe Sound of Artsakh in the USA Converse Bank and Asia Alliance Bank Launch Strategic Partnership Educational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansUcom General Director Ralph Yirikian Speaks on Digital Security JOIN US: Transfer Your Real Estate-Secured Loan to AraratBank on Favorable Terms Converse Bank Receives BACEE Award for International Banking Cooperation at 50th Jubilee Conference Unibank to Issue Cards Featuring Designs Created by KidsConverse Bank Becomes the Diamond Sponsor of the 50th BACEE Jubilee ConferenceFinancial Literacy Lesson with Idram Junior Silicon Mountains 2025 Tech Summit Concludes with the Support of Ucom IDBank issued the 6th tranche of bonds of 2025 200 Scholarships for the Best Students. Ameriabank Announces a Contest for the Second Year in a Row Ucom Supports the Development of a Digital Security Culture in Armenia AraratBank Modernizes Matenadaran's Security System