Yerevan, 03.July.2026,
00
:
00
BREAKING


Մեկնարկել է Երևանի ջրամատակարարման համակարգի զարգացման հերթական ծրագիրը

SOCIETY

Մեկնարկել է Երևանի ջրամատակարարման համակարգի զարգացման հերթական ծրագիրը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեցին Երեւան Ջուր ՓԲԸ-ի Հանրային կապերի ծառայությունից: Ծրագիրը նախատեսված է առաջիկա 3-4 տարիների համար եւ պայմանավորված է մայրաքաղաքում ջրամատակարար ման հետագա բարելավման անհրաժեշտությամբ:

Խնդիրն այն է, որ 2011թ.-ից «Երեւան Ջուր» ՓԲԸ-ն տվյալ նպատակով օգտագործում էր միայն սեփական միջոցները: Ճիշտ է, այս ընթացքում ջրամատակարարումը մեզանում շարունակվել է բարելավվել, համակարգում կատարվել է նախատեսվածից ավելի` շուրջ 5 մլրդ ՀՀ դրամի ներդրում, սակայն հաշվի առնելով սպառողների պահանջները, ակնհայտ է այս ուղղությամբ աշխատանքներին նոր թափ հաղորդելու անհրաժեշտությունը:

Ծրագրի իրականացման համար «Երեւան Ջուր» ընկերությանը տրամադրվել է  21,665 մլն  ԱՄՆ  դոլարի ֆինանսական աջակցություն: Այն բաղկացած է հետեւյալ բաղադրիչներից` 7-ական մլն ԱՄՆ դոլար վարկ Վերակառուցման և Զարգացման Եվրոպական բանկից ու Եվրոպական ներդրումային բանկից, 7 մլն ԱՄՆ դոլար դրամաշնորհ՝ ԵՄ Հարևանության ներդրումային գործիք հիմնադրամից, եւս 665 հազար ԱՄՆ դոլարի դրամաշնորհ՝ Վերակառուցման և Զարգացման Եվրոպական բանկի հատուկ միջոցներից:

Մասնավորապես, այն ենթադրում է բակային պոմպակայանների ցանցի զարգացման խնդրի վերջնական լուծում: Իր գործունեության տարիներին, «Երեւան Ջուր» ՓԲԸ վերակառուցել է ցանցում ներառված մոտ 400 պոմպակայանների մեծ մասը: Մնացել է նախագծել, կառուցել ու սարքավորումներ տեղադրել վերջին 30 բակային պոմպակայաններում: Դրանք հիմնականում սեփականաշնորված նախկին կաթսայատներում, նմանօրինակ այլ վայրերում տեղակայված տեխնիկապես հնամաշ օբյեկտներ են, որոնք անհրաժեշտ է վերատեղադրել ու վերակառուցել: Այդ միջոցով կկարգավորվի երեւանյան եւս մոտ 100 բազմաբնակարաÕ ¶ շենքերի ջրամատակարարումը:

Պետք է արմատապես բարելավվի ջրամատակարարումը նաեւ Երեւանի առանձնատներով կառուցապատված թաղամասերում, որտեղ բաշխիչ ցանցի ֆիզիկական մաշվածության ու տեղի ունեցող ապօրինությունների պատճառով առկա է ջրի տեխնիկական ու առեւտրային զգալի կորուստ, ինչպես նաեւ որակի ապահովման խնդիր: Այստեղ փողոցներում նախատեսվում է վերականգնել շուրջ 152կմ ֆիզիկապես մաշված խողովակներ, իսկ անհատական տնատիրություններում՝ բնակիչներին անհատույց օգնության կարգով կառուցել մոտ 200 կմ ջրագծեր: Ընդհանուր առմամբ Երեւանում կբարելավվի շուրջ 39 հազար բնակիչ-բաժանորդների ջրամատակարարումը, որոնցից անհատական տնատիրություններում բնակվող 20 հազարի ջրաչափերը նաեւ կփոխարինվի:

Այս ամենի արդյունքում հնարավոր կլինի ծրագրում ներառված տարածքներում բարելավել ջրամատակարարումը, նվազեցնել ջրի կորուստը, էլեկտրաէներգիայի ծախսը եւ վթարների քանակը, ավելացնել ջրի վաճառքը, ապահովել ջրի պահանջվող ճնշումն ու բարձր որակը:

Արդեն սկսվել է ծրագրի իրականացումը: Ավարտվել է Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների համար նախատեսված ենթածրագրերի նախագծա-նախահաշվային փաստաթղթերի կազմելը: Շուտով կհայտարարվի կապալառու կազմակերպության ընտրության մրցույթ, որի հաղթողը արդեն վաղ գարնանը կսկսի շինարարական աշխատանքները: Շենգավիթ, Կենտրոն, Նորք-Մարաշ, Մալաթիա-Սեբաստիա, Էրեբունի, Աջափնյակ վարչական շրջաններին վերաբերող նախագծա-նախահաշվային աշխատանքները կավարտվեն առաջիկա ամիսներին, որին կհաջորդի շինարարությունը:

Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”