Yerevan, 04.April.2026,
00
:
00
BREAKING


ՊՆ-ն հայտարարություն է տարածել զորակոչի և դրան հաջորդող շրջանում տեղ գտած որոշ հրապարակումների մասին

POLITICS

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ պարտադիր զինվորական ծառայության զորակոչվող բոլոր քաղաքացիները մինչև զորակոչվելը պատշաճ կարգով անցնում են առողջական վիճակի զննության անհրաժեշտ բոլոր հետազոտությունները, և իրավասու բժշկական հանձնաժողովների կողմից նրանց պիտանիության վերաբերյալ եզրակացությունները կայացվում են՝ ՀՀ կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 404-Ն որոշման հավելված 1-ով հաստատված զինվորական ծառայության համար քաղաքացու կամ զինծառայողի պիտանիության աստիճանը որոշող հիվանդությունների ցանկին համապատասխան։

Միաժամանակ տեղեկացնում ենք, որ զինվորական կոմիսարիատները պարտադիր զինվորական ծառայության զորակոչի միջոցառումներին ներգրավված բոլոր քաղաքացիներին պատշաճ կարգով ծանոթացնում են իրենց իրավունքներին և պարտականություններին, այդ թվում նաև՝ նրանց վերաբերյալ կայացված եզրակացությունների և որոշումների բողոքարկման կարգին։ Նշված գործընթացի շրջանակում քաղաքացիները տեղեկացվում են նաև այն մասին, որ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 25-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջների համաձայն՝ հանրապետական կամ մարզային (Երևանի քաղաքային) զորակոչային հանձնաժողովների, ինչպես նաև իրավասու բժշկական հանձնաժողովների և զինվորական կոմիսարիատների (զինվորական կոմիսարների) գործունեության կամ կայացրած որոշումների (տրված եզրակացությունների) վերաբերյալ բողոքներ ներկայացնելը մինչև այդ որոշումների (տրված եզրակացությունների) վերանայումը, չի կասեցնում դրանց կատարումը, իսկ նույն օրենքի 20-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ պարտադիր զինվորական ծառայության զորակոչին մասնակցելու պարտականության խախտումը քաղաքացիների համար հանգեցնում է օրենքով սահմանված պատասխանատվության:

Պետության անվտանգությունն ապահովելու առումով կարևորագույն միջոցառում հանդիսացող պարտադիր զինվորական ծառայության՝ զորակոչի գործընթացը չստվերելու և այն գործող իրավակարգավորումների պահանջների համաձայն ու թափանցիկ իրականացվելու մասով հասարակության մեջ անվստահություն չսերմանելու նպատակով հորդորում ենք բոլոր լրատվամիջոցներին զորակոչի ենթակա քաղաքացիների բժշկական փորձաքննության վերաբերյալ հրապարակումներ անելիս զերծ մնալ անանուն և չճշտված տեղեկությունների տարածումից, ինչպես նաև այդ տեղեկությունները տրամադրող անձանցից ստանալ և պաշտպանության նախարարությանը փոխանցել քաղաքացու առողջական վիճակի հետազոտությունների և բժշկական փորձաքննության վերաբերյալ փաստաթղթերը հրապարակելու համաձայնություն, ինչի արդյունքում կհաստատվի քաղաքացու պատշաճ կարգով հետազոտված և սահմանված կարգի համաձայն փորձաքննված լինելու հանգամանքը։

 
Unibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globe