Աստղեր, որոնք իրենց «թերությունները» վերածել են առավելությունների (լուսանկարներ)
LIFE
Բնությունը, թերևս, չի ստեղծել մի մարդու, ով լիարժեք անթերի, կատարյալ արտաքին տեսք կունենա, և այս առումով բացառություն չեն նաև առաջնակարգ աստղերը: Եթե նրանց մեծ մասն իրենց արտաքին թերությունները փորձում են քողարկել շպարով կամ վերացնել պլաստիկ միջամտության ճանապարհով, ապա որոշ աստղեր այլ ճանապարհ են ընտրել` իրենց թերությունները վերածելով առավելությունների:
Սոֆի Լորեն` բարձր հասակը
Ժամանակին, երբ իտալուհին նոր էր սկսում իր կարիերան, բոլորը ծաղրում էին նրան բարձր հասակի` 1.74 սմ, համար: Այն ժամանակ առավել կանացի ու գայթակղիչ էին համարվում ցածրահասակները: Սակայն ժամանակի հետ Լորենը գիտակցեց, որ իր հասակը գրավում է հակառակ սեռին ու, ըստ այդմ, ընդունեց և սիրեց իրեն այնպիսին, ինչպիսին կա:
Սինդի Քրոուֆորդ` դեմքի խալը
Այժմ այդ խալը դարձել է մոդելի «այցեքարտը», բայց կարիերայի սկզբում դիմահարդարները փորձում էին ամեն կերպ քողարկել այն` Քրոուֆորդին խորհուրդ տալով անգամ հեռացնել այն: Բայց մոդելը վստահ էր, որ հենց այդ խալն է իրեն հաջողություն բերելու:
Բարբրա Սթրեյզանդ` խոշոր քիթն ու մոտ դասավորված աչքերը
Սթրեյզանդը, ի տարբերություն բազմաթիվ դերասանուհիների, երբեք չի ցանկացել փոքրացնել ու ավելի կոկիկ դարձնել քիթը, քանի որ վստահ է, որ իր ներսից ճառագող լույսը փակում է բոլոր թերությունները:
Ումա Թուրման` մեծ ոտնաթաթերը
Քանի որ դերասանուհին շատ բարձրահասակ է, բնականաբար նրա ոտնաթաթը ևս բավական մեծ է: Հայտնի է, որ Թուրմանը կրում է 42 համարի կոշիկներ ու հաճախ կատակում է` ասելով, որ ոտքերի փոխարեն դահուկներ ունի:
Ալիսա Ֆրեյնդլիխ` մեծ դունչ
Նրա հայրը երկար ժամանակ հորդորել է դստերը հրաժարվել դերասանուհի դառնալու մտքից, քանի որ վստահ էր, որ մեծ դնչի պատճառով նրան դերեր չեն տալու: Սակայն Ալիսան հորը չի լսել և, ինչպես ժամանակն է ցույց տվել, շատ ճիշտ է վարվել: Նրա կանացի հմայքն անտարբեր չի թողել ոչ մեկի` Ֆրեյնդլիխին դարձնելով խորհրդային կինոյի գլխավոր գեղեցկուհիներից մեկը:
Կիրա Նայթլի` փոքր կուրծքը
Այս դերասանուհին կարողացել է սեքս- խորհրդանիշ դառնալ` ունենալով շատ փոքր, հազիվ նշմարելի կուրծք: Նայթլին միշտ բարկանում է, երբ լուսանկարիչներն «ավելացնում» են իր կրծքի չափը: Դերասանուհին պատմել է, որ փոքր կրծքի շնորհիվ ինքն ազատորեն համաձայնում է նկարահանվել անկողնային բաց տեսարաններում, քանի որ ամաչելու բան չունի։
Աղբյուրը` Tert.am:




















































