Հրաչյա Հովհաննիսյանը նահատակվեց որպես Հայոց Հայրենիքի պաշտպան, որպես Ազգային Հերոս. Խաչիկ Ասրյան
BLOGՑԱՎԱԿՑՈՒՄ ԵՆՔ
Սույն թվականի փետրվարի 13-ին Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները հրաձգային զենքերից կրակ էին բացել Սյունիքի մարզի Ներքին Հանդի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, որի արդյունքում հայկական կողմը ունեցել է զոհեր։
Զոհերի թվում է «Հայոց Արծիվներ» կամավորական մարտական ջոկատի անդամ, 2016 թվականի Ապրիլյան (Արցախ, Ջաբրայիլ) և 2020 թվականի 44-օրյա (Արցախ, Մարտունի 2) պատերազմների ժամանակ «Հայոց Արծիվներ» կամավորական մարտական ջոկատի կազմում ընդգրկված, երեք պատերազմների ակտիվ մասնակից Հրաչյա Թալիշի Հովհաննիսյանը (ծնված 1957 թվականին)։
Անձամբ իմ և «Հայոց Արծիվների» անունից՝ խոր վշտով ցավակցում ենք մեր մարտական Եղբայր, մեծ հայրենասեր Հրաչյա Հովհաննիսյանի ընտանիքին, հարազատներին, մարտական ընկերներին:
Հրաչյա Հովհաննիսյանը նահատակվեց որպես Հայոց Հայրենիքի պաշտպան, որպես Ազգային Հերոս։
Թող Հրաչյա Հովհաննիսյանի հոգին լուսավորվի ԱՍՏԾՈ արքայության մեջ:
Հավերժ փա՛ռք Քեզ, իմ մարտակա՛ն Եղբայր Հրաչյա Հովհաննիսյան:
Մեր ցավակցությունն ենք հայտնում նաև Ներքին Հանդում նույն օրը զոհված տղաների հարազատներին և ընկերներին:
«Հայոց Արծիվներ» կամավորական մարտական ջոկատի Հրամանատար,
Արցախյան, Ապրիլյան և 44-օրյա պատերազմների մասնակից,
«Մարտական Խաչ» 1-ին աստիճանի շքանշանակիր,
Գնդապետ Խաչիկ Ասրյան։
1
Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice
2
Unibank Becomes Title Sponsor of Alashkert Football Club
3
Unibank Call Center Now Available 24/7 on Weekdays
4
Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School Participants
5
Sergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invit...



