«Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատվիրակությունը՝ նախագահ Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ մասնակցում է «Ընդդեմ գաղութատիրության. Հանուն ազգերի ազատության» հիմնադիր համաժողովին
POLITICS«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը գրում է․
Փետրվարի 15-17-ը ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում տեղի է ունենում «Ընդդեմ գաղութատիրության. Հանուն ազգերի ազատության» հիմնադիր համաժողովը, որին Ռուսաստանի Դաշնության կառավարող «Եդինայա Ռոսիա» կուսակցության հրավերով մասնակցում է նաև «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատվիրակությունը՝ նախագահ Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ։
Համաժողովի շրջանակներում «Եդինայա Ռոսիա» կուսակցության նախագահ Դմիտրի Մեդվեդևն այսօր հանդիպել է կազմկոմիտեի անդամների և պատվիրակությունների ղեկավարների հետ։ Դմիտրի Մեդվեդևը խոսել է ֆորումի նպատակների և գործընկերության մասին, հայտնել, որ կուսակցությունը հուլիսին Վլադիվոստոկում կանցկացնի «Հանուն ազգերի ազատության» ֆորումի մշտական հանձնաժողովի նիստ։ Մեդվեդևը փոխանցել է, որ այս պահին դեռ «Եդինայա Ռոսիա»-ն շարունակում է հավելյալ հայտեր ստանալ ֆորումի կազմկոմիտեին միանալու համար։
Հանդիպման ընթացքում կազմկոմիտեի անդամները մտքեր են փոխանակել համաժողովի աշխատանքներն առավել արդյունավետ դարձնելուն ուղղված հնարավոր քայլերի և անելիքների վերաբերյալ։


1
AraratBank Receives STP Excellence Award from Commerzbank
AG
2
Ucom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum
3
IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026
4
FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in Yerevan
5
IDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025



