Yerevan, 03.July.2026,
00
:
00
BREAKING


ՀՀ առողջապահության նախարարությունում միջազգային գործընկերների հետ քննարկվել են համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունները

SOCIETY

Հայաստանի առողջապահական փորձն ուսումնասիրելու և  համագործակցության ծրագրեր իրականացնելու նպատակով Հայաստան են ժամանել Հարվարդի առողջապահության դպրոցի  «Դանա-ֆաբեր»-ի և Բոստոնի  քաղցկեղի և արյան մանկական կենտրոնի գլոբալ ծրագրերի համակարգող Իրինի Ալբանտիի և նույն դպրոցի մագիստրոսների խումբը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ առ ողջապահության նախարարության լրատվական ծառայությունից, նախարար Արմեն Մուրադյանի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են համատեղ ծրագրերի  իրականացման հնարավարությունները:

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը նշել է, որ Հայաստանում մեծ ուշադրություն է դարձվում  ուռուցքաբանության ոլորտին: Նրա խոսքով` դրա  վառ ապացույցներից է  Ուռուցքաբանության գերազանցության կենտրոնի ստեղծման աշխատանքները, ինչպես նաև համագործակցությունը հասարակական կազմակերպությունների և հիմնադրամների հետ, ինչպիսին է օրինակ մանկական ուռուցքաբանության ոլորտում  հսկայական աշխատանք իրականացնող «Նվիրիր կյանք» բարեգործական կազմակերպությունը:

«Վերջին տարիներին մանկական ուռուցքաբանությունը ոչ միայն առողջապահական, այլև սոցիալական և ժողովրդագրական խնդիրներ է ձևավորում»,- նշել է նախարարը: Նա  հյուրերին ներկայացրել է նաև  ՀՀ ԱՆ  ՀՀ  Ռ. Հ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում իրականացվող շինարարական աշխատանքները, որտեղ նախատեսված է նաև  ցողունային բջիջների և ոսկրածուծի փոխպատվաստման ծառայության ստեղծումը:

Արմեն Մուրադյանն անդրադարձել է նաև հանրային առողջության ոլորտում իրականացվող ծրագրերին, շարունակական մասնագիտական զարգացմանը:  Նախարարը ներկայացրել է նաև հիվանդությունների  կանխարգելմանը և վաղ փուլերում հայտնաբերմանն ուղղված 2015 թվականին մեկնարկած և այս տարի ևս շարունակվող նոր ծրագրերը, որոնց թվում են երեք ուղղություններով իրականացվող սկրինինգային, ինչպես նաև սոցիալական փաթեթի շահառուների համար  կանխարգելիչ բժշկական  զննության ծրագրերը:

Անդրադառնալով մասնագետների խմբի այցին` Արմեն Մուրադյանն հավաստիացրել է,  որ ՀՀ նախարարությունը մշտապես պատրաստ է աջակցել փորձի փոխանակման և մասնագետների կարողությունների զարգացմանն ուղղված ծրագրերին հատկապես մանկական ուռուցքաբանության նման կարևոր ոլորտում:

Հարվարդի առողջապահության դպրոցի  «Դանա-ֆաբեր»-ի և Բոստոնի  քաղցկեղի և արյան մանկական կենտրոնի գլոբար ծրագրերի համակարգող Իրինի Ալբանտին նշել է, որ իրենք առաջին անգամ են Հայաստանում և արդեն ունեն «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի մասնագետների հետ համագործակցության որոշակի փորձ:

Այս բժշկական կազմակերպությունում իրենք արդեն իսկ սկսել են իրականացնել մասնագիտական խորհրդատվության, մանկական ուռուցքաբանության ոլորտում սոցիալ-հոգեբանական ծրագրերի ներդրման աշխատանքներ:

Ամերիկյան առաջատար բժշկական այս կազմակերպության ներկայացուցիչները  պատրաստակամություն են հայտնել խորացնել համագործակցությունը  և  կյանքի կոչել արդյունավետ ծրագրեր մասնագետների վերապատրաստման, հեռաբժշկության և այլ ուղղություններով:

Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”