Yerevan, 07.November.2025,
00
:
00
BREAKING


Ու՞մ բախտը կբերի այսօր. փետրվարի 14-ի աստղագուշակ

LIFE

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Խոյ. Այսօր չարժե որևէ կարևոր բան ձեռնարկել` մեծ է հավանականությունն այն բանի, որ մանր թյուրիմածությունները կխառնեն ձեր պլանները, իրենց հետ կբերեն ֆինանսական կորուստներ, ինչպես նաև կդառնան տարաձայնությունների առիթ այնպիսի մարդկանց հետ, որոնց հետ ձեր հարաբերությունները դուք թակն եք գնահատումԱյսօր հատկապես ձեզ մտահոգում են առաջին հայացքից աննշան թվացող, սակայն շատ հաճախ հանդիպող տարաձայնությունները մտերիմների ու ազգականների հետ: Սիրելի մարդն այսօր, ինչպես երբեք ձեր ուշադրության և հոգատարության կարիքն ունի և ուրախանում է դրա ցանկացած դրսևորման հետ:

Ցուլ. Այսօր հնարավոր են տհաճություններ աշխատավայրում: Ղեկավարությանը հայտնի է դառնում ձեր սխալների ու վրիպումների մասին, ձեր հասցեին բավական շատ է սլվում քննադատություն, սակայն անգամ այդ ամենով գործը չի ավարտվում: Եթե դուք այսօր առավելագույն ջանքեր չգործադրեք ամեն ինչ ուղելու ու շտկելու համար, ապա լուրջ ֆինասկան և պրոֆսիոնալ խնդիրներն իրենց երկար սպասեցնել չեն տա:

Անձնական կյանքում գերիշխողը դրական միտումներն են: Օրը բավական հարմար է նոր ծանոթությունների համար, չի բացառվում անգամ ռոմանտիկ հրապույրը:

Երկվորյակներ. Շտապեք ավարտին հասցնել նախկինում սկսած և կիսատ թողած գործերը: Եթե դուք այժմ դրանցում եզրափակիչ կետ չդնեք, ապա հետագայում դրանք երկար ժամանակ կմնան «կախված» վիճակում, ինչը բարդություններ կստեղծի առաջին հերթին ձեզ համար: Մի շտապեք գործարքներ կնքել, մի ստորագրեք ոչ մի փաստաթուղթ, մինչև որ դրանք մանրամասն չուսումնասիրեք:

 

Այսօր սիրելի մարդը կստիպի ձեզ նյարդայնանալ, նշանի բազմաթիվ ներկայացուցիչների կտանջի խանդի զգացումը: Օրն ընդհանուր առմամբ հարմար է ավագ ազգականներին տեսակցելու համար

Խեցգետին. Այսօր դուք ստիպված եք լինելու ձեզ վրա վերցնել պատասխանատվություն`այնպիսի մարդկանց փոխարեն, ովքեր ունակ չեն անգամ ամենատարրական որոշումներն ինքնուրույն կայացնելու: Հարկադրված չպլանավորած ծախսերը բավական զգալի կլինեն, սակայն այդ փողերը շուտով կվերադառնան ձեզ:

Չարժե ռոմանտիկ հարաբերությունների զարգացման առումով հապճեպ որոշումներ կայացնել` այսօր դուք իդեալականացնում եք մարդկանց, վարդագույն ակնոցներով նայում բոլոր նրանց, ովքեր ձեզանով հետաքրքրված են: Այնպես որ, անձնական հարաբերություններում եղեք ավելի հաշվենկատ ու սթափ:

Առյուծ. Բարենպաստ օր է նոր ձեռնարկումների համար, առաջին հերթին` պատվախնդիր պրոֆեսիոնալ մտահղացումներն իրականացնելու: Նշանի առավել նպատակամղված ներկայացուցիչների համար հնարավորություն կընձեռնվի բարձրանալ ծառայողական աստիճաններով: Կեսօրը կլինի բավական լարված, այդ թվում և` ֆինանսական առումով: Այնպես որ օրվա այդ ժամանակահատվածում մի կայացրեք հապճեպ որոշումներ, որքան էլ որ շրջապատի մարդիկ փորձեն ձեզ շտապեցնել:

Երեկոն աստղերը խորհուրդ են տալիս անցկացնել տանը, իսկ հոգնեցոցւիչ գործերն ավելի լավ է հետաձգել վաղվան: ժամանակն ավելի լավ է օգտագործել ուժերը վերականգնելու համար:

Կույս. Այսօր ձեզ պետք կգան համարձակությունն ու վճռականությունը` որքան ավելի վառ դրսևորվեն ձեր այդ որակները, այնքան ավելի լավ կդասավորվի ձեր օրը: Հնարավոր են անսովոր հրապուրիչ արկածներ, բազմաթիվ Առյուծներ կհայտնվեն ամենատարբեր արկածախնդրությոնների մեջ և դրանից մեծ հաճույք կստանան:

Հնարավոր է, որ արժեքավոր տեղեկություններ ստանաք: Օրը հատկապես հաջող կզարգանա այն Առյուծների համար, ովքեր զբաղվում են հետազոտություններով և գիտական աշխատանքներով: Հիշեք, որ այսօր դուք հեշտությամբ եք սիրահարվում, արագ կորցնում գլուխը, սակայն նոր հրապույրը շատ արագ կմոռացվի:

Կշեռք. Օրվա առաջին կեսը կանցնի բավական բեղմնավոր, դուք հնարավորություն կստանաք հպարտանալ ինքներդ ձեզանով: Օրվա այդ մասը կապված է ոչ միայն պրոֆեսիոնալ ձեռքբերումների հետ, այլև ձեզ համար մեծ կարևորություն ներկայացնող հարաբերություններում դրական փոփոխւթյունների: Գովելի է ցանկացած նախաձեռնողականության դրսևորումը:

Օրվա երկրորդ կեսին ձեր ինքնազգացողությունը կվատանա, և ցանկալի չէ այդ ժամանակահատվածում ուղևորվել երկար ճանապարհոդությունների` ղեկին նստած: Կույս-ծնողների մոտ դժվարություններ կծագեն երեխաների հետ շփումներում:

Կարիճ. Այսօր ձգտեք սառնասրտություն պահպանել ինչ էլ որ տեղի ունենա, իսկ եթե այդ հարցում խնդիրներ ծագեն, ապա հետևեք այն բանին, որ շրջապատի մարդիկ չկարողանան նկատել, թե իրականում ինչ էմոցիաներ են ձեզ պարուրել: Միայն ծույլն այսօր չի փորձում ձեզ «փռռացնել»` անգամ այն մարդիկ, ում համար դուք պատրաստ եք ամեն ինչի անել, միայն խորամանկություններ և խարդավածք են փնտրում, փոխարենը ուղղակի խնդրանքով դիմել ձեզ:

Նշանի որոշ ներկայացուցիչներ բավական լրջարեն մտահոգված են իրենց ֆինանսական վիճակով` այսօր անվերջ այնպիսի տպավորություն է ստեղծվում, թե նրանք շատ շուտով կմնան առանց գրոշի

Աղեղնավոր. Այսօր ով ասես փորձում է խառնվել ձեզ գործերին: Ձեզ անվերջ խորհուրդներ են տալիս և’ նրանք, ում դուք դիմում եք նման խնդրանքով, և թե նրանք, ում հետ դուք կնախընտրեիք որքան հնարավոր հեռու մնալ: Հանգստություն և անդորր պահպանելը շատ դժվար կլինի ողջ օրվա ընթացքում: Կեսօրին էմոցիոնալ պայթյուն տեղի ունենալու հավանականությունն առավելագույնն է:

Երեկոյան իրավիճակը կփոխվի, դրա հետ մեկտեղ էլ դուք կսկսեք շրջապատող տեղի ունեցող իրադարձություններին վերաբերվել փիլիսոփայական հանգստությամբ: Դա ձեզ աբելի հրապուրիչ կդարձնի շրջապատի աչքերում:

Այծեղջյուր. Մի սպասեք նվերների, եթե այսօր ցանկանում եք ինչ-որ բանի հասնել, պետք է բավական չարչարվեք և լուրձ ջանքեր թափեք: Ընդ որում, արդյունքների կարող եք հասնել միայն ինքնուրույն արված նախաձեռնությունների շնորհիվ:

Այսօր բավական մեծ է մտերիմ մարդկանց հետ ամեն տեսակ տարաձայնություններ ունենալու հավանականությունը:

Ջրհոս. Այսօր դուք ստիպված կլինեք ժամանակավորապես ձեզ նվիրել բարդ ու հոգնեցուցիչ գործի, որը, որքան էլ որ ձեզ տհաճ է, սակայն ձեր բանականությունը ձեզ հուշում է, որ այն անհնար է չիրականացնելը: Չարժե աշխատավայրում քննարկել իրավիճակը գործընկերների հետ` չափից ավելի բացբերանությունը այսօր կարող է ձեզ մեծ վնասներ պատճառել: Նվազագույնի հասցրեք ամեն ետսակի շփումներ:

Երեկոյան ամենից ճիշտ կլինի ընթերցանությամբ զբաղվելը: Ընդ որում, լավ կլինի, որ խստապահանջ լինեք ընտրված գրականության նկատմամբ և կարդաք միայն այնպիս բան, որը կարող է ձեզ լիցք և մտորելու նյութ տալ:

Ձկներ. Պրոֆեսիոնալ ոլորտում հնարավոր են զգալի փոփոխություններ, նշանի բազմաթիվ ներկայացուցիչների համար օրը առավելապես կապված կլինի մեծ հեռանկար խոստացող գործնական առաջարկների հետ, որոնք կստիպեն վերանայել իրենց նպատակներն ու կարիերայի հետ կապված հեռանկարները:

 

Այսօր շանսը բաց մի թողեք ինքներդ ձեզ ուրախացնելու մի ինչ-որ նոր ու հետաքրքիր բանով: Ընտրեք հաճելի կոսմետիկ պրոցեդուրներ, այցելեք շոփինգի, գնեք ձեզ համար առավել հաճելի և թարմություն ներկայացնող բան: Հիշեք, որ այսօր դուք կարող եք ձեզ նման բան թույլ տալ:

AraratBank Honoured with STP Award by Commerzbank AG Compelling Business Loan Offer from AraratBank: JOIN US AraratBank – Title Sponsor of Urartu Football Club The interview of Mher Abrahamyan, Chairman of the Board of IDBank, to Khaleej TimesAmeriabank’s Corporate Loan Portfolio Surpasses AMD 1 Trillion Arman Vardanyan, the leader of the «Unity» movement, participated in an event dedicated to Armenia’s Independence Day, held at the Cathedral of Monaco (video, photos) AraratBank and Théâtron Festival Bring Smiles to Little OnesOpportunities and Prospects for Cooperation Between Business and the Banking System in Syunik Region – IDBankThe Largest 5G Coverage in Armenia: Ucom’s Network Now Reaches More Than 94% of the Population Young Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraNew Campaign Ahead of Savings Day: IDBank Think beyond today. Why save?Ucom General Director Ralph Yirikian Presented His Vision for Telecommunications in the Era of AI The Armenian UBPay system partners with iSend remittance global service Connected, Convenient, Converse: Andranik Grigoryan Presents Converse Bank’s Digital Transformation Journey at the BACEE Conference IDBank - Silver Sponsor of BACEE’s 50th Jubilee International Banking Conference With the support of IDBank and Idram, the “Symphonic Forest” project was launched Ucom Supports the Development of a Safe and Trusted Digital Environment in Armenia Young Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowSuren Parsyan to Represent Armenia at “Sagarmanthan: The Great Oceans Dialogue 2025” International ForumPay at cafés and bars with Idram&IDBank and earn lots of idcoinsUnibank Launches Online Queue Booking SystemWith Unibank’s Sponsorship Armenia Hosts Open Rock Climbing ChampionshipAraratBank Serves as Title Sponsor of "What? Where? When?" Intellectual GameConverse Bank’s CFO Highlights the Bank’s Resilient Growth and Management Practices at the BACEE Conference Idram Announces Partnership with the World’s Leading Crypto Exchange Bybit in the Field of Innovative Payments IDsalary Package – A Convenient and Beneficial Tool Ucom Reopens Its Sales and Service Center on 8 Komitas Avenue AraratBank: Financial Partner of Théâtron FestivalThe Sound of Artsakh in the USA Converse Bank and Asia Alliance Bank Launch Strategic Partnership Educational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansUcom General Director Ralph Yirikian Speaks on Digital Security JOIN US: Transfer Your Real Estate-Secured Loan to AraratBank on Favorable Terms Converse Bank Receives BACEE Award for International Banking Cooperation at 50th Jubilee Conference Unibank to Issue Cards Featuring Designs Created by KidsConverse Bank Becomes the Diamond Sponsor of the 50th BACEE Jubilee ConferenceFinancial Literacy Lesson with Idram Junior Silicon Mountains 2025 Tech Summit Concludes with the Support of Ucom IDBank issued the 6th tranche of bonds of 2025 200 Scholarships for the Best Students. Ameriabank Announces a Contest for the Second Year in a Row Ucom Supports the Development of a Digital Security Culture in Armenia AraratBank Modernizes Matenadaran's Security SystemThe Power of One Dram, My Forest Armenia, and the Armenian State Symphony Orchestra Sign a Memorandum of CooperationUcom and Nokia։ Autonomous Networks and AI Applications for 6GAraratBank and Teach For Armenia Sign Memorandum of CooperationThe Aylagir Coding Contest sponsored by AraratBank concludesIDBank Sponsors YSU International Conference on “Transforming Economy”Solar Solutions in Areni: Ucom and FPWC Support Environmental Protection Silicon Mountains 2025 Tech Summit Speakers Met with Media Representatives