Իոնեսկոն թքեց․ Նաիրա Զոհրաբյան
BLOGՆաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Իոնեսկոն թքեց
Փարիզի Մոնպառնաս գերեզմանոցում թաղված Էժեն Իոնեսկոն, լսելով Նարեկ Մալյանի դատական նիստի ընթացքում ցուցմունք տվող փորձագետներին, իրեն զգաց դիշովի գրամոլ, աբսուրդի տնազ, սյուրռեալիզմի պլինդուզի փոշի։
Նիկոլ Փաշինյանի անվան ազատ, անկախ դատարանը քիչ առաջ եւս 2 ամսով երկարաձգեց Մալյանի կալանքը, որովհետեւ դատարան բերված «մի կին ատամնատեխնիկ», վերլուծելով Մալյանի լայվի հոգեբանա-կենսաբանական շերտերի էմոցիոնալ վարակի անգիտակցական հոսքը, դատարանի դահլիճում անսասան հայտարարեց՝ «Մալյանի ելույթը իր մեջ պարունակում է հոգեբանական վարակի կոլեկտիվ անգիտակցականը ակտիվացնելու միջոցով ազդեցությունը ուժգնացնելու գործոններ»։
Եւ հենց այդ նույն պահին, Մոնպառնասի գերեզմանոցում, աբսուրդի հայր Իոնեսկոն, կամ ինչպես մի դատավոր ընկերաբար նրան անվանեց՝ Իոնեսը, հասկացավ, որ իր Ռնգեղջյուրն ու Ճաղատ երգչուհին գրական մակուլատուրա են աբսուրդի էն մեծ թատրոնի առջեւ, ինչը քիչ առաջ խաղարկվեց դատարանում։
Վաղը գրավոր դիմելու եմ Նոբելյան մրցանակի հանձնաժողով, Մալյանի գործով դատարան բերված «փորձագետներին» գրականության ոլորտում Նոբելյան մրցանակի առաջադրելու համար։
Իսկ ռումինացի Իոնեսկուն թող հետմահու տեղ բերի, թե իրական աբսուրդը, սյուրռեալիզմն ու բարդակը որն է։
Եղա՞վ, Իոնես…
1
Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice
2
Unibank Becomes Title Sponsor of Alashkert Football Club
3
Unibank Call Center Now Available 24/7 on Weekdays
4
Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School Participants
5
Sergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invit...



