Դիրիժոր Էդուարդ Թոփչյանը պարգևատրվել է «Արգիշտի Առաջին» հուշամեդալով
SOCIETYԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Ընդամենը 3 ամիս առաջ էր, երբ մաեստրո Էդուարդ Թոփչյանի հետ հանդիպեցինք նոր ձևավորվող «Երևան» պատանեկան սիմֆոնիկ նվագախմբի մասնակիցների, ծնողների ու ուսուցիչների հետ և պայմանավորվեցինք բոլորս միահամուռ կերպով նպաստել այս գեղեցիկ նախաձեռնության կյանքի կոչմանը:
Ուրախությամբ պետք է նշեմ, որ պատանեկան նվագախումբն արդեն իրողություն է, որի հաջողության գրավականը մեր բոլորիս միասնականությունն ու հաստատակամությունն էր:
Ես վստահ եմ, որ նվագախումբը ոգեշնչվելու և հպարտանալու բազմաթիվ առիթներ է դեռևս ընձեռելու մեզ բոլորիս, և այն վստահաբար փոխելու է երաժշտական կրթության նկատմամբ մեր վերաբերմունքը:
Շնորհակալություն եմ ուզում հայտնել պատանիներին, նվագախմբի փորձավարներին, ուսուցիչներին, ծնողներին և իհարկե մաեստրո Էդուարդ Թոփչյանին՝ մեր բոլորիս միասնական նպատակը կյանքի կոչելու ու նվիրական աշխատանքի համար:
1
New AI-Powered Wildlife Monitoring Camera Installed in Paruyr Sevak with the Support of Ucom
2
A Birthday in Italy with Unibank
3
IDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17
4
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
5
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH



