Թուրքիայում քրդերի հետ բախումներում երեք ոստիկան է զոհվել
INTERNATIONAL NEWSԹուրքիայի քրդերով բնակեցված Շիռնաքի նահանգի Իդիլ քաղաքում Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) ազատամարտիկների հետ բախումներում վիրավորված 7 ոստիկաններից 3-ը զոհվել են:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Անատոլու» լրատվական գործակալությունը, PKK-ի զինյալները գիշերը պայթուցիկ են նետել քաղաքի Ալանյա պողոտայով անցնող ոստիկանական մեքենայի վրա եւ զենքերով կրակ բացել, ավտոմեքենան շրջվել է: Ավտոմեքենայում գտնվող ծանր վիրավոր 7 ոստիկանները ուղղաթիռով տեղափոխվել են Շիռնաքի զինվորական հոսպիտալ: Բժիշկներին չի հաջողվել փրկել նրանցից երեքի կյանքը:
Թուրքիայի անվտանգության մարմինները նահանգում քուրդ զինյալներին հայտնաբերելու միջոցառումներ են սկսել:
1
Unibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6%
2
BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor
3
Nelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BA...
4
Ucom Measures the Environmental Impact of Its Operations
5
Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2%



