Yerevan, 31.January.2026,
00
:
00
BREAKING


Վ. Պերմյակովի նկատմամբ արտագնա դատական նիստը տեղի կունենա այսօր

SOCIETY

 ՌԴ 102-րդ ռազմաբազա թիվ 04436 զորամասում հունվարի 18-ին տեղի կունենա Վ. Պերմյակովի նկատմամբ արտագնա դատական նիստը` նախագահությամբ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Հարություն Մովսիսյանի:

Ըստ Վ. Պերյակովի նկատմամբ հարուցված քրեական գործի՝ Վալերի Պավլովիչ Պերմյակովին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2015թ. հունվարի 12-ին ՀՀ Գյումրի քաղաքում տեղակայված ՌԴ 102-րդ ռազմաբազայի թիվ 04436 զորամասի տանկային գումարտակի 1-ին տանկային վաշտի ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովը իրեն ամրակցված ԱԿՍ-74 տեսակի,1283689 համարի ինքնաձիգով, 5,45 մմ տրամաչափի 60 փամփուշտով և 689 համարի սվին դանակով «Մալայա կրեպոստ» կոչվող տարածքում իրականացնելով պահակային ծառայություն, ժամը 02-ի սահմաններում ինքնակամ լքել է պահակակետը և հագուստներ, գումար հայթայթելու նպատակով շրջել Գյումրի քաղաքում: Ժամը 06-ի սահմաններում հասնելով Գյումրի քաղաքի Մյասնիկյան փողոցի 188-րդ հասցեի տան մոտ` զենքի գործադրմամբ ավազակային հարձակման եղանակով« ուրիշի գույքը հափշտակելու դիտավորությամբ դարպասի բաց դռնակից մտել է բակ, մոտեցել տանը« սվին դանակով մուտքի դռան ապակին հանելու և ներսի կողմից փականի վրա մնացած բանալիով դուռը բացելու միջոցով ապօրինի մուտք է գործել նշված տուն« որտեղ երկու և ավելի անձանց ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ իր մոտ եղած ԱԿՍ-74 տեսակի,1283689 համարի ինքնաձիգից ուղիղ նշանառությամբ արձակած 28 կրակոցով տեղում սպանել է նույն տան բնակիչներ Աիդա Ավետիսյանին, Հասմիկ Ավետիսյանին, Սերյոժա Ավետիսյանին, Արմեն Ավետիսյանին, Արաքսյա Պողոսյանին և մանկահասակ Հասմիկ Ավետիսյանին, ինչից հետո մանկահասակ Սերյոժա Ավետիսյանին առանձին դաժանությամբ սպանելու դիտավորությամբ, այն է` ունենալով երկու փամփուշտով լիցքավորված ինքնաձիգ և երեսուն փամփուշտով լիցքավորված պահեստային պահունակ, վերը նկարագրված եղանակով հանցավոր մտադրությունն ավարտին հասցնելու փոխարեն՝ ինքնաձիգին ամրացված սվին-դանակով հինգ հարված է հասցրել մոր գրկում անօգնական վիճակում գտնվող վեց ամսական Սերյոժա Ավետիսյանի մարմնի կենսական կարևոր օրգանների` կրծքավանդակի ձախ կեսի«, որովայնի, ինչպես նաև ձախ բազկի շրջաններում` պատճառելով կտրած-ծակած թափանցող և չթափանցող վերքեր,որոնց հետևանոքով մանկահասակ Սերյոժա Ավետիսյանը հիվանդանոցում յոթ օր անց մահացել է:

Վալերի Պերմյակովը զենքի գործադրմամբ ավազակային հարձակման եղանակով ուրիշի գույքը հափշտակելու մտադրությունն ավարտին հասցնելու նպատակով նույն տնից հափշտակելով 64.300 ՀՀ դրամ ընդհանուր արժողությամբ սպորտային գլխարկ,տաբատ, բաճկոն ,մեկ զույգ կիսաճտքավոր կոշիկ NOKIA 302, NOKIA 6300, NOKIA 7260 տեսակի բջջային հեռախոսներ և 6000 ՀՀ դրամ կանխիկ գումար, դեպքի վայրից հեռացել է: Այնուհետև Վալերի Պերմյակովը, Հայաստանի Հանրապետության պետական սահմանն ապօրինի հատելու դիտավորությամբ, դուրս գալով Գյումրի քաղաքի վարչական տարածքի սահմաններից, հասել է ՀՀ-ում ՌԴ անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության թիվ 2012 սահմանապահ ջոկատի Բայանդուրի ուղեկալի սպասարկած ՀՀ պահպանվող պետական սահմանի հատված, տեղանքը դիտարկելու, սահմանի անվտանգ անցման ուղիներ փնտրելու նպատակով ժամը 17-ի սահմաններում գաղտնի հատել է սահմանային շերտի ինժեներատեխնիկական կառույցի համալիրը, ուսումնասիրել տեղանքը, վերադարձել` պլանավորելով առավել անվտանգ իրադրությունում` գիշերը, ապօրինի հատել սահմանը: Հանցավոր մտադրությունն իրականացնելու նպատակով Վալերի Պերկյակովը, չունենալով սահման հատելու իրավունք վերապահող սահմ անված փաստաթղթեր և պատշաճ թույլտվություն, նույն օրը ժամը 24-ի սահմաններում փորձել է ապօրինի հատել ՀՀ պահպանվող պետական սահմանի Բայանդուրի 12-րդ ուղեկալի 1-ին տեղամասի հատվածը, սակայն իր կամքից անկախ պատճառներով հանցագործությունն ավարտին չի հասցրել, քանի որ 2015թ. հունվարի 13-ին ժամը 00:12-ին բռնվել է Բայանդուրի ուղեկալի ծառայողների կողմից:

Վ. Պերմյակովի նկատմամբ հարուցվել են քրեական գործեր՝ ՀՀ քր. օր-ի 104 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 5-րդ, 8-րդ կետերով, ՀՀ քր. օր-ի 175 հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 4-րդ կետերով և ՀՀ քր. օր-ի 34-329-րդ հոդվածի 1-ին մասով:

Վ. Պերմյակովի նկատմամբ նշանակված առաջին դատական նիստը, որը տեղի ունեցավ 2015 թվականի դեկտեմբերի 18-ին, հետաձգվեց մինչև հունվարի 18-ը` ժամը 12:00-ը: Միջնորդությունը ներկայացրել էր հանրային պաշտպան Էդուարդ Աղաջանյանը՝ գործի նյութերին ծանոթանալու նպատակով: Դատարանը բավարարեց նրա միջնորդությունը և նրան մեկ ամիս ժամանակ տվեց նյութերին ծանոթանալու համար:

Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության միջև կնքված 1997 թվականի օգոստոսի 29-ի` Հայաստանի Հանրապետության տարածքում ռուսաստանյան ռազմակայանի գտնվելու հետ կապված գործերով իրավազորության և փոխադարձ իրավական օգնության հարցերով համաձայնագրի 4-րդ հոդվածը սահմանում է. «Ռուսաստանյան ռազմակայանի կազմի մեջ մտնող անձանց կողմից Հայաստանի Հանրապետության տարածքում կատարված հանցագործություններով  կիրառվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը« գործում են նրա իրավասու մարմինները»: ՀՀ քրեական դատավարության օրենսգրք ի 41-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն «Գործը քննող դատավորի որոշմամբ կարող է անցկացվել արտագնա դատական նիստ, եթե դա բխում է արդարադատության արդյունավետության շահերից»։

Սույն գործով ամբաստանյալը՝ ՌԴ քաղաքացի Վալերի Պավելի Պերմյակովը, ծառայել է ՀՀ-ում տեղակայված ՌԴ 102-րդ ռազմաբազայի թիվ 04436 զորամասի տանկային գումարտակի 1-ին տանկային վաշտում՝ որպես ժամկետային զինծառայող, 12.08.2015 թ. ՌԴ 5-րդ կայազորային զինվորական դատարանի դատավճռով ՌԴ քր. օր-ի 338 հոդվածի 2-րդ մասով և ՌԴ քր. օր-ի 226 հոդվածի 3-րդ մասի «գ» կետով,ՌԴ քր. օր-ի 222 հոդվածի 1-ին մասով, ՌԴ քր. օր-ի 69 հոդվածի 3-րդ մասի կանոններով, դատապարտվել է ազատազրկման 10 տարի ժամկետով և պատիժը կրում է դաշտային փոստ 04436 զորամասի կայազորային կալանատանը։ ՀՀ քրեական դատավա րության օրենսգրքի 41-րդ հոդվածի 3-րդ մասի համատեքստում զնահատելով այն հանգամանքը, որ ամբաստանյալը ՌԴ կայազորային զինվորական դատարանի դատավճռով ազատազրկման է դատապարտվել և պատիժ է կրում ՌԴ կայազորային կալանատանը, ՀՀ իրավապահ մարմինները գտնում են, որ սույն գործով արտագնա դատական նիստ անցկացնելու պարագայում հնարավոր է արդյունավետ կերպով ապահովել ամբաստանյլի մասնակցությունր դատական նիստերին և այդպիսով երաշխավորել նրա արդար դատաքննության իրավունքի իրացումը։

Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live Bvik and Idram Standing by Young ReadersIDBank participated in the conference dedicated to the 10th anniversary of the Armenian Institute of Directors AxelMondrian Wins Three Major International Awards for Branding, PR and Film Production in 2025