Բարձրագույն կրթություն չունեցող ուսուցիչների հետ մի քանի անգամ հանդիպում-քննարկումներից հետո ձևավորել ենք աջակցության ծրագրեր․ Ժաննա Անդրեասյան
POLITICSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
«Բարձրագույն կրթություն չունեցող ուսուցիչների հետ մի քանի անգամ հանդիպում-քննարկումներից հետո ձևավորել ենք աջակցության հետևյալ ծրագրերը․
– բարձրագույն կրթություն չունեցող այն ուսուցիչները, որ կուզենան կրթություն ստանալ կամ այն շարունակել բուհերում, ուսման վարձի վճարման պետական աջակցություն կարող են ստանալ․ այս որոշման նախագիծը տրված է հանրային քննարկման հարթակում և շրջանառվում է,
– բարձրագույն կրթություն չունեցող այն ուսուցիչները, որ կուզենան մասնակցել աշնանը նախատեսված կամավոր ատեստավորման գործընթացին, կկարողանան ատեստավորումից առաջ մասնակցել պետության կողմից ֆինանսավորվող վերապատրաստմանը․ այս որոշման նախագիծը տրված է հանրային քննարկման հարթակում և շրջանառվում է,
– այն ուսուցիչները, որոնք ցանկանում են ավելի արագ մեկ անգամ ևս ատեստավորվել և հաջող արդյունքի դեպքում շարունակել ուսուցչի աշխատանքը, արդեն վաղվանից մինչև փետրվարի 21-ը կկարողանան հայտ ներկայացնել և մասնակցել այդ նպատակով մարտին կազմակերպվելիք ատեստավորմանը։ Մեկնաբանությունում կդնեմ հայտ ներկայացնելու մանրամասները ներկայացնող հղումը։
Հաջողություն եմ մաղթում ատեստավորմանը մասնակցել պատրաստվողներին»,-այս մասին ֆեյսբության իր էջում գրել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



