Yerevan, 15.June.2026,
00
:
00
BREAKING


Դա բանակցային գործընթացի առանցքային հարցերից մեկը պիտի լինի

INTERVIEW

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

«Հրապարակի» զրուցակիցը ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանն է:

-Փետրվարի 7-ին կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հարց ուղղեցիք կառավարությանը՝ առաջարկելով Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության հարցն առանձնացնել այդ փաթեթից և ներկայացնել առանձին, որպեսզի նրանց ազատ արձակման հարցն ավելի արագ լուծվի: Նիկոլ Փաշինյանը պատասխանեց, որ գերիների, պատանդների ու պահվող անձանց խնդիրը շարունակում է մնալ իշխանության հանդիպումների օրակարգում, մշտապես անդրադառնում են դրան։ Ինչ վերաբերում է իրավական խնդիրներին, ապա ռազմաքաղաքական ղեկավարության խնդիրն ընդհանուր փաթեթից առանձնացնելու հարցին նա չի կարող պատասխանել, քանի որ իրավական վերլուծության կարիք կա։ Տպավորություն է, թե Նիկոլ Փաշինյանին գերեվարված ռազմաքաղաքական ղեկավարների ճակատագիրն այնքան էլ հետաքրքիր չէ: Ի՞նչ տպավորություն ստացաք Դուք Փաշինյանի պատասխանից:
 
-Բացառիկ զգայուն թեմա է։ Իրավական գործընթացներին զուգահեռ, Ադրբեջանի բանտերում պահվող հայ գերիների, այլ անձանց և ռազմաքաղաքական ղեկավարության վերադարձի հարցը քաղաքական և դիվանագիտական ջանքերի գերլարում և սևեռում է պահանջում, ամենօրյա աշխատանք։ Իմ խորին համոզմամբ՝ դա բանակցային գործընթացի առանցքային հարցերից մեկը պիտի լինի։ Ցավով եմ բարձրաձայնում, բայց ես այդ նախանձախնդրությունը չեմ տեսնում, մինչդեռ սա մեր՝ իբրև պետություն և ժողովրդի, արժանապատվության հարցն է։ Բայց արժանապատվությու՞ն է մնացել։ Հայաստանի կամազուրկ, պարտված իշխանությունները Բաքվի խոսափողն են դարձել՝ լեգիտիմացնելով նրանց պահանջները, վերաձևելով ու հարցականի տակ դնելով Հայաստանի ապագան։ Հիշու՞մ եք՝ «գերիները կարող են մի երկու ամիս մնալ Բաքվի բանտերում» խոսույթը։ Ի վերջո, այս ողբերգական իրականությունը այս քաղաքական ուժի վարած արտաքին և ներքին քաղաքականությունների հետևանքն է, Արցախն ուրանալու հետևանքը։ Քաղաքագիտական անքննելի ճշմարտություն է՝ պարտվողից կորզում են ամեն բան, մանավանդ եթե պարտվողը շարունակում է մնալ բանակցողը։ Ադրբեջանը հակամարտությունը լուծված և փակված է համարում ռազմական ագրեսայի, ուժի և ցեղասպանության ճանապարհով, նա բացահայտորեն մերժել և անտեսել է Մարդու իրավունքների, Արդարադատության միջազգային դատարանների որոշումները։ Հայաստանը Եվրոպական դատարանում միջպետական 4-րդ գանգատն է ներկայացրել, ուր ներառված են համալիր հարցեր՝ Լաչինի ապաշրջափակում, փախստականների իրավունքներ, մշակութային ժառանգության պաշտպանության, ներառյալ գերիների և պատանդառված  Արցախի հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության հարցը։  Բացառիկորեն գնահատում եմ Եղիշե Կիրակոսյանի գործունեությունը, բայց կրկնվեմ՝ խնդիրը ոչ միայն միջազգային իրավական,այլ հատկապես քաղաքական և դիվանագիտական ջանքերի համադրում է պահանջում։ Դա պիտի լինի ՀՀ օրակարգային առաջնահերթություն։

-Ի՞նչ կարող է անել կառավարությունն այսօր Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին ազատ արձակելու ուղղությամբ:  

-Օբյեկտիվորեն ենթադրելի է, որ վերը նշված ամբողջությամբ և ծավալով հայցը կարող է տարիներ ձգձգվել, ինչը նախադեպեր ունի։ Թե գերիների, թե ռազմաքաղաքական ղեկավարության Ադրբեջանական գերեվարության մեջ գտնվելու յուրաքանչյուր օրը ապտակ է Հայաստանին։
Կարծում եմ՝ նպատակահարմար կլիներ, որ ռազմաքաղաքական ղեկավարության հայցը առանձնացվեր և առանձին հայցով ներկայացվեր դատարանին, ավելի արագ հանգուցալուծման հասնելու ակնկալիքով․ այլապես կարող է տարիներ ձգձգվել։ Արցախի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարությունը, տևական շփման մեջ է եղել Եվրոպական մի շարք կառույցների ղեկավարների հետ։ ԵԱՀԿ Մինսկի խմբի հինգ  հայտարարություններ են ստորագրվել Արցախի առնչությամբ, ուր տվյալ երկրների նախագահների ստորագրություն կա։ Նրանք հաշվի են նստել չէ՞ Արցախի գոյության, ինքնորոշման իրավունքի, ընտրված ղեկավարության, փաստացի գործող պետական ինստիտուտների հետ։ Միանշանակ է՝ հատկապես ԱՀ ռազմական ղեկավարությունը պարզապես քաղաքական պատանդ է, ռեժիմի պատանդը։ Իմ կարծիքով՝ 8-ի հարցով, պատանդառության հիմքով կարող ենք դիմել ՄԱԿ-ի արդարադատության դատարան, ինչո՞ւ չօգտվել նաև այս հնարավորությունից։ ՀՀ-ն «Պատանդառության դեմ միջազգային կոնվենցիայի» անդամ է։ Այդ կոնվենցիան ունի նաև վեճերի լուծման մեխանիզմներ։ Իրավական մարտավարության դիրքերից պետք է քննարկել հարցը, բայց նորից եմ կրկնում՝ սա առավելապես քաղաքական օրակարգի խնդիր է։
Ի վերջո, Արցախի պետականությունը կերտած մարդկանց  ճակատագիրը մեր բոլորի ցավի և արժանապատվության խնդիրը պիտի լինի։

-Եթե իրավական միջոցները արդյունավետ չեն, քաղաքական լուծման ի՞նչ ճանապարհներ եք որդեգրել, բանակցային գործընթացներում ի՞նչ արդյունքներ և տեղաշարժեր ունենք։

-Այս պահին տեսանելի չեն․․․
 
-Ըստ Ձեզ՝ ի՞նչն է պատճառը, որ նրանց կալանքը ևս չորս ամսով երկարաձգվեց:

-Բնականաբար, երբ ասում եմ, որ նրանք ռազմաքաղաքական պատանդներ են, նկատի ունեմ, որ Բաքուն ի շահ իրեն է գործադրելու և փորձելու է խաղարկման առարկա դարձնել։

 

IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future