Yerevan, 19.March.2026,
00
:
00
BREAKING


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (10 ՓԵՏՐՎԱՐԻ). Իրար են բախվել Երկրի երկու արհեստական արբանյակներ. «Փաստ»

SOCIETY

«Փաստ» օրաթերթը գրում է.

ՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ

Հատիկաընդավոր բույսերի համաշխարհային օր, Էրիթրեա՝ Ֆենկելի օր, Ռուսաստան՝ Ալեքսանդր Պուշկինի հիշատակի օր:

ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ

1878–Ռուս-թուրքական 11-րդ պատերազմի (1877-1878) կովկասյան ճակատում ռուսական զորքերը գրավել են Էրզրումը, որը սակայն հետագայում ստիպված են եղել վերադարձնել:

1917 –ծնվել է հայ խորհրդային գրականագետ Սարիբեկ Մանուկյանը:

1935– ծնվել է հրապարակախոս, հասարակական և քաղաքական գործիչ, սպորտային բժիշկ, լրագրող և ճանապարհորդ Զորի Բալայանը:

1950 –վախճանվել է երգահան Արմեն Տիգրանյանը:

1961– ծնվել է թատերական գործիչ, դերասան, ռեժիսոր, հաղորդավար, պրոդյուսեր Արթուր Էլբակյանը:

1986 – վախճանվել է արձակագիր, լրագրող, ԽՍՀՄ գրողների միության անդամ Մկրտիչ Ասլանյանը:

1995-Ալմա-Աթայում ԱՊՀ 10 երկրներ կնքել են միասնական ՀՕՊ համակարգ ստեղծելու համաձայնագիր:

2003- Գերմանիայից Հայաստան են բերվել ԵԱՀԿ հայաստանյան գրասենյակի աջակցությամբ ձեռք բերված 2000 թափանցիկ քվեատուփերը:

2011– Միջազգային կինոլոգիական միությունը Հայկական գամփռ շնատեսակին շնորհել է Հայաստանի ազգային ցեղատեսակի կարգավիճակ:

2017-ԲՀԿ-ի համագումարում ԲՀԿ նախագահ է ընտրվել Գագիկ Ծառուկյանը և գլխավորել է «Ծառուկյան» դաշինքի նախընտրական ցուցակը:

ԱՇԽԱՐՀ

1258 -մոնղոլների մերձավորարևել յան արշավանքի ժամանակ Խուլագա խանի բանակը Բաղդադի պաշարումից հետո գրավել է այն, թալանել և վառել, որով իսկ ավարտվել է իսլամական Ոսկե դարը:

1354 -տեղի է ունեցել Սխոլաստիկայի օրվա մեծ կռիվը Օքսֆորդի համալսարանի ուսանողների և տեղի բնակիչների միջև, որի ժամանակ զոհվել է 30 բնակիչ և 63 ուսանող. արդյունքում ուսանողները պարտվել են:

1755 – վախճանվել է ֆրանսիացի նշանավոր գրող, իրավագետ և փիլիսոփա Շառլ Լուի Մոնտեսքիոն:

1763 -Փարիզում խաղաղության պայմանագիր է կնքվել Մեծ Բրիտանիայի, Պորտուգալիայի, Ֆրանսիայի և Իսպանիայի միջև, որով ավարտվել է 7-ամյա պատերազմը:

1772 -Ֆրանց Իոսիֆ 1-ին ֆոն Լիխտենշտեյնը դարձել է Լիխտենշտեյնի դուքս:

1784 -Եկատերինա 2-րդի հրամանագրով Ղրիմ նավահանգիստ-ամրոցը վերանվանվել է Սևաստոպոլ:

1807 –ծնվել է հունգարացի պետական գործիչ Լայոշ Բատթյանյին:

1828- Թավրիզից Թեհրան տանող ճանապարհի վրա գտնվող Թուրքմենչայ գյուղում կնքվել է Թուրքմենչայի հաշտության պայմանագիրը, որով ավարտվել է Ռուս-պարսկական վերջին պատերազմը:

1837 –վախճանվել է ռուս գրող և բանաստեղծ Ալեքսանդր Պուշկինը:

1846 -Առաջին բրիտանա-սինկխյան պատերազմի ժամանակ բրիտանացիները գրոհել են սինկխերի գլխավոր պլացդարմ Սոբրաոնը, Թեջ Սինկխը փախել է մարտի դաշտից, այրվել են կամուրջները, և սինկխական բանակը հայտնվել է ծուղակում, բայց հրաժարվել է հանձնվել. արդյունքում բոլորը զոհվել են:

1890 – ծնվել է ռուս հռչակավոր գրող Բորիս Պաստեռնակը:

1891 –վախճանվել է ռուս մաթեմատիկոս Սոֆյա Կովալևսկայան:

1923 –վախճանվել է գերմանացի ֆիզիկոս Վիլհելմ Ռենտգենը:

1939 -Իսպանիայի քաղաքացիական պատերազմի ժամանակ գեներալ Ֆրանկոն գրավել է Կատալոնիան, որով իսկ զրկել է հանրապետական Իսպանիային Ֆրանսիայի հետ սահմանից:

1942 -ստեղծվել է պատմության մեջ առաջին «Ոսկե սկավառակը» (ոսկու շերտով պատված և «Չատտանուգի-չու-չու» երգով ձայնագրված), որը RCA Victor ձայնագրման ընկերության կողմից հանձնվել է Գլենն Միլլերին:

1945 –Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ խորհրդային «С-13» սուզանավը խորտակել է գերմանական «Գեներալ Շտոյբեն» մարդատար նավը, զոհվել է մոտ 300 մարդ:

1962 -ԽՍՀՄ տարածքում խփված ամերիկյան հետախուզական ինքնաթիռի օդաչու Ֆրենսիս Գերի Պաուերսը փոխանակվել է խորհրդային հետախույզ Ռուդոլֆ Աբելի հետ:

1986-իտալական Պալերմոյում սկսվել է սիցիլիական մաֆիայի դեմ ամենախոշոր քրեական գործի դատավարությունը, այսպես կոչված՝ «Մաքսի գործը»:

1997 – շախմատային հզոր «Դիփ բլու» համակարգիչը առաջին անգամ պարտության է մատնել Գարրի Կասպարովին:

2005 – վախճանվել է ամերիկացի գրող, դրամատուրգ և արձակագիր Արթուր Միլլերը, որը եղել է Մերիլին Մոնրոյի ամուսինը:

2005 -Հյուսիսային Կորեան հայտարարել է միջուկային զենք ունենալու մասին:

2006 - Թուրինում բացվել են 20-րդ Ձմեռային օլիմպիական խաղերը։

2009 – տիեզերքում առաջին անգամ իրար են բախվել Երկրի երկու արհեստական արբանյակներ:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ucom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyaIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift