Yerevan, 13.November.2025,
00
:
00
BREAKING


«Ղարաբաղյան հակամարտությունը Հայաստանի և Ֆրանսիայի հարաբերությունների համատեքստում». «Փաստ»

POLITICS

«Փաստ» օրաթերթը գրում է.

Անկարայի ճգնաժամային հետազոտությունների և քաղաքականության հետազոտության կենտրոնի ankasam.org պարբերականը «Ղարաբաղյան հակամարտությունը Հայաստանի և Ֆրանսիայի հարաբերությունների համատեքստում» վերնագրով հոդվածում գրում է, որ Հայաստանի և Ֆրանսիայի հարաբերությունները սկսվել են դեռ 12-րդ դարից՝ Կիլիկիայի հայկական թագավորության օրոք, և շարունակվում են մինչ օրս։ Ընդ որում, այդ դարավոր կապերը վերջին քառորդ դարի ընթացքում գնալով ավելի են ամրապնդվել։ Հայաստանի Հանրապետության և Ֆրանսիայի միջև պաշտոնական դիվանագիտական հարաբերություններն ուժի մեջ են մտել 1992 թվականի փետրվարի 24-ին։

Երկու երկրների հարաբերությունները հիմնված են դիվանագիտական, մշակութային և ռազմական ոլորտներում համագործակցության վրա։ Երկրների կապին աջակցում է Եվրոպայի ամենամեծ հայկական սփյուռքը Ֆրանսիայում, որի թիվը կազմում է ավելի քան կես միլիոն ֆրանսահայ: Օրինակ՝ 2006 թվականը Ֆրանսիայում հայտարարվեց «Հայաստանի տարի»։ Ֆրանսիան ունի երրորդ ամենամեծ հայկական սփյուռքն աշխարհում՝ Ռուսաստանից և ԱՄՆ-ից հետո, և այն անհամեմատ մեծ է ԵՄ այլ երկրների հայկական սփյուռքների համեմատ։ Հայաստանում ֆրանսիական սփյուռքն ամրապնդում է մշակութային կապերը երկու երկրների միջև։ Ֆրանսիա-Հայաստան գործընկերության հիմքն ամրապնդվում է ընդհանուր արժեքներով, ինչպիսիք են համերաշխությունը և ժողովրդավարությունը։

Պատմականորեն երկու երկրների միջև բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունները դարձել են ավանդույթ։ Ֆրանսիայի և Հայաստանի քաղաքական դիսկուրսներն ամրապնդվում են այդ երկրների խորհրդարանների, ինչպես նաև մունիցիպալ մակարդակով, դյուրացվում է սերտ միջխորհրդարանական համագործակցությունը, օրեցօր ընդլայնվում է ինչպես Ֆրանսիայի, այնպես էլ Հայաստանի երկկողմ միջպետական հարաբերությունների օրակարգը։ Ֆրանսիան աջակցում է Հայաստանի մասնակցությանը Եվրամիության հետ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրին և Հայաստանի՝ Եվրոպայի հետ հարաբերությունների զարգացմանը։ Երկու երկրների միջև գործընկերությունը միտված է խորացնելու Հայաստանի և ԵՄ-ի միջև քաղաքական երկխոսությունը մարդու իրավունքների, ժողովրդավարության և իրավունքի ոլորտներում։

Բացի դա, Ֆրանսիան, նոր առևտրային և ներդրումային հնարավորություններ ստեղծելով Հայաստանի համար, նաև խթանում է համագործակցությունը Հայաստանի հետ էներգետիկայի, տրանսպորտի և շրջակա միջավայրի հարցերում։ Ֆրանսիայի և Հայաստանի միջև երկկողմ հարաբերությունները ցույց են տալիս միջազգային դիվանագիտության կարևորությունը երկրների համար։ Մինչ թե՛ Ֆրանսիան, թե՛ Հայաստանը շարունակում են ակտիվորեն զարգացնել քաղաքական, տնտեսական և մշակութային համագործակցությունը, նրանք նաև մեծացնում են համագործակցությունը ռազմական ոլորտում. Ֆրանսիան աջակցում է Հայաստանին ռազմական տեխնիկայով։ Ղարաբաղի հարցին ուշադրությամբ հետևում են բազմաթիվ միջազգային երկրներ, այդ թվում՝ Ֆրանսիան, որի վերաբերյալ այդ երկիրը հստակ արտահայտել է իր դիրքորոշումը։ Ղարաբաղը տարածաշրջան է, որը գտնվում է Ադրբեջանի և Հայաստանի միջև տասնամյակներ շարունակվող հակամարտության կենտրոնում։

Ֆրանսիան Ղարաբաղի հարցում իր դիրքորոշումը հիմնավորում է պատմական, քաղաքական և ռազմավարական գործոններով, հանդես է գալիս, այսպես կոչված (ձևակերպումը պարբերականինն է-«Փաստ»), Հայոց ցեղասպանության ճանաչման օգտին և աջակցում է Հայաստանին պատմամշակութային կապերի միջոցով։ Երբ 2020 թվականին բորբոքվեց Ղարաբաղյան պատերազմը, Ֆրանսիան բացահայտորեն աջակցեց Հայաստանին։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը պաշտպանեց Հայաստանին Ղարաբաղյան հակամարտությունում և աջակցեց հրադադարի հասնելու միջազգային ջանքերին։ Հակամարտությունների հետ կապված իր հայտարարություններում Ֆրանսիան ավելի հաճախ ընդգծել է Հայաստանի իրավունքները, քան չեզոք դիրք գրավել։

Թեև Ֆրանսիան աջակցում էր Հայաստանին Ղարաբաղյան հարցում, սակայն նա պահեց իր սերտ հարաբերությունները նաև Ադրբեջանի հետ։ Ֆրանսիայի դիրքորոշումը Ղարաբաղյան հարցում չի սահմանափակվել միայն Հայաստանին աջակցելով, նա եղել է նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր, որը աշխատում էր այդ տարածաշրջանային հակամարտությունը կարգավորելու ուղղությամբ։ Ֆրանսիան ոչ միայն դիվանագիտորեն է աջակցել Հայաստանին, այլ նաև ռազմական օգնություն է ցուցաբերել Ղարաբաղյան հակամարտությունում։ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Քեթրին Կոլոննան այցելել է Հայաստան այն բանից հետո, երբ ռազմական գործողությունից հետո Ադրբեջանը վերականգնեց վերահսկողությունը Ղարաբաղում, իսկ 2023 թվականի հոկտեմբերի 3-ին անվտանգության և պաշտպանության բանակցություններից հետո հայտարարել է, որ զենք կուղարկվի Հայաստանի պաշտպանության ուժեղացման համար, քանի որ Ադրբեջանը Ղարաբաղը գրավելուց հետո կարող է թիրախավորել Հայաստանի հարավը։

Եզրափակելով՝ կարելի է ասել, որ Ֆրանսիայի և Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերությունները հիմնականում հիմնված են դրական և պատմական հիմքերի վրա։ Ֆրանսիան, որն ունի մեծ հայկական սփյուռք, ավելի շուտ աջակցում է Հայաստանին, քան թե միջնորդում Հայաստանի և Ադրբեջանի միջև Ղարաբաղի շուրջ ընթացող հակամարտության կարգավորմանը: Ֆրանսիայի վերաբերմունքը Ղարաբաղյան հիմնախնդրի նկատմամբ արտացոլում է նաև այդ երկրի ռազմավարական շահերը և տարածաշրջանում արտաքին քաղաքական նպատակները։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ucom Supports the Development of High-Tech Education in Armenia Dalan Technopark announces its first bond issuance. Placement Partner is Cube InvestIdram Junior Participants Receive Prizes: The First Junius Financial Literacy Competition ConcludesLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future Foundation5,312,038 AMD for “Symphonic Forest”: the November beneficiary is AI4Biodiversity: AI Solutions for Nature, a national hackathonUcom’s Green Initiative Reaches Urtsadzor AraratBank Honoured with STP Award by Commerzbank AG Compelling Business Loan Offer from AraratBank: JOIN US AraratBank – Title Sponsor of Urartu Football Club The interview of Mher Abrahamyan, Chairman of the Board of IDBank, to Khaleej TimesAmeriabank’s Corporate Loan Portfolio Surpasses AMD 1 Trillion Arman Vardanyan, the leader of the «Unity» movement, participated in an event dedicated to Armenia’s Independence Day, held at the Cathedral of Monaco (video, photos) AraratBank and Théâtron Festival Bring Smiles to Little OnesOpportunities and Prospects for Cooperation Between Business and the Banking System in Syunik Region – IDBankThe Largest 5G Coverage in Armenia: Ucom’s Network Now Reaches More Than 94% of the Population "You Choose the Destination": New Promotion for AraratBank Mastercard World Travel CardholdersYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraNew Campaign Ahead of Savings Day: IDBank Think beyond today. Why save?Ucom General Director Ralph Yirikian Presented His Vision for Telecommunications in the Era of AI The Armenian UBPay system partners with iSend remittance global service Connected, Convenient, Converse: Andranik Grigoryan Presents Converse Bank’s Digital Transformation Journey at the BACEE Conference IDBank - Silver Sponsor of BACEE’s 50th Jubilee International Banking Conference With the support of IDBank and Idram, the “Symphonic Forest” project was launched Ucom Supports the Development of a Safe and Trusted Digital Environment in Armenia Young Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowSuren Parsyan to Represent Armenia at “Sagarmanthan: The Great Oceans Dialogue 2025” International ForumPay at cafés and bars with Idram&IDBank and earn lots of idcoinsUnibank Launches Online Queue Booking SystemWith Unibank’s Sponsorship Armenia Hosts Open Rock Climbing ChampionshipAraratBank Serves as Title Sponsor of "What? Where? When?" Intellectual GameConverse Bank’s CFO Highlights the Bank’s Resilient Growth and Management Practices at the BACEE Conference Idram Announces Partnership with the World’s Leading Crypto Exchange Bybit in the Field of Innovative Payments IDsalary Package – A Convenient and Beneficial Tool Ucom Reopens Its Sales and Service Center on 8 Komitas Avenue AraratBank: Financial Partner of Théâtron FestivalThe Sound of Artsakh in the USA Converse Bank and Asia Alliance Bank Launch Strategic Partnership Educational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansUcom General Director Ralph Yirikian Speaks on Digital Security JOIN US: Transfer Your Real Estate-Secured Loan to AraratBank on Favorable Terms Converse Bank Receives BACEE Award for International Banking Cooperation at 50th Jubilee Conference Unibank to Issue Cards Featuring Designs Created by KidsConverse Bank Becomes the Diamond Sponsor of the 50th BACEE Jubilee ConferenceFinancial Literacy Lesson with Idram Junior Silicon Mountains 2025 Tech Summit Concludes with the Support of Ucom IDBank issued the 6th tranche of bonds of 2025 200 Scholarships for the Best Students. Ameriabank Announces a Contest for the Second Year in a Row Ucom Supports the Development of a Digital Security Culture in Armenia AraratBank Modernizes Matenadaran's Security System