Yerevan, 15.June.2026,
00
:
00
BREAKING


Ամուսինս ասաց՝ «մինչև ե՞րբ խաբեմ, Մասիսն էլ չկա»․ Նունեն պատերազմում կորցրեց որդուն ու փեսային

INTERVIEW

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո, երբ Հադրութի շրջանն ամբողջությամբ անցավ թշնամու վերահսկողության տակ, Միքայելյանների ընտանիքը Ջրակուսից տեղափոխվել է Հայաստան և ապաստանել Արագածոտնի մարզի Երնջատափ գյուղում։ Նունեն MediaHub-ին պատմում է, որ նոր միջավայրում նոր կյանքը սկսել են զրոյից, ինքն էլ աշխատանքի է անցել տեղի դպրոցում ու Հադրութի կարոտը սրտում նորից արարել, նորը ստեղծել։ 

«Աղջիկս 2019-ին ամուսնացել էր զինվորական Սասուն Ասրիյանի հետ, նա սովորում էր Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայում։ Ուսումն ավարտելուց հետո 2018-ին տեղափոխվել էր Արցախ և ծառայության անցել զորամասերից մեկում։ Տղա երեխա են ունեցել, ինչպես բոլոր մեր հայրենակիցները դժվարություններ հաղթահարելով ապրել են։ Տղաս՝ Մասիսն էլ պարտադիր զինվորական ծառայությունից հետո պայմանագրային հիմունքներով 2018 թվականից ծառայում էր բանակում։ Երկու շաբաթ դիրքերում էր, երկու շաբաթ տանը։ Վերջին անգամ Հայաստան էր եկել 2022-ի դեկտեմբերի 6-ին, գնաց՝ ճանապարհը փակեցին, հիմնականում շփվում էինք տեսակապով»,- արտասվում է մայրը։

Կորուստների մասին խոսելիս Նունեի սիրտը ցավում է, ճիշտ՝ սեպտեմբերի 19-ի կեսօրի պես, երբ առել է պատերազմի մասին լուրը։ Կինն ափսոսում է, որ գրեթե մեկ տարի չի գրկել որդուն, փոխարենն իրեն են փոխանցել Մասիսի սառած մարմինը։

«Մասիսը 23 տարեկան էր, նշանադրվել էր ընտրյալի՝ Մերիի հետ և որոշել էին ամուսնանալ։ Կյանքը բաժանվել էր բլոկադայից առաջ ու հետոի։ Բոլոր մեծ նպատակները պիտի իրականացվեր Արցախլի շրջափակումից հետո։ Աղջիկներիցս մեկն էլ ամուսնացած էր Մարտակերտում։ Իմ ու ամուսնուս՝ Սամվելի հիմնական մտածմունքը մեր երեխաներն էին, որ կռիվ էին տալիս իրենց իրավունքների համար, իսկ ճանապարհը չէր բացվում, իրավիճակն ավելի էր վատանում։ Սեպտեմբերի 19-ին Մասիսի հարսնացուն զանգեց ու ասաց, որ Մասիսի հետ խոսելիս կապն ընդհատվել է, կռիվ է սկսվել»,- հիշում է Նունե Միքայելյանը։ 

Արցախի դեմ պատերազմն ընդհատել էր Նունե Միքայելյանի դասի պարապմունքը։ Ամբողջ ուսուցչական կոլեկտիվը Նունեի կողքին են եղել, հույս են տվել, սփոփել, բայց Նունեի մայրական բնազդն այս անգամ էլ ճիշտ է եղել։ 

«Ամուսնուս հետ հեռախոսները վերցրած հերթով զանգում էինք բոլորին ում ճանաչում էինք, կապ չկար։ Ավելի ուշ աղջկաս՝ Գայանեի հետ հաջողվեց խոսել։ Երեխայի շորերը պիտի փոխեր, երբ հրետակոծությունը մի պահ դադարել է, նկուղից տուն է բարձրացել։ Վատ վիճակում էին, վախից ձայնը դողում էր։ Հարցրեցի Սասունից ու Մասիսից, բայց Գայանեն էլ ոչինչ չգիտեր։ Ամբողջ գիշեր մեր խնամիների հետ լուսացրել ենք նստած, առանց մի բան ուտելու։ Քրոջս տղան «ՑՈՐ»-ում էր, կապ հաստատեցինք, ասաց ամեն ինչ նորմալ է, տղերքը ողջ են, անձամբ եմ խոսել, լսել ձայնը։ Թվում է պետք է հանգստանայի, բայց սիրտս ահավոր ցավում էր»,- ասում է նա։

Նունեին հաջորդ օրն առավոտյան ցավալի լուրը հայտնում է ամուսինը՝ «մինչև երբ պիտի խաբեմ, Մասիսն էլ չկա»։ Մասիսը զոհվեց սեպտեմբերի 19-ի երեկոյան՝ Շուշի-Ստեփանակերտ անտառային հատվածի «Ղայբալիշեն» տեղանքում տեղի ունեցած կատաղի մարտերի ընթացքում։

Միայն հետո պիտի պարզվեր, որ այդ հատվածում հայկական զորքը թշնամուն պատճառել է մարդկային ու տեխնիկական հարյուրավոր կորուստներ։ 

«Սեպտեմբերի 20-ի կեսօրին, զինադադարից մեկ ժամ առաջ Հաթերքի դիրքերում զոհվեց նաև փեսաս՝ Սասուն Ասրիյանը։ Ու տունս քանդվեց։ Սասունը սիրում էր զինվորական կյանքը, մանավանդ 44-օրյայից հետո վերջին 3 տարիներին ավելի նվիրված էր ծառայում։ Սասունից մնաց նրա որդին՝ 3 տարեկան որդին Արամեն, ով բնավորությամբ Սասունն է, արտաքին տեսքով՝ Մասիսը»։ 

Պատերազմում Միքայելյանների ընտանքիքն ամենաշատ է կորցրել․ Նրա եղբայրը 18 տարեկանում զոհվել էր առաջին պատերազմում։ 2020-ին Հադրութի, 2023-ին  ամբողջ Արցախի կորստի հետ մեկտեղ անմահացան Նունեի որդին, փեսան՝ ում զավակներից չէր տարբերում։ Նունեի խոսքով՝ որդու զոհվելուց հետո Մերին սիրելիի ընտանիքի հետ կապը շարունակում է պահել և հաճախ է այցելում իրենց տուն։ Ինքն ու ամուսինը նրան վերաբերում են սեփական դստեր պես։ 

Տղաները հուղարկավորվել են «Եռաբլուր» զինվորական պանթեոնում։

Հունան Թադևոսյան

IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future