Yerevan, 28.January.2026,
00
:
00
BREAKING


Արամ Բալոյան. Մենք ձևավորել ենք բոլորովին այլ որակի վարկային պորտֆել

INTERVIEW

Կոնվերս Բանկը Հայաստանում մանրածախ բանկային ծառայությունների մատուցման համալիր լուծումներ ու համապարփակ պրոդուկտներ առաջարկող ֆինանսական կառույցներից է: Նախորդ տարվա ցուցանիշների, ռազմավարության և զարգացման տեսլականի մասին զրուցել ենք Բանկի Մանրածախ դեպարտամենտի տնօրեն Արամ Բալոյանի հետ:

  • Ինչպիսի՞ արդյունքներով եք ամփոփել 2023թ-ը:

 

  • 2023թ․-ին մեր թիմի ջանքերը հիմնականում ուղղված են եղել Բանկի արդյունավետության բարձրացմանը, թվային օրակարգի զարգացմանը, նոր պրոդուկտների նախագծմանն ու ներդրմանը: 

Բանկի բոլոր ստորաբաժանումների համատեղ ջանքերի արդյունքում տարեվերջին գործարկվեց առցանց եղանակով Բանկ-հաճախորդ հարաբերությունների ձևավորման (online onboarding) համակարգը։ Այժմ հաճախորդները հնարավորություն ունեն առանց Բանկ այցելելու, Converse mobile հավելվածում գրանցվելով, անցնել առցանց կենսաչափական նույնականացում և օգտվել Բանկի կողմից մատուցվող համալիր ծառայություններից: 

Նախորդ տարիներին Բանկը թվային միջավայրում գործարկել էր մի շարք առանցքային ծառայություններ՝ հաճախորդներին հնարավորություն ընձեռելով Converse Mobile հավելվածով ստանալ սպառողական վարկ, ներդնել ավանդ, ձեռք բերել պարտատոմսեր, կատարել փոխանցումներ և վճարումներ, իսկ այժմ հաճախորդների համար ապահովում է ամբողջական թվային ծառայությունների փաթեթ։ 

Վերը նշված գործիքակազմից բացի, Բանկը մշակել և ներդրել է բանկային հաշվի ծառայությունների փաթեթներ, որոնք թույլ են տալիս տարբեր պահանջմունքների տեր հաճախորդներին մեկ «զամբյուղով» ստանալ բոլոր անհրաժեշտ ծառայությունները և սպասարկվել առավել պարզեցված ընթացակարգով։ Ներկայում Բանկային ծառայությունների փաթեթներից օգտվել կարելի է՝ այցելելով Բանկի մասնաճյուղեր, առաջիկայում դրանք հասանելի կդառնան նաև Converse Mobile հավելվածում։

  • Խոսքը հաճախորդների սեգմենտավորման, նրանց կարիքների ու ակնկալիքների հիման վրա պրոդուկտների մշակման մասի՞ն է: 

 

  • Այո, ցանկացած պրոդուկտ և բանկային ծառայություն մշակվում է հաճախորդի համար, ուստի առավել որակյալ ծառայություն մատուցելու նպատակով անհրաժեշտ է նախ ճանաչել հաճախորդին, վերջինիս վարքագիծը, կարիքները, ապա մշակել և առաջարկել նրա պահանջմունքներին առավելագույնս հարմարեցված և ամբողջական ծառայությունների փաթեթ:

Յուրաքանչյուր սեգմենտի համար ծառայությունները նախագծելիս հաշվի ենք առել մի շարք հանգամանքներ, ինչի շնորհիվ հաճախորդը կստանա իր պահանջմունքներին առավելագույնս հարմարեցված պրոդուկտներ։ Մասնավորապես, եթե խոսենք վերջերս գործարկված Բանկային ծառայությունների փաթեթների օրինակով, ապա

  • Փաթեթները կառուցված են այնպես, որ հաճախորդի համար անկանխիկ ֆինանսները լինեն ավելի նախընտրելի, հարմար և անվտանգ, քան կանխիկն է գրպանում։
  • Փաթեթներում ներառված են այն բոլոր պրոդուկտները և գործիքները, որոնք սովորաբար անհրաժեշտ են լինում հաճախորդներին տարբեր բանկային կարիքներ հոգալու համար. այնպես որ, նոր պրոդուկտից օգտվելու համար կարիք չկա այցելել Բանկ և կնքել լրացուցիչ պայմանագիր։
  • Հասանելի են գումար խնայելու և գումար փոխառելու պարզեցված գործիքներ։
  • Կատարելով անկանխիկ գնումներ փաթեթներում ներառված քարտերով՝ հաճախորդները կկուտակեն Կոնվերս միավորներ և կօգտվեն այդ նախագծի առավելություններից։
  • Փաթեթների առավելություններից կարող են օգտվել նաև ընտանիքի անդամները։
  • Փաթեթներն ունեն պարզ և հասկանալի սակագներ։
  • Ինչպե՞ս եք գնահատում Բանկի մրցակցային դիրքը և մրցակցությունը համակարգում:

  • Կոնվերս Բանկը բանկային համակարգում կայունությամբ, շարունակական աճով և հաճախորդների լոյալության բարձր մակարդակ ունեցող կառույցներից է: Մեր պրոդուկտների և ծառայությունների մրցունակության մասին է վկայում պորտֆելի կայուն և շարունակական աճը: Եթե խոսենք թվերով, ապա անցյալ տարեվերջին Բանկի մանրածախ վարկային պորտֆելն աճել է շուրջ 25 տոկոսով, Բանկը գերազանցել է նախորդ տարվա շահույթի ցուցանիշը։ Բայց միայն բացարձակ թվերի դրական դինամիկան բավարար չէ Բանկի ձեռքբերումները գնահատելու համար։ Մենք ձևավորել ենք բոլորովին այլ որակի վարկային պորտֆել, մասնավորապես, կտրուկ մեծացել է պորտֆելի դիվերսիֆիկացիան։ 

Շուկայում տարբեր խաղացողներ, հաճախորդներ ներգրավելիս, շեշտը հիմնականում դնում են գնային մրցակցության վրա, ինչն, անշուշտ, շահավետ է հաճախորդի համար։ Սակայն երբ նայում ենք համաշխարհային զարգացումներին, ապա առաջիկայում մրցակցային առավելություն կունենան այն կառույցները, որոնք արագ կբարելավեն պրոդուկտ-սպասարկում որակի միքսը։ Այս առումով դեռևս բավականին գործ ունենք անելու:

-Որո՞նք են լինելու Բանկի գործունեության հիմնական ուղղություններն առաջիկա տարիներին:

- Կնախընտրեի կատարված գործերի մասին խոսել անցյալ ժամանակով՝ դրանք հաջողությամբ ավարտելուց հետո: Արդեն բավարար խոսել ենք մեր գործերի մասին. կարծում եմ՝  այդ մասին տեղեկատվությունը տարբեր ուղիներով արագ հասանելի է դառնում մեր ներկա և ապագա հաճախորդներին։

Այսօր կնշեմ միայն, որ Բանկի կողմից մատուցվող ֆինանսական խորհրդատվությունը պետք է լինի հաճախորդի ստացած ամենամեծ արժեքը: 

Հավելեմ նաև, որ իր առջև դրված խնդիրների իրագործման համար Բանկն ունի շատ դինամիկ ու առաջադեմ ռազմավարություն, մոտիվացված և աշխատասեր թիմ: Հետևաբար, մենք պարտավոր ենք ապագայում շուկային ներկայանալ բանկային ծառայությունների մատուցման բոլորովին նոր փիլիսոփայությամբ։ Սա շատ հետաքրքիր և հաճախորդամետ գործ է, որը, վստահ եմ՝ հաջողությամբ կիրականացնենք։

What to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live Bvik and Idram Standing by Young ReadersIDBank participated in the conference dedicated to the 10th anniversary of the Armenian Institute of Directors AxelMondrian Wins Three Major International Awards for Branding, PR and Film Production in 2025Ucom Promotes Space Engineering Education Global Finance names AraratBank Best Sub-Custodian Bank 2025 in Armenia