Մի քանի զգուշացում Ռուսաստանից
ANALYSISՎերջին մեկ-երկու օրվա ընթացքում Ռուսաստանից, հատկապես ՌԴ ԱԳՆ-ից մի քանի նախազգուշացում է արվել Հայաստանի գործող իշխանություններին, ընդ որում տարօրինակ կերպով այդ նախազգուշացումները համընկել են Ադրբեջանի նախագահական ընտրությունների հետ։
ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովայի սպառնալիքներից բացի, հայկական կողմին կոչեր են հղել փոխարտգործնախարարներ Միխայիլ Գալուզինն ու Ալեքսեյ Պանկինը։ Եթե Պանկինը խոսել է ՀԱՊԿ-ի և ԵԱՏՄ-ի հետ Հայաստանի հարաբերություններից, ապա Գալուզինը հայտարարել է, թե միայն Մոսկվան կարող է լինել կարգավորման հարթակ Հայաստանի և Ադրբեջանի միջև։
Փաստացի, ի սկզբանե ակնհայտ էր, որ Ալիևը սեփական երկրում դիրքերն ամրագրելուց և ռեկորդային թվով հաղթանակից հետո, ավելի մեծ ախորժակով է լցվելու Հայաստանից փոխզիջումներ կորզելու գործին, ռուսական կողմն էլ Հայաստանին այս զգուշացումներով տեղեկացնում է հնարավոր զարգացումների և էսկալացիաների վերաբերյալ, նաև նախազգուշացնում, որ ռուսական կողմը չբռնելու դեպքում Հայաստանը կարող է լուրջ խնդիրներ ունենալ։
Թե ինչպե՞ս կվարվեն Հայաստանի գործող իշխանությունները, թերևս կասկած չկա։ Արտաքին քաղաքական վեկտորը փոխելու իրենց ձգտումներում նրանք այլևս հատել են բոլոր կարմիր գծերը և որևէ կերպ չեն կարող իրավիճակը բեկել։ Միակ տարբերակը մնում է իշխանափոխությունը, կամ էլ ներքին պալատական հեղաշրջումը։ Կգնա՞ արդյոք «Քաղաքացիական պայմանագրի» մի՝ ավելի ռուսամետ թևը նման քայլի, երբ Փաշինյանին հեռացնելով հնարավոր կլինի որոշակիորեն փոխել արտաքին քաղաքական վեկտորը և հեռացնել հնարավոր վտանգները, դեռևս վաղ է խոսելը։ Ըստ էության, Փաշինյանն ինքն էլ հասկանում է նման վտանգը և ընդդիմադիրների փոխարեն սեփական կուսակիցներին «քացու տակ» է տալիս։
Անահիտ Բարսեղյան
1
Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice
2
Unibank Becomes Title Sponsor of Alashkert Football Club
3
Unibank Call Center Now Available 24/7 on Weekdays
4
Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School Participants
5
Sergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invit...



