Ատեստատը չներկայացնելու դեպքում դիմորդը կզրկվի բուհ ընդունվելու հնարավորությունից. ԿԳՆ
SOCIETYՀանրապետական ընդունող հանձնաժողովը, որը գլխավորում է ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը, հիշեցնում է բուհերի դիմորդներին, որ համաձայն ՀՀ կառավարության 2012 թվականի ապրիլի 26-ի որոշմամբ սահմանված ՀՀ պետական եւ ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունելության (ըստ բակալավրի կրթական ծրագրի) կարգի՝ ավարտական վկայականը (ատեստատ, դիպլոմ) բուհեր ներկայացնելու վերջնաժամկետը սույն թվականի հուլիսի 10-ն է / մինչեւ ժամը 18.00 ներառյալ/:
Հանրապետական ընդունող հանձնաժողովը միաժամանակ տեղեկացնում է, որ նշված ժամկետից ուշ ատեստատ ներկայացրած դիմորդները՝ գործող կարգի համաձայն՝ կզրկվեն մրցույթին մասնակցելու եւ բուհ ընդունվելու հնարավորությունից:
1
CashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and Secure
2
New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBank
3
Ucom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard
4
Ucom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School
5
Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pär...



