Արտակարգ դեպք՝ Սյունիքում․ հսկայական քարը սարալանջից գլորվել և հայտնվել է բնակչի տան տարածքում
SOCIETYՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Այսօր՝ փետրվարի 8-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 18։10-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սիսիան քաղաքի մոտակա սարից մեծ ծավալի քարը գլորվել և հարվածել է քաղաքի առաջին փողոցի թիվ 21 տանը հարակից ավտոտնակի պատին․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը, գրում է Shamshyan-ը։
Օպերատիվորեն ժամանել են Սիսիանի թիվ 57 հրշեջ փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ 12 խ․մ ծավալով քարը հարակից սարալանջից գլորվել և հարվածել է ավտոտնակի պատին, վնասելով պատից մոտ 12 ք․մ հատված:
Աղբյուրի տեղեկություններով բարեբախտաբար տուժածներ չկան։
1
New AI-Powered Wildlife Monitoring Camera Installed in Paruyr Sevak with the Support of Ucom
2
A Birthday in Italy with Unibank
3
IDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17
4
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
5
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH



