Yerevan, 29.April.2025,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում 20-րդ անգամ կիրականացվի մանկապատանեկան գրքի երևանյան ցուցահանդես-տոնավաճառը

CULTURE

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանն արդեն 20-րդ տարին իրականացնում է  մանկապատանեկան գրքի երևանյան ցուցահանդես-տոնավաճառը։ Հոբելյանական ցուցահանդես-տոնավաճառը կանցկացվի փետրվարի 19-21-ը, իր ստեղծման վայրում՝ Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում։ 

Մանկապատանեկան գրքի երևանյան 20-րդ ցուցահանդես-տոնավաճառի բացման արարողությունն ու միջոցառումների մեկնարկը կտրվի փետրվարի 19-ին՝ Ամենայն Հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը։ 2008 թվականից այս օրը Հայաստանի Հանրապետությունում նշվում է որպես գիրք նվիրելու օր։

Նշենք, որ բացման շրջանակում տեղի կունենա «Տարվա լավագույն ընթերցող» մրցույթի մրցանակաբաշխության արարողությունը: Կպարգևատրվեն գրադարանի՝ 2023 թվականի լավագույն ընթերցողները: Հոբելյանական ցուցահանդես-տոնավաճառի շրջանակում կանցկացվեն բազմաբնույթ միջոցառումներ՝ տարբեր հետաքրքրությունների և տարիքային խմբերի երեխաների համար։ Այցելուները կմասնակցեն գրքերի ցուցադրությանը, երեխաները ներկա կլինեն շնորհանդեսների, կհանդիպեն ժամանակակից մանկագիրների և նկարազարդողների հետ, հնարավորություն կունենան հոգեբանի հետ խոսելու մանկական ընթերցանության կարևորության և առանձնահատկությունների մասին։ Երեք օր շարունակ երեխաների համար կկազմակերպվեն ինտերակտիվ խաղեր, թեստ-առաջադրանքներ, վիկտորինաներ, հեքիաթապատումներ, վարպետության դասեր, գրքերի նկարազարդումներ, թատերական ու տիկնիկային ներկայացումներ, մուլտֆիլմերի դիտումներ, երաժշտական ունկնդրումներ: 

Գրադարանի հարկի ներքո  իրենց  մանկապատանեկան գրականության հավաքածուներով կներկայանան հայաստանյան հրատարակչություններն ու գրատները: Այցելուները հնարավորություն կունենան  ցուցահանդես-տոնավաճառին մասնակից հրատարակչություններից ձեռք բերել մանկապատանեկան գրքեր՝ հատուկ  զեղչերով:

Տեղեկացնենք նաև, որ այս տարի ևս կանցկացվի Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի նախաձեռնությամբ իրականացվող «Քո առաջին գիրքը» գրական արշավը․ գրադարանի աշխատակիցները տոնավաճառի օրերին ծննդատներից դուրս գրվող նորածիններին և նրանց մայրիկներին կնվիրեն գրքեր։

Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի նախաձեռնած մանկապատանեկան գրքի երևանյան ցուցահանդես-տոնավաճառի նպատակն է մանուկների, պատանիների շրջանում խթանել հետաքրքրությունը գրքի և ընթերցանության նկատմամբ, տարաբնույթ, ինտերակտիվ միջոցառումների միջոցով մեկ անգամ ևս երեխաների ուշադրությունն ուղղել դեպի գրական ստեղծագործությունները։

Հատկանշական է, որ այս կարևոր նախաձեռնությունը երկու տասնամյակ շարունակ մեկտեղում է մանկապատանեկան գրականության ողջ գունապնակը՝ հնարավորություն ընձեռելով մեկ հարթակում հանրությանը ծանոթանալու մանկապատանեկան գրքի նորություններին և  գրական արտադրանքի արդի միտումներին։ 

The Symbol of Chinese Automotive Excellence Arrives in Armenia E-auto Becomes the Official Representative of Hongqi Electric Vehicles IDBank and Idram participate in Career City FestUcom Participated in Yerevan’s Career City Fest, Sharing Its Values and Career Opportunities New campaign in ECCO stores from IDBank and IdramWhat Types of Online Fraud Exist Today? Drone Racing Event to Be Held in Yerevan with Ucom’s Support AraratBank: Main Sponsoring Partner of STEM Expo 2025 20% idcoin at Carpisa: IDBank and Idram’s new campaignARARATBANK and FMO Expand Cooperation with a $25 Million Loan Agreement Digital identity, digital authentication, and secure transactions: the imID office is officially opened5,237,825 AMD for the “City of Heroes Rehabilitation Center”: April’s beneficiary is the “4090” FoundationDigital identity, digital authentication, and secure transactions: imID office officially launches AraratBank: Business Financing with up to 35% Cashback Opportunity The young talent: Dmitry IskhanovUcom Introduces UPlay, Launching a New Era of Entertainment IDBank Joined the Banking Association for Central and Eastern Europe (BACEE): Official Membership Agreement Signed in Budapest The Power of One Dram is the general partner of DigiCode 2025AraratBank Employees Communicated with the Power of the Intercessory Gospel of ShurishkanMyAmeria Star - Ameriabank presents a bank card and app for kids and teens One more free access to business lounges: IDBankHow to protect your bank accounts and E-WalletAraratBank: Supporting SMEs for About 20 YearsIDBank – Supporting SMEs "Face to Face" with "The Power of One Dram"With Ucom’s Support “DemArDem: Dialogue of Generations” Regional Forum Concludes in Tashir Idram is now available in Yerevan CityNew Offer for Residents of 28 Cities with 5G Network Joining Ucom Ucom Joins the Regional Forum “DemArDem: Dialogue of Generations” AraratBank: The Only Victory is the Smile of a Recovered Child Financially Literate with Idram Junior IDBank new branch is in the City of ArtashatNew campaign from IDBank on the occasion of Client’s DayUcom Celebrates International Client's Day, Strengthening Ties with Subscribers Ucom’s Fixed Network Now Available in Yeghvard 4,664,972 AMD to QaylTech. The beneficiary of The Power of One Dram for March is the Heroes Rehabilitation City Ucom Fellowship Incubation Program Concludes with Inspiring Closing Ceremony and Awards Event Preferential registration for the FINTECH360conference is available until March 15Face to Face with “The Power of One Dram”: The Regional Forum on Dialogue of Generations is just a few days away Ucom Launches a New Major Network Upgrade Project Ucom's General Director Spoke about Personal Growth at the Armenian Businessman 2025 Event Pay with Idram at Yerevan Mall and Win an idplus Gift Card!Ucom Presents a New Exclusive Offer for the Spring Holidays Four Badalyan Brothers Enterprises Ranked Among Armenia’s Top 1,000 Taxpayers Ucom’s General Director Shares his Experience with Cybersecurity Training Course Participants Customer Appreciation Day at IDBankIDBank issues the 2nd tranche of dollar bonds of 2025 New Banking, Even More Convenient: Idram&IDBank AraratBank and Aren Mehrabyan Foundation Strengthen their Partnership On International Mother Language Day, AraratBank Summarizes Results of Unique Project with MatenadaranAmeriabank named Armenia’s Best Investment Bank for 2025 by Global Finance