ՈՒղեվարձերի հարցին պետք էր անդրադառնալ հանրային տրանսպորտի ոլորտում աչք ծակող բարեփոխումներից հետո․ Դավիթ Մարգարյան
BLOG«Ապրելու երկիր» կուսակցության անդամ Դավիթ Մարգարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Այն, որ Երևանի քաղաքային իշխանությունները մի օր բերելու էին նման տխրահռչակ նախագիծ, պետք է որ անակնկալ չլիներ։ Համենայն դեպս առողջ բանականությունը հուշում է, որ ուղեվարձերի հարցին պետք էր անդրադառնալ հանրային տրանսպորտի ոլորտում աչք ծակող բարեփոխումներից հետո։
Թե ինչքանով է նոր, բայց կես ժամը մեկ, օրվա լույս ժամերին աշխատող ու կանգառներում կենաց-մահու պայքար մղող հանրային տրանսպորտը մեծ ձեռքբերում, թող ես չէ որ գնահատեմ։
Համենայն դեպս աղյուսակում այն իրական պատկերն է, որն առաջարկվում է Երևանի բնակիչներին։ Եթե չդիտարկենք օգտագործման տեսակետից անիրատեսական տարբերակները կամ որ ազատ 110.000 դրամ ունեք բարձի տակ պահած մի տարվա տոմս գնելու համար, ապա տրանսպորտի ուղեվարձը թանկանում է նվազագույնը 33.3%-ով։
Հետաքրքիր է, երբ ժամանակին իշխանական պրոպագանդիստները ամեն անկյունից գոռում-գոչում էին պետական ու համայնքային աշխատողների աշխատավարձերը և թոշակը բարձրացնելու մասին, տեսնես պատահակա՞ն են մոռացել ժողովրդին ասել, որ ինչքան բարձրացնում ենք, հետո այդքան էլ տանելու ենք ձեռքներիցդ։ Բայց կարևորը վերջում ասեն ու հիշեցնեն, որ բարձրացրել են աշխատավարձերը։
Թերևս կարելի է շնորհավորել բոլորիս, բայց հատկապես՝ «ՀՀ հպարտ քաղաքացիներին», որոնք որևէ կերպ «տուգանքի մատերիալ չեն», բայց «կլպվելու» մեծ պոտենցիալ ունեն։
1
Bell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as p...
2
The international chess tournament supported by IDBank has concluded
3
Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedi...
4
AraratBank Announces Change in Executive Leadership
5
Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 Years



