Yerevan, 25.January.2026,
00
:
00
BREAKING


36-ամյա քաղաքացուն առևանգել են, բռնության ենթարկել, ստիպել պարտքը մարել ապրանքով

SOCIETY

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Պարզվել են Տավուշի մարզի չորս բնակիչների կողմից Երևան քաղաքի 36-ամյա բնակչի առևանգման, վերջինիս նկատմամբ ինքնիրավչություն  կատարելու դեպքի հանգամանքները:

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության ընդհանուր բնույթի և ընտրական հանցագործությունների քննության վար­չութ­յունում քննվող քրեական վարույթով իրականացված քննությամբ հիմնավորվել է, որ Տավուշի մարզի 49-ամյա բնակիչ Մ.Մ.-ն, մի խումբ անձանց՝ եղբոր, նույն մարզի 53-ամյա բնակիչ Ա.Մ.-ի, վերջինիս որդու՝ 27-ամյա Յ.Մ.-ի և  Ա.Մ.-ի ընկերոջ՝ Տ.Հ.-ի հետ, նախնական համաձայնությամբ, առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով՝ առևանգել են 36-ամյա իր ծանոթ, Երևան քաղաքի բնակիչ Ա.Հ.-ին և վերջինիս կամքին հակառակ, ապօրինի տեղափոխելով այլ վայր, բռնություն գործադրելու սպառնալիքով վերջինիս նկատմամբ կատարել են ինքնիրավչություն, որն էական վնաս է պատճառել տուժողի իրավունքներին և օրինական շահերին:

Մասնավորապես, պարզվել է, որ դեռևս 2020թ․ մայիսին Մ.Մ.-ն Երևան քաղաքի հիշյալ բնակչին տվել է շուրջ 230.000 ՀՀ դրամ արժողության տարբեր ապրանքներ՝ դրանք վաճառելու և գումարը հետագայում վճարելու պայմանով: Սակայն վերջինս, վերցված ապրանքները վաճառված չլինելու պատճառաբանությամբ, նշված գումարը չի տվել, ինչն էլ ծանոթների միջև դարձել է տարաձայնությունների պատճառ:

Այդ ընթացքում Մ.Մ.-ն պարբերաբար զանգահարել է և պահանջել ինչպես պարտքը, այնպես էլ՝ դրան իր կողմից հավելագրված տոկոսագումարը՝ չվճարելու դեպքում սպառնալով վերցնել պարտապանին պատկանող «Լադա Պրիորա» մակնիշի ավտոմեքենան: Սակայն վերջինս պահանջված ժամանակահատվածում չի վճարել պարտքը, որից հետո պարտատերը՝ Մ.Մ-ն, ընկերոջ, եղբոր, վերջինիս որդու հետ պայմանավորվել է բռնություն գործադրելով առևանգել Ա.Հ.-ին:

Տեղեկանալով, որ վերջինս գտնվում է Տավուշի մարզում, Մ.Մ.-ն 2020թ. օգոստոսի 20-ին՝ ժամը 16:00-ի սահ­մաններում, իր ավտոմեքենայով հիշյալ անձանց հետ գնացել է Ա.Հ.-ի մոտ և պահանջել իր գումարը, այնուհետև ցանկացել է վերջինիս ավտոմե­քե­նայից վերցնել վաճառքի ենթակա բջջային հեռախոսների աքսեսուարները, սա­կայն Ա.Հ.-ն թույլ չի տվել: Այնուհետ խմբի անդամները, փակելով Ա.Հ.-ի ավտոմեքենայի ճանապարհը և հեռանալու բոլոր ուղիները, բացահայտ, Ա.Հ.-ի կամքին հակառակ,  ֆիզիկական բռնություն գործադրելով, առևանգելու նպատակով, հրելով տուժողին նստեցրել են իրենց ավտոմեքենաներից մեկը, տարել Պտղավան գյու­ղի ճանապարհին գտնվող գազալցակայան:

Ա.Հ.-ին տեղափոխելով հիշյալ գազալցակայանում գտնվող սենյակ՝ մի քանի հոգով ձեռքերով ու ոտքերով, սառույցով լցված պլաստմասե շշով հարվածներ են հասրել Ա.Հ.-ի մարմնի տարբեր հատվածներին՝ շարունակելով այդ գործողությունները նաև վերջինիս վայր ընկնելուց հետո։

Ապա Ա.Հ.-ից պահանջել են տալ իրեն պատ­կա­նող «Լադա Պրիորա» մակնիշի ավտոմեքենայի բանալիները, սակայն վերջինս հրաժարվել է, ինչի պատճառով հանցավոր խմբի անդամները կրկին հարվածներ են հասցրել նրա մարմնի տարբեր մասերին:

Շարունակելով իրենց հանցավոր գործողությունները՝ հանցավոր խմբի անդամները, սպառնալիքների ազդեցության տակ, փոխ­լրաց­նելով միմյանց գործողությունները, Ա.Հ.-ի կողմից պարտք մնացած 230.000 ՀՀ դրամ գումարը օրենսդրորեն սահմանված կարգով ստանալու փոխարեն, իրենց ենթադրյալ իրավունքներն ինքնակամ իրականացնելով, տվյալ պահին փաստացի ազատությունից զրկված Ա.Հ.-ի նկատմամբ բռնություն գործադրելու սպառնալիքով վերջինիս դրամապանակից վերցրել են այնտեղ առկա 16.000 ՀՀ դրամը և պահանջել իրենց հանձնել ավտոմեքենայում գտնվող բջջային հեռախոսների աքսեսուարները:

Տուժողը, գիտակցելով առևանգման արդյունքում անազատության մեջ գտնվելու հանգամանքը և կրկին ֆիզիկական բռնության ենթարկվելու իրական վտանգը, հարկադրված կատարելով հանցավոր խմբի կողմից ներկայացված ապօրինի պահանջը՝ իր ավտոմեքենայից դատարկել է առնվազն 634.800 ՀՀ դրամ արժողությամբ բջջային հեռախոսների տարբեր աքսեսուարները՝ դրանք հանձնելով Մ.Մ.-ին, որից հետո նրան թույլատրել են հեռանալ նշված վայրից հեռանալու թույլտվություն է խնդրել և ստանալով այն՝ իր ավտոմեքենայով հեռացել է:

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա վերոհիշյալ չորս անձանց մեղադրանք է ներկայացվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով մարդուն առևանգելը) և 322-րդ հոդվածի 2-րդ մասով (բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով ինքնիրավչություն կատարելը):

Նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը նշված 4 անձանց վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են դատարան:

Ծանուցում.Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Up to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live Bvik and Idram Standing by Young ReadersIDBank participated in the conference dedicated to the 10th anniversary of the Armenian Institute of Directors AxelMondrian Wins Three Major International Awards for Branding, PR and Film Production in 2025Ucom Promotes Space Engineering Education Global Finance names AraratBank Best Sub-Custodian Bank 2025 in ArmeniaAraratBank Participates in “Women’s Empowerment Principles in Armenia” Conference Unibank’s Perpetual Bonds Were Acquired in Nearly One Day Acba bank and France’s Proparco to continue strengthening their long-term strategic partnershipTeam Holding Announces the Launch of Bond Placement. Underwriter - Freedom Broker Armenia