Yerevan, 01.September.2026,
00
:
00
BREAKING


2016-ի կարիերայի աստղագուշակ

LIFE

Խոյ

Կարիերայի առումով Խոյերը հաջողակներից մեկն են առաջիկա տարում։ Ձեր հեռանկարները ավելի բարենպաստ են և կարևորագույն խնդիրն է, թերևս, իրավիճակը վերահսկողության տակ պահել։ Դուք եռանդուն եք, հավակնոտ և շատ լուրջ եք տրամադրված աշխատել սեփական իմիջի վրա։ Ձեր հաջողության գրավականն է՝ սեփական արարքների մշտական վերլուծություն և պրոֆեսսիոնալ բնագավառում նպատակների հստակ ծրագրում։ Մայիսին և հունիսին ձեր առաջ նոր հեռանկարներ կբացվեն, որոնք թույլ կտան հեռուն գնացող պլաններ ստեղծել։ Վճռական կլինեք  ամռանը․ գործեք՝ առանց ժամանակ կորցնելու։

Ցուլ

2016–ի կարիերայի աստղագուշակը խոստանում է, որ այս հարցում հիմնական իրադարձությունները տեղի կունենան տարվա վերջում՝ նոյեմբերին և դեկտեմբերին։ Լրջորեն առաջ գնալու համար դուք պետք է առնվազն վերագնահատեք ձեր անցյալի որոշ դրվագները։ Իսկ ավելի լավ կլինի մեկ այլ կողմից նայեք դեպի ապագան։ Ձեզ խոչընդոտող բաներից ազատվելու համար պետք են վճռականությունը և համարձակությունը, և դա բացարձակապես անհրաժեշտ և ճիշտ որոշում կլինի։ Մի խուսափեք ծանր ցնցումներից. իրականում նույնիսկ բարկանալու պատճառ չեք ունենա։

Երկվորյակներ

Այս տարի կարևոր է չկորցնել տեմպը և շարունակել գնալ առաջ։ Աշխատավայրում առավել բարենպաստ ժամանակները կսկսվեն մարտին, երբ արևի խավարումը ձեր առաջ կբացի յուրահատուկ մի հնարավորություն, որից դուք անպայման կօգտվեք։ Դուք հենց սա եք երազել և պատրաստեք նոր դեր ստանձնել, սակայն, չնայած դրան, դուք կզգաք, որ անցյալը ձեզ հենց այնպես բաց չի տողնում։ Մայիսին և հունիսին դուք կփորձեք լուծել այս բարդությունը, իսկ արդեն հուլիսին  կնկատեք, որ ձեզ մոտ դա ստացվում է։ Որոշակի անձնական պատճառներն են խանգարում անցյալի իշխանության տակից դուրս գալու համար․ փորձեք ապացուցել ձեզ շրջապատող մարդկանց, որ ամեն բան իրենցից կախված չէ։

Խեցգետին

2016-ի կարիերայի աստղագուշակը հուշում է՝ եթե ձեր ներկայի ապրելակերպը չի արդարացնում սպասելիքները, ուրեմն եկել է ժամանակը այն փոխել։ Ձեր կարիերայի առաջընթացը կախված կլինի այն որոշումներից, որոնք դուք կկայացնեք հունիսին և սեպտեմբերին։ Իսկ ընդհանուր առմամբ՝ որ ուղղությունով էլ որոշեք շարժվել, տարվա երկրորդ կեսը կլինի ձեզ համար առավել արդյունավետ, քան առաջին վեց ամիսները։ Հնարավոր է, որ որոշիչ գործոնը կլինի այն, որ դուք, ի վերջո, հստակ նպատակ կունենաք։ Այսպես թե այնպես, տարվա վերջը խոստանում է շատ հաջողակ լինել։

Առյուծ

Կարիերայի հարցում աստղերը խոստանում են կայուն առաջընթաց՝ վեր և առաջ, տարվա ողջ ընթացքում։ Բացառություն կարող են լինել միայն որոշ անկանխատեսելի իրադարձություններ, որոնք հնարավոր է պատահեն փետրվարին։ Դուք բավարար ուժ ունեք, որպեսզի անմիջապես լուծեք խնդիրը, սակայն ձեր խոցված հպարտությունը կրկին կհիշեցնի իր մասին։ Սա առիթ է մտածելու հետագա ամիսներին ուշադիր լինել սեփական որոշումների և գործողությունների նկատմամբ, մինչև որ ինքներդ կզգաք, որ ամբողջովին վերականգնել եք ձեր կյանքի ներուժը։

Կույս

Առավել էական փոփոխությունները կարիերայի հարցում կարող են լինել հունիսին: Ամռան  գալուն պես դուք ուրախությամբ կնկատեք, որ ձեզ շրջապատող մարդիկ, ի վերջո, ըստ արժանվույն գնահատում են ձեր ունակությունները և աշխատանքային առաջադիմությունները։ Այս իրադարձությունը կարող է մեծ դեր խաղալ ձեր վերափոխման մեջ, որը սպասվում է 2016-ին։ Եվ իսկապես դուք կկարողանաք օգտագործել վաղուց կուտակված ներուժը և իրականացնել ձեր հնարավորությունները։ Աստղերը, հատկապես կայսերական Յուպիտերը, բարենպաստ են այս գործում՝ լրջորեն բարձրացնելով ձեր ինքնագնահատականը։

Կշեռք

Հիմնական խորհուրդը, որն աստղերն են տալիս՝ աշխատեք չվատնել սեփական ուժերը բազմաթիվ ուղղություններով և մի ձգտեք բոլորին գոհացնել։ Դրա փախարեն ավելի լավ կլինի կենտրոնանալ ձեր անձնական ցանկությունների և նպատակների վրա ․ սա կօգնի հասնել ձեր ուզածին առավել «ցածր գնով»։ Ինչ վերաբերվում է կարիերային՝ ամռանը կհասնեք հաջողության գագաթնակետին, որը կարիերայի առաջընթաց և գործերում հաջողություններ կբերի։ Հուլիսը՝ գործելու ամենալավ պահն է, և հաջողությունը կուղեկցի ձեզ մինչ սեպտեմբեր։ Մի վախեցեք օգտագործել ձեզ տրված շանսը։

Կարիճ

Ձեր ռազմատենչ պաշտպան Մարսը մուտք կգործի Կարիճի նշան հունվարի սկիզբ և կմնա այնտեղ մոտակա յոթ ամիսների ընթացքում։ Սա նշանակում է, որ  2016-ի ձեր կարիերային հաջողությունները և հեռանկարները կայուն առաջընթաց են խոստանում, մասնավորապես առավել հաջող են ապրիլն ու հունիսը։ Սեպտեմբերին ձեզ կարող է ոգեշնչել ինչ-որ մի նոր զբաղմունք, որը ոչ մի կերպ կապված չէ ձեր սովորական աշխատանքի հետ։ Այս խթանը այնքան ուժեղ կարող է լինել, որ նույնիսկ  մեկ այլ բնագավառում  աշխատանքային ճանապարհի սկիզբ կլինի։ Եվ , չնայած, որ դեռ վաղ է խոսել ձեր հին աշխատանքային շրջապատից բաժանվելու մասին, այնուամենայնիվ, այս ոգեշնչումը խոստանում է լինել հաջարդ՝2017 թվականի, կարևորագույն  թեմաներից մեկը։

Աղեղնավոր

Կարիերայի առումով 2016-ը բոլոր շանսերն ունի, որպեսզի ամենալավը դառնա ձեզ համար։ Արդեն իսկ ամենասկզբից Յուպիտերը՝ հաջողության և բարգավաճման մոլորակը, վստահ կհարմարվի ձեր աստղային քարտի վերին մասում և կմնա այնտեղ մինչ սեպտեմբեր։ Իսկ աշնան գալուն պես արևի խավարումը կդառնա այն ուղենիշը, որի հետևում ձեր առջև ճանապարհ է բացվում դեպի մեծ նվաճումներ։ Դուք ունեք հազվագյուտ և արժեքավոր հնարավորություն առանց զգալի ցնցումների հասնել հաջողության հաջորդ մակարդակին։ Բացառված չէ, որ որոշ ժամանակ դուք կզբաղվեք միանգամից երկու գործով, բայց այն երկար չի տևի։

Այծեղջյուր

Այս տարի դուք ունեք ձեր նպատակներին հասնելու բոլոր շանսերը։ Յուպիտերը՝ հաջողության տիրակալը, որոշել է մոտենալ ձեր աստղային քարտի սեկտորի գագաթին, որպեսզի այնտեղից կառավարիի իրադարձությունները։ Ավելի հետաքրքրաշարժ կլինի մոլորակների համադրությունը մարտին, որը թույլ կտա ձեզ տեսնել ապագան ամենալայն տեսանկյունից։ Եթե դուք կարևորում եք էթիկայի հարցերը ձեզ շրջապատող մարդկանց հետ, իսկ բիզնեսում ձգտում եք ոչ միայն գումար ածխատել, ապա այս պահը կարող է շրջադարձային լինել ձեր կարևոր նպատակների համար։

Ջրհոս

Նրանց, ովքեր չունեն հստակ նպատակ, բարդ կլինի գնալ առաջ։ Ուշադրություն դարձրեք գարնանը կատարվելիք իրադարձություններին՝ ապրիլին և մայիսին։ Արդյունքում ամեն բան լավ ավարտ կունենա։  Սակայն աշխատավայում ծագած խնդիրը ժամանակ առ ժամանակ կհիշեցնի իր մասին։ Կատարվելիք իրադարձությունները կստիպեն ձեզ վերադառնալ արդեն անցած ճանապարհին, թեկուզ և ոչ այդքան երկար ժամանակով։ Կամ հակառակը՝ դուք չեք ուզում լքել ձեր տեղը, և ստանալով այդ հնարավորությունը՝ անմիջապես ընդունում եք այն։ Միգուցե ստանաք շահավետ առաջարկ, հնարավոր է որոշ ժամանակ գաղտնի աշխատեք մրցակիցների համար, իսկ հստակ որոշորմ կկայացնեք միայն նոյեմբերին։

Ձկներ

2016-ին ստիպված եք մտածել, թե ինչպես կատարել բոլոր պարտականություններիը՝ միևնույն ժամանակ չդավաճանելով սեփական անձին։ 2016-ի կարիերայի աստղագուշակը գտնվում է Սատուրնի հսկայական ազդեցության տակ, իսկ դա նշանակում է, որ պետք է ջանքեր թափեք՝ բայց և պարգևը համապատասխան կլինի։ Բանն այն է, որ Սատուրնը, չնայած իր խիստ պահանջների, արդար է և ժլատություն չի անի։ Մարտին և ապրիլին մի կորցրեք հավատը և հույսը աննշան անհամապատասխանությունների պատճառով։ Հավաքեք ամբողջ ուժը և կրկին փորձեք՝ հունիսին  հաստատ շահեկան իրավիճակում կլինեք։

Աղբյուրը՝ NEWS.am STYLE

 

Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team GroupLetter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBankUcom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program "The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round AheadUcom Expands International Roaming Capabilities"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking ScamsMher Ananyan joins Unibank's Management Board Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game Moody’s changes the outlook on IDBank’s ratings to positive IDBank Introduces the New Mastercard World Card with Exclusive Travel Benefits and a Special Launch CampaignConverse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy Idram and IDBank Support Startups at Seaside Startup SummitIt is now possible to register in Unibank’s mobile application through imID as well“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting SchoolchildrenMoody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stableNew Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips to Prestigious Music AcademiesRate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative SolutionKhachaturian Rooftop Grand Opening Supported by IDBankcUcom’s Sales and Service Center Reopens at 24/2 Shahumyan Street in Ararat Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageUcom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBankCashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and SecureUcom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by EuromoneyUcom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills Ucom Supports Installation of 10 kW Solar Plant in Shenavan, Lori Unibank to Raffle a Trip to ItalyCustomer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunity