Yerevan, 16.September.2025,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (6 ՓԵՏՐՎԱՐԻ). Առաջին անգամ ռադիոյով ուղարկվել է վթարի ազդանշան․ «Փաստ»

SOCIETY

«Փաստ» օրաթերթը գրում է.

ՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ

Կանանց թլպատման դեմ պայքարի համաշխարհային օր, Բարմենի համաշխարհային օր, Նոր Զելանդիա՝ Վայտանգի օր, Տաջիկստան՝ Միլիցիայի օր, Յամայկա՝ Բոբ Մարլիի օր։

ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ

1905- Բաքվի իշխանությունների և հատկապես Բաքվի նահանգապետ Մ. Նակաշիձեի հրահրմամբ սկսվել են մի քանի օր շարունակված հայ-ադրբեջանական ընդհարումները, սակայն դա միայն Բաքվով չի սահմանափակվել և ազդանշան է ծառայել Անդրկովկասի մյուս վայրերի համար։

1923 –ծնվել է հայ խորհրդային բժիշկ, մանկաբարձ-գինեկոլոգ Լևոն Մարգարյանը։

1939 - ծնվել է Արցախյան ազատամարտի հերոս Սիմոն Աչիկգյոզյանը։

1949 –վախճանվել է պատմաբան, բանասեր, գրող, հասարակական գործիչ Առաքել Սարուխանը։

1977 - վախճանվել է դերասանուհի Թագուշ Սահակյանը։

1995- վախճանվել է նշանավոր լեզվաբան, գրականագետ, մատենագետ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռաֆայել Իշխանյանը։

1998– վախճանվել է գրականագետ Ղազար Այվազյանը։

2014- Երևանում կայացել է «Իրավունքի նվաճման երթը»՝ հերթական բողոքի ակցիան՝ ընդդեմ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի:

2021-ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտարարել է, որ վերադառնում է մեծ քաղաքականություն։

ԱՇԽԱՐՀ

46 մ.թ.ա.- Կեսարի և Պոմպեոսի զորքերի միջև տեղի է ունեցել ճակատամարտ Տրիպսի մոտ։

590 -զորահրամանատար Բահրամ Չուբինի կազմակերպած հեղաշրջման արդյունքում գահից զրկվել է Իրանի շահնիշահ Որմիզդ 4-րդը։

1537 – ծնվել է ճապոնական նշանավոր իշխանապետ և կայսերական վարչապետ Տոյոտոմի Հիդեյոսին, որն ավարտել է Ճապոնիայի վերամիավորումը։

1643– հոլանդացի ծովագնաց Աբել Թասմանը հայտնաբերել է Ֆիջիի կղզիախումբը։

1663 -Անգլիայում սկսել են հատել ոսկե գինեա, որը հետագայում թագավոր Կարլ 2-րդի կողմից դարձել է թագավորության հիմնական ոսկեդրամ։

1788– Մասաչուսեթսը դարձել է ԱՄՆ-ի 6-րդ նահանգը։

1806 -Նապոլեոնական պատերազմների ժամանակ տեղի է ունեցել բրիտանական և ֆրանսիական էսկադրաների ճակատամարտ Սան-Դոմինիգո կղզու մոտ, որը հանդիսանում է մարդկության պատմության մեջ վերջին դասական առագաստանավային ճակատամարտը։

1813 – Վենետիկի «Լա Ֆենիչե» թատրոնում առաջին անգամ խաղարկվել է Ջոակինո Ռոսսինիի նշանավոր «Տանկրեդ» օպերան։

1819– հիմնվել է Սինգապուրի Հանրապետությունը։

1820 -Ամերիկյան գաղութային միավորման աջակցությամբ առաջին 86 աֆրոամերիկացի իմիգրանտներն սկսել են վերաբնակեցվել ժամանակակից Լիբերիայի տարածք։

1886 -գերմանացի քիմիկոս Կլիմենս Վինկլերը հայտնագործել է գերմանիում էլեմենտը, որը փաստացի Մենդելեևի կանխագուշակած և «էկասիլիցիում» անվանված էլեմենտն է։

1900 - ռուս գիտնական Ալեքսանդր Պոպովը աշխարհում առաջին անգամ ռադիոյով ուղարկել է վթարի ազդանշան (ռադիոգրամմա՝ «Երմակ» սառցահատի նավապետին)։

1911– ծնվել է ԱՄՆ-ի 40-րդ նախագահ Ռոնալդ Ռեյգանը։

1922- Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Իտալիան և Ճապոնիան կնքել են Վաշինգտոնյան համաձայնագիրը, որը սահմանափակում է ծովային սպառազինությունը։

1932 - ծնվել է ֆրանսիացի ռեժիսոր, սցենարիստ, դերասան Ֆրանսուա Տրյուֆոն։

1933– Ռուսաստանի Յակուտիա Հանրապետությունում գրանցվել է աշխարհում պաշտոնապես գրանցված ամենացածր ջերմաստիճանը՝ -67,7օ C։

1936- տեղի է ունեցել չորրորդ Ձմեռային օլիմպիական խաղերի բացման հանդիսավոր արարողությունը (Գառմիշ Պարտենկիրխեն, Գերմանիա): Օլիմպիական խաղերը բացել է Ադոլֆ Հիտլերը։

1945 -Լոնդոնում սկսվել է Արհեստակցական միությունների առաջին համաշխարհային համաժողովը, ստեղծվել է Արհեստակցական միությունների համաշխարհային ֆեդերացիան։

1948 -հունգարացի աստղագետ Զոլտան Բեյը ստացել է առաջին արձագանքային ազդանշանը Լուսնից, ծնվել է ռադիոլոկացիոն աստղագիտությունը։

1952 -գահ է բարձրացել Ելիզավետա 2-րդը՝ Միացյալ Մեծ Բրիտանիայի թագավորության և Ազգերի միության 15 պետության ղեկավարը։

1958 – Գերմանիայում՝ Մյունխենում, վթարի է ենթարկվել անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» ֆուտբոլային ակումբի խաղացողներին տեղափոխող ինքնաթիռը, որի հետևանքով զոհվել է 23 մարդ, որոնց կազմում եղել է թիմի 8 ֆուտբոլիստ։

1959- «Texas Instruments» ընկերությունում աշխատող ամերիկացի գիտնական և ինժեներ Ջեկ Կիլբին ստացել է ինտեգրալային սխեմայի հայտնագործման արտոնագիր։

2000 թվականին այդ հայտնագործության համար նա ստացել է Նոբել յան մրցանակ։

1968- տեղի է ունեցել 10-րդ Ձմեռային օլիմպիական խաղերի բացման հանդիսավոր արարողությունը (Գրենոբլ, Ֆրանսիա)։

1985 - վախճանվել է անգլիացի դետեկտիվ ժանրի գրող Ջեյմս Հադլեյ Չեյզը։

2000-Երկրորդ չեչենական պատերազմի ժամանակ ռուսական զորքերը ավարտել են Գրոզնի քաղաքի գրավման օպերացիան։

2017 - վախճանվել է թատրոնի, կինոյի և հեռուստատեսության գերմանացի դերասանուհի Ինգե Կելլերը։

2018 -Կաննավեր հրվանդանի տիեզերակայանից իրականացվել է առաջին գերծանր «Falcon Heavy» հրթիռատարի արձակումը։

2019 -վախճանվել է գերմանացի ֆիզիկոսքիմիկոս, Նոբել յան մրցանակակիր Մանֆրեդ Էյգենը։

2023-տեղի է ունեցել ուժեղ երկրաշարժ Թուրքիայում ու Սիրիայում՝ 21–րդ դարի ամենաուժեղներից մեկը, զոհվել է ավելի քան 57 հազար մարդ:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

One dram is a force that unites thousandsUcom launches uCoin cumulative bonus system 5,092,062 AMD to the Bridge of Hope NGO. The beneficiary for September is the Moonq TechnoschoolPay your bill with Idram&IDBank, receive idcoinsUBPay and URemit Announce PartnershipPresentation of Mark Aren’s “The New Adventures of Sherlock Holmes” Book20 million drams for Artsakh students, 10 million drams for a kindergarten for Artsakh children: IDBankUcom supports ArmDrone Community in teaching technologies of the futureThe Power of One Dram Turns FiveAraratBank and “4090 Charity” Foundation: 2309 Meters Above the Earthidcoins and profitable mortgage loans. IDBank at TOON EXPO YEREVAN 2025Unibank Supported the Asia Bank to Bank Forum in SingaporeInstant idcoins ahead of the Armenia-Portugal football match: Idram&IDBankUcom Supports Environmental Conservation with Modern Technologies 1% idcoin within the framework of TOON EXPO: Idram&IDBankAraratBank Joins ArcaPay with 0% Money Transfer Commission imID Launches “MobileID eSIM” Solution in ArmeniaA New Funding Opportunity - Unsecured Agri Loan from AraratBankAmeriabank presents the First Digital Business Cards in Armenia Ameriabank Leads Mortgage Market with More Than 22% Share 5 042 314 AMD to the Zark eco-camp. The August beneficiary of the Power of One Dram initiative is the Bridge of Hope NGOSchool purchases are more profitable with Idram&IDBankUcom and SunChild NGO Install Solar Plant at Yeghegnadzor Cultural Center Idram Junior: The best companion for your childInecobank and The Bank of New York Mellon mark the launch of a partnership to expand international transfer capabilitiesOver the clouds with AraratBank's Mastercard World Travel CardCustomer Appreciation Day at "Baghramyan" branch: IDBankUnibank Issued Preferred Shares with a Fixed Annual Dividend of 12% Team Telecom Armenia to Become First in Region to Replace 2G with Advanced Networks, Launching Program to Provide New Phones to Subscribers Ucom’s Fixed Network Now Available in Yerevan's Silikyan District UC Berkeley, Stanford, Visa Innovation Center and Much More: a Unique Opportunity for 10 Students from ArmeniaBack to School 2025: HONOR 400 Lite 5G Smartphone Now More Accessible Thanks to Ucom’s Special Offer International Youth Day: AraratBank Ensures Participation of 260 Young People in Tent CampIDBank Replenishes Its Share Capital Unibank Becomes the Gold Sponsor of FC AlashkertUcom Integrates SatisfAI Platform for Continuous Customer Satisfaction Analysis The Power of One Dram Team Visits the Hayordi CampAmeriabank Joins UATE, Marking a Groundbreaking Partnership between the Financial and Technological SectorsWhen September Comes: Idram&IDBankNew Ucom Sales and Service Center Opened at Mashtots Avenue 7/4 Reputation Management in Armenia: Shushan HarutyunyanIDBank's new premium business card – Mastercard Business PreferredUcom and SunChild NGO Launch Innovative "Smart Birdwatching" Educational ProjectRalph Yirikian Delivers a Lecture at Slavonic University's Engineering Summer School Beating the heat, earning idcoins: Idram & IDBankUnibank - the Main Sponsor of the Velosolutions UCI Pump Track World Championship Qualifier in Armenia What to do If you’ve already become a victim of fraud Idram and IDBank participated in Sevan Startup SummitArmenian National Festival Takes Place under AraratBank's SponsorshipArmDrone Community will launch a One-Month Free Educational Program with Ucom’s Support