Նիկոլ Փաշինյանը կառավարության անդամների հետ այցելել է Eighty Eight Hotel & Spa 5 աստղանի հյուրանոցային համալիր
SOCIETYՓետրվարի 3-ին՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, կառավարության անդամները մասնակցեցին գործարար Նարեկ Նալբանդյանի կողմից ձեռք բերված, Ծաղկաձոր քաղաքի ամենաբարձր կետում ՝ 2013-ին կառուցված Golden Palace հյուրանոցի վերակառուցման արդյունքում վերաբրենդավորված՝ շքեղ Eighty Eight Hotel & Spa 5 աստղանի հյուրանոցային համալիրի պաշտոնական բացման արարողությանը։
Ծաղկաձորը Հայաստանի լավագույն լեռնադահուկային հանգստավայրերից մեկն է, և ՊՐՈՅԵԿՏ ԻՆՏԵՐ-ԻՆՎԵՍՏ ընկերությունը շարունակում է ներդրումներ կատարել զբոսաշրջության ու հյուրանոցային ոլորտում, և օրեցօր զարգացնում է ենթակառուցվածքները տվյալ հանգստավայրում։
Վերակառուցված հյուրանոցը հյուրերին է ներկայանում նորովի և բարձր ստանդարտներին համապատասխան բոլոր առավելություններով։ Հյուրերը կարող են ընտրել Eighty Eight Hotel & Spa յուրօրինակ ոճով հարդարված տարբեր կարգի 126 նրբաճաշակ համարներից յուրաքանչյուրը: Յոթ հարկանի շինության ներսում գործում են ռեստորաններ, բար, բուտիկներ, մարզասրահ` իր 37 մետր երկարությամբ լողավազանով, շոգեբաղնիքով և համմամով։ Գործում է նաև սպա կենտրոն՝ ժամանակակից ծառայություններով:
Հյուրանոցային համալիրն ունի ուղիղ ելք դեպի սահուղի, որտեղից դահուկորդները կարող են հյուրանոցից դահուկել դեպի ճոպանուղի և ետ վերադառնալ սկզբնակետ: Ձմեռային մարզաձևերի սիրահարների համար ստեղծված են ապահով և հարմարավետ բոլոր պայմաններն՝ անվճար ավտոկայանատեղի, ինչպես նաև վարձույթով են տրվում սպորտային բոլոր պարագաները:
Հյուրանոցային համալիրն ունի ուղիղ ելք դեպի սահուղի, որտեղից դահուկորդները կարող են հյուրանոցից դահուկել դեպի ճոպանուղի և ետ վերադառնալ սկզբնակետ: Ձմեռային մարզաձևերի սիրահարների համար ստեղծված են ապահով և հարմարավետ բոլոր պայմաններն՝ անվճար ավտոկայանատեղի, ինչպես նաև վարձույթով են տրվում սպորտային բոլոր պարագաները:
Հյուրանոցում, բացի հանգստից, կարելի է կազմակերպել կորպորատիվ տարբեր միջոցառումներ։
1
Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate
2
IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026
3
Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference
4
Unibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders
5
An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBank



