Մեծ Բրիտանիայի լեյբորիստների առաջնորդը կոչ է արել շփման աղբյուր հաստատել ԴԱԻՇ-ի հետ
INTERNATIONAL NEWSԱմերիկյան Associated Press լրատվական գործակալության փոխանցմամբ՝ բրիտանական Լեյբորիստական կուսակցության առաջնորդ Ջերեմի Կորբինը կոչ է արել շփման աղբյուր գտնել ԴԱԻՇ-ի հետ՝ կապված Սիրիայի հակամարտության կարգավորման ուղիների փնտրտուքի հետ։
Կորբինը հայտարարել է, որ հակամարտության կարգավորման համար պետք է շփման մեջ մտնել ԴԱԻՇ-ի հետ, ինչպես որ ժամանակին բրիտանական իշխանությունները երկխոսել են Իռլանդական հանրապետական բանակի հետ։
Բրիտանական ընդդիմության առաջնորդը հիշեցրել է, որ ԴԱԻՇ-ի մի շարք առաջնորդներ նախկինում եղել են իրաքցի զինվորական սպաներ, ինչպես նաև պարզաբանել է, որ նման միջոցը հնարավորություն կտա հասկանալ նրանց ուժեղ և թույլ կողմերը։
1
Unibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6%
2
BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor
3
Nelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BA...
4
Ucom Measures the Environmental Impact of Its Operations
5
Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2%



