Yerevan, 01.September.2026,
00
:
00
BREAKING


«Սատկի, անասուն». Արարատում կնոջ դավաճանության պատճառով ամուսինը 2 դանակի բազմակի հարվածներով սպանել է նրան

LIFE

1in.am-ը գրում է.

Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանում Գագիկ Սարգսյանի նախագահությամբ ավարտվել է

Վոլոդյա Մ.-ի գործի դատական քննությունը:

Վոլոդյան արգելանքի տակ է 2012 թվականի դեկտեմբերի 4-ից: Գործի դատական քննությունը սկսվել է 2013 թվականի օգոստոսին, ավարտվել է 2015 թվականի դեկտեմբերի վերջին:

Դեպքի Ժամանակ Վոլոդյան 51 տարեկան էր: Նա մեղադրվել է իր հետ փաստական ամուսնական հարաբերությունների մեջ գտնվող Աննային (անունը փոխված է) սպանելու համար:

Վոլոդյայի արարքը նախաքննական մարմինը մի քանի անգամ վերաորակել է: Վոլոդյան նախ մեղադրվել է դիտավորյալ սպանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով:

Գործի դատական քննության փուլում՝ 2014 թվականի ապրիլի 16-ին, մեղադրող դատախազ Ս. Մալխասյանը որոշում է կայացրել խստացնելու Վոլոդյա Մ.-ի մեղադրանքը, նոր մեղադրանք է առաջադրվել առանձին դաժանությամբ տուժողին սպանելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով:

2015 թվականի դեկտեմբերի 1-ին դատախազ Հ. Նիկողոսյանն արդեն որոշում է կայացրել մեղմացնելու մեղադրանքը, նոր մեղադրանք է առաջադրվել հոգեկան խիստ հուզմունքի վիճակում տուժողին սպանելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 105 հոդվածի 1-ին մասով:

Դատարանը հենց այդ հոդվածով էլ մեղավոր է ճանաչել Վոլոդյա Մ.-ին:

Ըստ դատական ակտի՝ Վոլոդյա Մ.-ն երկու տարեկանում ծնողների հետ Իրանից տեղափոխվել է Հայաստան, բնակվել է մինչև 1988 թվականը, ապա մեկնել է ԱՄՆ, այնտեղ ընտանիք է կազմել, ամուսնական կյանքի ընթացքում ունեցել է երկու երեխա:

2003 թվականին Վոլոդյան եկել է Հայաստան, ծանոթացել է տուժող Աննայի հետ, ով ամուսնալուծված էր ու երկու դուստր ուներ:

Որոշ ժամանակ Վոլոդյան շփվել է Աննայի հետ, նրանք ապրել են ինտիմ կյանքով:

Վոլոդյան պարբերաբար մեկնել է ԱՄՆ, վերադարձել է Հայաստան, որտեղ շարունակել է Աննայի հետ կապը:

2008  թվականին Վոլոդյան վերջնականապես հեռացել է ընտանիքից, վերադարձել է Հայաստան: Աննայի համար նա գնել է բնակարան ու ավտոմեքենա և բնակություն է հաստատել Աննայի ու նրա երկու դուստրերի հետ:

Որոշ ժամանակ անց Վոլոդյան սկսել է խանդել կնոջը, նրան կասկածել է անհավատարմության մեջ, ինչի պատճառով հաճախ վիճել են:

Ընդ որում՝ ըստ դատական ակտի, Աննան վեճերի ժամանակ չի ժխտել, որ դավաճանում է Վոլոդյային:

Սակայն Վոլոդյան Աննային սիրելով՝ շարունակել է ապրել նրա հետ…

Վերջին շրջանում Վոլոդյան տեղեկացել է, որ Աննան ինտիմ կապի մեջ է մի ատամնաբույժի հետ:

2012 թվականի դեկտեմբերի սկզբին այդ հարցի շուրջ պարզաբանում ստանալու համար Վոլոդյան ցանկացել է Աննայի հետ հանդիպել ատամնաբույժին:

Դեկտեմբերի 3-ին, ժամը 20-ի սահմաններում երեքով հանդիպել են ատամնաբույժի շենքի բակում: Վոլոդյան ու Աննան նստել են ատամնաբույժի մեքենան, խոսել են, իսկ վերջում՝ բաժանման պահին Աննան Վոլոդյայի ներկայությամբ համբուրել է ատամնաբույժին՝ ասելով, թե սիրում է նրան:

Դրանից հետո Վոլոդյան ու Աննան վերադարձել են տուն, անկողին են մտել:

Վոլոդյան քնել չի կարողացել, շուռումուռ է եկել անկողնում, դրանից զայրացած Աննան Վոլոդյային անվանել է «կով», պահանջել է, որ նա անմիջապես զանգի Ամերիկայում ապրող մորն ու 5000 դոլար խնդրի, այլապես ինքը նրան տանից դուրս կանի:

Վոլոդյան կասկածել է, որ Աննան գումարն ուզում է սիրեկանի համար: Նա զայրացել է, վեճ է սկսվել:

Վոլոդյան ձեռքերով, ապակե սկահակով հարվածներ է հասցրել Աննայի մարմնի տարբեր մասերին:

Վիճաբանության աղմուկից արթնացել են Աննայի աղջիկները, փորձել են միջամտել, պաշտպանել մայրիկին:

Վոլոդյան գնացել է խոհանոց, նրա հետևից խոհանոց է գնացել նաև Աննան ու Վոլոդյայի մոր հասցեին հայհոյանք է տվել, վերցրել է լիկյորի շիշն ու հարվածել է Վոլոդյայի գլխի գագաթային մասին: Շիշը ջարդվել է:

Աննան վերցրել է խոհանոցային դանակը, բայց Վոլոդյան մի ձեռքով բռնել է Աննայի մազերից, մյուս ձեռքով դանակը խլել է Աննայի ձեռքից՝ վնասելով իր ձեռքը:

Այդ պահին, ըստ դատական ակտի, Աննայի կողմից պարբերաբար դրսևորած հակաբարոյական վարքագծի կապակցությամբ Վոլոդյայի մոտ երկարատև հոգեճնշող իրավիճակի ազդեցությամբ առաջացել է կումուլյատիվ աֆեկտի վիճակ:

Նա Աննայի դուստրերի ներկայությամբ խոհանոցի սեղանից հաջորդաբար վերցրած երկու դանակներով, որոնցից մեկը սղոցատիպ շեղբով է եղել, հարվածներ է հասցրել Աննայի մարմնի տարբեր մասերին:

Աննան դիմադրել է,  նրա դուստրերը փորձել են Վոլոդյայի ձեռքից խլել դանակները, բայց դա նրանց չի հաջողվել: Աղջիկները տնից դուրս են վազել՝ օգնություն կանչելու: Իսկ Վոլոդյհան անընդհատ կրկնելով՝ «Սատկի, անասուն»՝ շարունակել է դանակով հարվածներ հասցնել Աննային: Վերջինս վայր է ընկել ու ստացած բազմաթիվ վնասվածքներից մահացել է:

Վոլոդյան արագ դուրս է եկել բնակարանից, նստել է Աննայի անվամբ գրանցված «Քրայսլեր» մեքենան ու մեկնել է Երևան, ճանապարհին զանգահարել է ԱՄՆ:

Հասնելով Երևան՝ մեքենան կանգնեցրել է Արշակունյաց պողոտայում և առավոտյան ժամը 7-ին մեղայականով ներկայացել է Շենգավիթի ոստիկանություն:

Հոգեկան խիստ հուզմունքի վիճակում կատարած սպանության համար Վոլոդյա Մ.-ն իրեն մեղավոր է ճանաչել:

Նա ասել է, թե վերջին շրջանում Աննան սկսել էր անբարո կյանքով ապրել բացեիբաց, ինքը վիճել է նրա հետ, բայց նա շարունակել է իրեն ազատ պահել, հեռախոսով խոսել է տղամարդկանց հետ, իր մոտ տվել է սիրեկանների անունները: Նա ստորացրել է իրեն, համարել է, որ ինքը միայն ֆինանսի աղբյուր է: Բայց ինքը, նրան սիրելով, շարունակել է հետն ապրել՝ հույս ունենալով, որ կարգի կհրավիրի…

Ատամնաբույժի հետ հանդիպման ժամանակ ինքը խնդրել է, որ ատամնաբույժը չքանդի իր ընտանիքը, բայց վերջինս ասել է, թե ինքն էլ է սիրում Աննային: Աննան իր ներկայությամբ համբուրել է սիրեկանին:

Ինքը մտածել է, որ պետք է բաժանվի, ուրիշ ելք չկա: Ատամնաբույժը մեքենայով իրենց տուն է տարել: Իրենք առանց մի բառ անգամ խոսելու տուն են գնացել, պառկել են:

Ինքը փորձել է հաշտվել անգամ այդ պարագայում, ցանկացել է գրկել Աննային, բայց վերջինս արհամարհական կերպով չի թողել: Իր քունը չի տարել, ինքը շուռումուռ է եկել՝ մտածելով իր, Աննայի, ատամնաբույժի մասին: Երբ անկողնում շատ է շարժվել, Աննան իրեն անվանել է «կով», պահանջել է, որ ինքը փող ուզի Ամերիկայում ապրող մորից…

Վոլոդյան նշել է, թե ինքը ծաղկամանով Աննային չի հարվածել, խփել է միայն դանակներով: Աղջիկների ներկայությամբ Աննային չի խփել, Աննայի պահանջով աղջիկները դուրս են եկել, որ ոստիկաններին կանչեն:

Տուժողի իրավահաջորդը պնդել է, որ Վոլոդյան իր դստերը՝ Աննային, դանակով հարվածներ է հասցրել երեխաների ներկայությամբ: Նա սպանությունը կատարել է անչափահաս երեխաների ներկայությամբ՝ առանձին դաժանությամբ, ոչ թե հոգեկան խիստ հուզմունքի վիճակում…

Դատարանը հաստատված է գնահատել, որ Վոլոդյա Մ.-ն տուժողին սպանել է հոգեկան խիստ հուզմունքի վիճակում՝ երկարատև հոգեճնշող վիճակում գտնվելը նրա մոտ առաջացրել է կումուլյատիվ աֆեկտի վիճակ՝ ըստ դատահոգեբանական փորձաքննության եզրակացության:

Վոլոդյա Մ.-ն մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 105 հոդվածի 1-ին մասով և դատապարտվել է 3 տարի 6 ամիս ազատազրկման:

Պատժի սկիզբը՝ 2012 թվականի դեկտեմբերի  4-ից:

Հօգուտ տուժողի իրավահաջորդի՝ Վոլոդյա Մ.-ից կբռնագանձվի 1 միլիոն 500 հազար դրամ՝ որպես հանցագործությամբ պատճառած վնասի հատուցում:

Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team GroupLetter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBankUcom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program "The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round AheadUcom Expands International Roaming Capabilities"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking ScamsMher Ananyan joins Unibank's Management Board Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game Moody’s changes the outlook on IDBank’s ratings to positive IDBank Introduces the New Mastercard World Card with Exclusive Travel Benefits and a Special Launch CampaignConverse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy Idram and IDBank Support Startups at Seaside Startup SummitIt is now possible to register in Unibank’s mobile application through imID as well“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting SchoolchildrenMoody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stableNew Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips to Prestigious Music AcademiesRate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative SolutionKhachaturian Rooftop Grand Opening Supported by IDBankcUcom’s Sales and Service Center Reopens at 24/2 Shahumyan Street in Ararat Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageUcom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBankCashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and SecureUcom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by EuromoneyUcom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills Ucom Supports Installation of 10 kW Solar Plant in Shenavan, Lori Unibank to Raffle a Trip to ItalyCustomer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunity