Կանխարգելիչ հետազոտություններ չանցած անձանց առողջապահական փաթեթները կսառեցվեն․ Անահիտ Ավանեսյան
POLITICSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Անձիք, որոնք չեն անցնի կանխարգելիչ հետազոտությունները, սկրինինգները նրանց առողջապահական փաթեթները կսառեցվեն, մինչև որ չանցնեն իրենց տարիքին համապատասխան բոլոր հետազոտությունները։ Այս մասին Ջերմուկում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
«Սա նպաստելու է մեր երկրում կյանքի որակի բարելավմանը, կյանքի միջին տևողության բարձրացմանը»,– ասաց նա։
Նախարարը նշեց, որ համընդհանուր առողջապահության համակարգում, որը փուլ առ փուլ ներդրվում է Հայաստանում, շեշտը դրվում է կանխարգելիչ բժշկության վրա, որտեղ հիվանդությունները փորձում են նախապես բացահայտել ՝ չսպասելով, որ դրանք ծանր վիճակում հայտնվեն:
Հիշեցնենք, որ 2024 թվականի կեսերից բժշկական ապահովագրություն կսկսեն ստանալ հաշմանդամություն ունեցող, անապահով քաղաքացիները (նպաստառուներ), սոցփաթեթից օգտվող պետական ծառայողները, ինչպես նաև անչափահասները (մինչև 18 տարեկան):
2025-ից կմիավորվեն սոցփաթեթից չօգտվող պետական հատվածի աշխատողներին, ինչպես նաև թոշակառուներին, 2026 - ից՝ մասնավոր հատվածի աշխատողներին, ինչպես նաև ֆերմերներին։ Ի վերջո, 2027 թվականից ծրագրում նախատեսվում է ներառել բոլոր մյուսներին։ Դեռևս որոշված չէ ապահովագրության ծածկույթը, ինչպես նաև դրա պետական համաֆինանսավորումը քաղաքացիների տարբեր խմբերի համար։
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



