Yerevan, 20.March.2026,
00
:
00
BREAKING


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (3 ՓԵՏՐՎԱՐԻ). Հրաժարական է ներկայացրել Հայաստանի նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը. «Փաստ»

SOCIETY

«Փաստ» օրաթերթը գրում է.

ՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ

Մոզամբիկ՝ Հերոսների օր, ԱՄՆ՝ Գազարի տորթի ազգային օր և Չորս կապելլաների օր, Թայլանդ՝ Վետերանների օր, Ճապոնիա՝ Սեցուբուն:

ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ

1897 –ծնվել է թերապևտ, արյունաբան Անդրեյ Բաղդասարովը։

1907 –ծնվել է հայ խորհրդային ռեժիսոր և դերասան Հրանտ Մանվել յանը։

1911– ծնվել է արձակագիր, մշակույթի վաստակավոր գործիչ Գարեգին Սևունցը:

1916- Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ ռուսական զորքերը գեներալ Յուդենիչի հրամանատարությամբ գրավել են Էրզրումը:

1922- ՀԽՍՀ խորհուրդների առաջին համագումարը հաստատել է Խորհրդային Հայաստանի առաջին Սահմանադրությունը:

1933 – վախճանվել է ձեռագրագետ, բանասեր, լեզվաբան, հայագետ, Մխիթարյան վարդապետ Հակովբոս Տաշյանը:

1983 –ծնվել է շախմատիստ, գրոսմայստեր Գաբրիել Սարգսյանը։

1993-հրաժարական է ներկայացրել Հայաստանի վարչապետ Խոսրով Հարությունյանը, հետագայում նրան փոխարինել է Հրանտ Բագրատյանը:

1998- «հայտնի ուժերի» ճնշման տակ հրաժարական է ներկայացրել Հայաստանի նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը՝ նշելով, որ իշխանության է գալիս «պատերազմի կուսակցությունը»:

2006- անհայտ անձինք Կոմիտասի փողոցում հարձակում են գործել ինկասատորական մեքենայի վրա: Գլխին արձակված կրակոցից սպանվել է մեքենայի վարորդը, ինչից հետո հանցագործները առևանգել են ինկասատորական մեքենան:

2009- երեկոյան Երևանում իր տան մուտքի մոտ դիմահար կրակոցներով սպանվել է Հայաստանի փոխոստիկանապետ, գնդապետ Գևորգ Մհերյանը:

2011- հայտարարվել է, որ Արցախում բացվելու է ազգային պատկերասրահ:

2021-մայրաքաղաքում երկարատև պասիվությունից հետո «Հայրենիքի փրկության շարժումը» կրկին ակտիվացել է, շարժման կոչով Ազգային ժողովի շենքի մոտ են հավաքվել քաղաքացիներ, որոնք պահանջել են կառավարության ու վարչապետի հրաժարականը:

-Հարավային Ավստրալիան ճանաչել է Արցախի ինքնորոշման իրավունքը և դատապարտել Ադրբեջանին ու Թուրքիային՝ բնիկ հայերի հայրենիք ներխուժելու համար:

ԱՇԽԱՐՀ

1014 -Դանիայի թագավոր է դարձել Հարալդ Սվենսոնը:

1377 -Ութ սրբերի պատերազմի ժամանակ Ռոբերտ Ժնևսկու բանակը գրավել է Չեզենա քաղաքը և սպանել ավելի քան 4 հազար մարդու:

1468 – վախճանվել է գերմանացի դարբին և ոսկերիչ, տպագրության գյուտի հեղինակ Յոհան Գուտենբերգը:

1488 – Բարդուղիմեոս Դիաշի նավերը հասել են Աֆրիկայի ափերը Բարեհուսո հրվանդանի մոտ:

1509 – Դիու քաղաքի մոտ տեղի ունեցած ճակատամարտում Պորտուգալիան հաղթանակ է տարել մամլուքական կայսրության նկատմամբ: Հնդկաստանը դարձել է Պորտուգալիայի գաղութ:

1637 -Նիդերլանդներում տեղի է ունեցել Կակաչամանիան. կակաչների սոխուկների առաջարկը գերազանցել է պահանջարկին, սկսվել է բորսային խառնաշփոթ, մեկ գիշերվա ընթացքում հազարավոր հոլանդացիներ են սննկացել:

1809 –ծնվել է գերմանացի կոմպոզիտոր և դիրիժոր Ֆելիքս Մենդելսոնը։

1826 -դեկաբրիստների ապստամբությանը աջակցելու մեղադրանքով ձերբակալվել է Ալեքսանդր Գրիբոյեդովը:

1830 - Ռուսաստանը, Ֆրանսիան և Անգլիան ստորագրել են Լոնդոնյան արձանագրությունը, որով ճանաչել են Հունաստանի անկախությունը Օսմանյան Կայսրությունից:

1870 -ուժի մեջ է մտել ԱՄՆ-ի Սահմանադրության 15-րդ լրացումը, որն ուղղակի արգելում է ընտրական իրավունքի սահմանափակումն՝ ըստ ռասայի, մաշկի գույնի և նախկինում ստրուկ լինելու կարգավիճակի:

1887 –վախճանվել է ավստրիացի բանաստեղծ Գեորգ Թրակլը:

1898 –ծնվել է ֆինն ճարտարապետ, դիզայներ Ալվար Աալտոն:

1930 -Հոնկոնգում Հո Շի Մինի և չինաստանցի այլ էմիգրանտների կողմից ստեղծվել է Վիետնամի կոմունիստական կուսակցությունը:

1945-Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ավարտվել է խորհրդային բանակի Վիսլա-Օդերյան հարձակողական օպերացիան:

1961 -Անգոլայում Բայշա-դե-Կասանջե պրովինցիայում գյուղացիական ապստամբությամբ սկսվել է Անգոլայի անկախության համար մղված պատերազմը Պորտուգալիայի դեմ:

1966 -Լուսին-9 ավտոմատ կայանը իջել է Լուսնի Բուրի օվկիանոսի շրջանում և Երկիր ուղարկել Լուսնի մակերևույթի առաջին լուսանկարը:

1972 - տեղի է ունեցել 11-րդ Ձմեռային օլիմպիական խաղերի բացման հանդիսավոր արարողությունը (Սապորո, Ճապոնիա)։

1977 – ծնվել է ռեգգետոն ոճի լատինաամերիկյան երգիչ Դեդի Յանկին:

2014 -Մոսկվայի թիվ 263 դպրոցում տեղի է ունեցել հրաձգություն, 10-րդ դասարանցին սպանել է իր ուսուցչին և երկու ոստիկանի: Սա առաջին նման դեպքն է եղել Ռուսաստանի դպրոցներում:

2005-վախճանվել է Վրաստանի վարչապետ Զուրաբ Ժվանիան:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyaIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, California