Պատերազմից ու վերջնական պարտությունից խուսափելու գլխավոր նախապայմանը նիկոլիզմի հեռացումն է․ Շարմազանով
BLOGՉի կարելի անմեղսունակի նման դառնալ Հայաստանի ադրբեջանացման անտարբեր դիտորդը.Աստված սա մեզ չի ներելու։
Պատերազմից ու վերջնական պարտությունից խուսափելու գլխավոր նախապայմանը նիկոլիզմի հեռացումն է։
Մեզ առաջարկվում է մոռանալ մեր արժեքները,ազգային իղձերն ու վերածվել պանթուրքիզմի ճորտի։
Ի՞նչ է փաստացի առաջարկում ՀՀ քաղաքացիներին Նիկոլը։
Ասում է՝ Հայաստանը պետք է հրաժարվի Անկախության հռչակագրի կարեւորագույն դրույթներից,որ Ադրբեջանը չհարձակվի։
Բայց իրականությունն այլ է…
Ադրբեջանը հարձակվելու է այնքան ժամանակ ,քանի դեռ Նիկոլը ՀՀ կառավարիչ է։
Փաստեր եք ուզու՞մ,խնդրեմ…
2020-ի դեկտեմբեր .Նիկոլը հանձնեց Սյունիքի բարձունքները,որ Ադրբեջանը չհարձակվի։
Հետո տվեց Սեւ լճի 30 տոկոսը։
Հետո Գորիս-Կապան ճանապարհի 21 կմ։
Հետո հանձնեց Լաչինն ու Աղավնոն։
Բայց Ադդբեջանը հարձակվեց 2022-ի սեպտեմբերին՝գրավելով 200 քառ.կմ։
Դրանից հետո Ալիեւը փակեց Արցախը ,հարձակվեց Արցախի վրա ու հայաթափեց այն՝ գերեվարելով Արցախի ռազմա-քաղաքական ընտրանուն։
Հիմա Ալիեւն ու Փաշինյանն ասում են՝ փոխեք Սահմանադրությունը։
Հետո պահանջելու են փակել Ցեղասպանության ու Սարդարապատի հաղթանակի հուշահամալիրները,Կոմիտասի թանգարանը,Արամ Մանուկյանի ու Գարեգին Նժդեհի,Վազգեն Սարգսյանի ու Անդրանիկի արձանները։
Հետո հերթը կգա Եռաբլուրին ու Պանթեոնին։
Դրանից հետո պահանջելու են Մատենադարանից հեռացնել Մաշտոցի ու Թորոս Ռոսլինի արձանները,քանի որ նրանք չեն ծնվել այսօրվա ՀՀ տարածքում եւ նրանց արձանների տեղադրումը տարածքային պահանջի ակնարկ է Թուրքիայի հանդեպ։
Դե իսկ Մխիթար Գոշի արձանի վրա էլ նիկոլականները Ալիեւի պահանջով կարող են գրել « աղվանական ու ադրբեջանական իրավագիտության հայր»։
Դրանից հետո նիկոլիզմի երեսփոխանները կարող են օրենքով Արարատ լեռը Ağrı Dağı,իսկ Հայաստանն էլ՝ Ermenistan վերանվանել։
Հնարավոր է սրան հաջորդեն նոր զեյնաբների» ու «նոր թարքանների» համերգային հյուրախաղերը «Իերեւանի» Հեյդար Ալիեւի անվան մարզադաշտում։
Սա է Նիկոլի խոստացած «խաղաղությունը»։
Մոռանալ անցյալն ու մարդուց վերածվել հիշողությունը կորցրած անասունի։
Ի՞նչ պետք է անել։
Պետք է հասնել նիկոլիզմի հեռացմանն ու շարունակել պաշտպանել մեր ազգային արժեքները,ինչպես պաշտպանվել է 1988-2018թթ. Հայոց Ոսկեդարի ժամանակաշրջանում։
Չի կարելի անմեղսունակի նման դառնալ մեր սուրբ հայրենիքի ադրբեջանացման դիտորդը։
Աստված սա մեզ չի ներելու։
1
Widest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summari...
2
Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program
3
Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark
4
Welcome to the ID booth: Big Christmas Market
5
AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center Archive



