Նիկոլ-Ալիև պասերով խաղը. Հենրիխ Դանիելյան
BLOGՍողացող դավաճանություններ, ձերբակալություններից հետո նոր ձերբակալություններ ու այս ամենը հերթական մտածված շոու ծրագրով։
Հենց այն պահին, երբ Ալիևն ուղիղ հայտարարում է, որ Սահմանադրությունը պետք է փոխվի, բռնում են ալեն սիմոնյանի եղբոր կնոջը, բացահայտում,որ կոռուպցիոներ է։
Այս ամենը մարդկանց հայցքն ու ուշադրությունը շեղող հերթական հնարքն է, ժողովրդի զգոնությունը թուլացնող քայլերից, որի վարպետն են դարձել արդեն։
Ժողովրդին նորից խաբելով ու իրական խնդիրներից շեղելով, իրականացվում է նիկոլ-ալիև զույգի մտածված ազգակործան ծրագիրը, սպասարկվում է թուրքական օրակարգը։ Սա նիկոլի նվերն է ալիևին, նախընտրական արշավում հաղթանակ գրանցելու համար։
Իսկ նման ներկայացումներից զատ,որ սրանք իրական թալանչիներ են, դա փաստ է։
Իրեն գերագույն գլխավոր հրամանատար հռչակած իշխանազավթ կառավարիչը
բանակի տոնի առթիվ ասում է, որ զինվորները բանակից փողով ազատվում են, այն բանակից, որին ինչքան էլ փորձում է կազմաքանդել, չի ստացվում։
Հայտարարում է, որ դպրոցները լավ չեն պահվում, կրթության որակին անդրադարձ երբեք չի կատարվում, հայտարարում է, որ
ճանապարհները լավ չեն սարքում,
բայց երբեք չեն խոսում թե ինչ արժեք ունի իրենց իշխանության մնալը, եթե ամեն քայլափոխի կոռուպցիայի դեպքեր են։
Հ.Գ Դուք եք արդեն խոստովանում, որ ձախողել եք, դուք եք իրար միս ուտում։
Իշխանության մոլուցքի տակ կուրացել եք ու չեք տեսնում ինչպես է նիկոլն էլ իր զրոյացած վարկանիշը բարձրացնելու համար բոլորիդ փուռը տալիս, աջ ու ձախ իրար բացահայտումներ անում, իրեն փրկելու համար կենգուրուի պես ձագին տալիս է, որ գիշատիչը ուտի։
Դատավորներ, դատախազներ, իրավապահ համակարգը հսկող պաշտոնյաներ, օրենքը մի՛ անցեք,
նիկոլի համար չկան կարմիր գծեր, իր կաշին փրկելու համար բոլորիդ հանձնելու է, ինչպես հանձնել է մեր գերիներին, գեներալներին, նախագահներին։
Նույն ճակատագրին դուք եք արժանանալու, լա՛վ իմացեք։
Բոլոր այն թալանչիները, ովքեր գողությամբ են իրենց տունը պահում, ամեն կոպեկի համար, որ զինվորից ու մանկապարտեզի երեխաների բերանից են տանում, թոշակառուների հաշվին են հարստանում, պատասխան են տալու շատ շուտով։
Այս ազգակործան իշխանությունները անցել են բոլոր կարմիր գծերը։
1
Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice
2
Unibank Becomes Title Sponsor of Alashkert Football Club
3
Unibank Call Center Now Available 24/7 on Weekdays
4
Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School Participants
5
Sergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invit...



