ԱՄՆ–ում մերկ տղամարդը ներխուժել է խանութ և հագուստ գողացել (լուսանկար)
PHOTOՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ԱՄՆ Ֆլորիդայում մերկ տղամարդը ներխուժել է եկեղեցու մոտ գտնվող խանութ և հագուստ գողացել: Այս մասին հայտնում է Fox News-ը։
Ֆլորիդայի 38-ամյա բնակիչ Մայքլ Կոստան կկալանավորվի գողության և ոչ պատշաճ վարքագծի համար։ Մերկ տղամարդը նախ քայլել է ճանապարհի երկայնքով՝ վախեցնելով վարորդներին, իսկ հետո ներխուժել է խանութ։
Վաճառողը, տեսնելով մերկ գնորդին, խնդրել է նրան շորտեր հագնել։ Տղամարդն, ի պատասխան, վաճառասեղանից մի քանի շապիկ է վերցրել և փախուստի դիմել։ Հաղորդվում է, որ նա բերման է ենթարկվել։ Ինչպես պարզել է ոստիկանությունը՝ նա անցյալում էլ օրենքի հետ կապված խնդիրներ է ունեցել։
Դեպքի հանգամանքները պարզվում են։

1
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
2
Top Travel Destinations of 2026: IDBank
3
Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastru...
4
Moody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook
5
IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026



