Խոշոր ավտովթար՝ Էջմիածին քաղաքում. կա վիրավոր
SOCIETYՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հունվարի 30-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 21:30-ի սահմաններում Էջմիածին քաղաքի Սպանդարյան փողոցում բախվել են Արարատի մարզի բնակիչ, 60-ամյա Հարություն Հ.-ի վարած «Զիլ» մակնիշի բեռնատարն ու 28-ամյա Վրույր Ս.-ի վարած ՎԱԶ-2106 մակնիշի ավտոմեքենան։
Shamshyan-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Վաղարշապատ» բժշկական կենտրոն։
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վիրավորի ինքնությունը։
Աղբյուրի տեղեկություններով՝ «ԶԻԼ»-ը հաշվառված է Վաղարշապատի քաղաքապետարանի կոմունալ բաժնի հաշվեկշռում և աղբահանություն էր կատարում։
Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում։
1
New AI-Powered Wildlife Monitoring Camera Installed in Paruyr Sevak with the Support of Ucom
2
A Birthday in Italy with Unibank
3
IDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17
4
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
5
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH



