Yerevan, 20.March.2026,
00
:
00
BREAKING


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (30 ՀՈՒՆՎԱՐԻ). Հայաստանն անդամակցել է ԵԱՀԿ-ին. «Փաստ»

SOCIETY

«Փաստ» օրաթերթը գրում է.

ՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ

Հնդկաստան՝ Անկախության համար կռվածների հիշատակի օր, Ռուսաստան՝ Ձմեռ պապի և Ձյունանուշի օր:

ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ

1896– Համիդյան ջարդերի ժամանակ Զեյթունի ապստամբությունում հայերի տարած հաղթանակից հետո անգլիական, ֆրանսիական, ռուսական և իտալական հյուպատոսների միջնորդությամբ Հալեպում կնքվել է հաշտության պայմանագիր, ըստ որի, թուրքերը զորքերը հետ են քաշել Զեյթուն գավառից:

1901 –ծնվել է խորհրդային կուսակցական, պետական գործիչ, Հայաստանի կոմկուսի կենտկոմի առաջին քարտուղար Աղասի Խանջյանը:

1927- Երևանի մշակույթի տանը տեղի է ունեցել Երևանի պետական համալսարանի առաջին շրջանավարտներին դիպլոմների հանձնման հանդիսավոր նիստը:

1933 - ծնվել է հասարակական գործիչ, «Նոր սերունդ» մշակութային միության հիմնադիր Գաբրիել Մոլոյանը:

1953 - ծնվել է ամերիկյան սցենարիստ, կինոռեժիսոր Սթիվեն Զաիլյանը։

1975 - Երևանում բացվել է Եղիշե Չարենցի տուն-թանգարանը:

1992- Հայաստանը անդամակցել է Եվրոպայի անվտանգության և համագործակցության խորհրդին (ԵԱՀԿ): -Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Նիդերլանդների հետ:

2001-Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակը ստորագրել է Սենատի և Ազգային ժողովի՝ 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը ճանաչող ավելի վաղ ընդունած բանաձևը՝ փաստացի դրան հաղորդելով օրենքի ուժ:

2018-Թեղուտի հանքավայրն ու 2014 թվականի վերջին գործարկված լեռնահարստացուցիչ կոմբինատը դադարեցրել են աշխատանքը՝ աշխատողների համար անհայտ պատճառներով։

2021-սկսել է գործել ռուս-թուրքական համատեղ մոնիտորինգային կենտրոնը Լեռնային Ղարաբաղի Աղդամի տարածքում:

ԱՇԽԱՐՀ

մ.թ.ա. 9 -օծվել է Հռոմի Խաղաղության զոհասեղանը, որը հռոմեական խաղաղության աստվածուհուն նվիրված կոթող է և կառուցվել է Հռոմի Սենատի կողմից՝ ի պատիվ մ.թ.ա. 13 թվականին Իսպանիայից և Գալիայից հաղթանակով վերադարձած Օգոստոս կայսրի: Զոհասեղանը կանխանշել է «Հռոմեական խաղաղության» դարաշրջանի սկիզբը:

1649 –հեղափոխության ժամանակ պարտություն կրելուց հետո Լոնդոնում գլխատվել է Անգլիայի թագավոր Չարլզ 1-ին Ստյուարտը:

1667– Ռուս - լեհական պատերազմի ժամանակ կնքվել է Անդրուսովյան համաձայնագիրը, որով Կիևը ժամանակավորապես մտել է ցարական Ռուսաստանի կազմի մեջ:

1730 - վախճանվել է Ռուսաստանի ցար Պետրոս 2-րդը:

1736 -ծնվել է շոտլանդացի ինժեներ-մեխանիկ, շոգեմեքենայի ստեղծող Ջեյմս Ուատտը:

1790 -Անգլիայում աշխարհում առաջին անգամ փորձարկվել է փրկանավակը:

1801 -Ռուսաստանի ցար Պավել 1-ինի հրամանագրով Վրաստանը (Քարթլի-Կախեթիա) միացվել է Ռուսաստանին:

1882 – ծնվել է ԱՄՆ-ի նախագահ Ֆրանկլին Դելանո Ռուզվելտը, որը 4 անգամ ընտրվել է այդ պաշտոնում:

1889 - ինքնասպան է եղել Ավստրիայի կրոնպրինց Ռուդոլֆ Հաբսբուրգը:

1894 -Չարլզ Կինգը արտոնագրել է իր ստեղծած հարվածող մուրճը (отбойный молоток):

1900 - ծնվել է ռուս խորհրդային կոմպոզիտոր Իսահակ Դունաևսկին:

1915 -Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ, գրոհելով ֆրանսիական նավահանգիստ Հավրի վրա, գերմանացիները առաջին անգամ օգտագործել են սուզանավեր:

1930 -խորհրդային օդերևութաբան Պավել Մոլչանովի կողմից մթնոլորտի հետազոտման նպատակով օդ է բարձրացվել առաջին օդերևութաբանական ռադիո-զոնդը:

1933 – գեներալ-ֆելդմարշալ Պաուլ ֆոն Հինդենբուրգը Ադոլֆ Հիտլերին նշանակել է կանցլեր և փաստացի Գերմանիայի իշխանությունը հանձնել ֆաշիստներին:

1935 -ամերիկացի սեյսմոլոգ Չարլզ Ռիխտերն առաջարկել է երկրաշարժերի մագնիտուդի չափման հատուկ սանդղակ, որը ներկայումս կոչվում է Ռիխտերի սանդղակ:

1937– ծնվել է ռուս նշանավոր շախմատիստ, շախմատի աշխարհի 10-րդ չեմպիոն Բորիս Սպասկին:

1943 -Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Ստալինգրադի տակ կապիտուլյացիայի է ենթարկվել 6-րդ գերմանական բանակը:

1945 -Ալեքսանդր Մարինեսկոյի հրամանատարության տակ գտնվող С-13 սուզանավը Դանցինգի ծոցի մոտ խորտակել է գերմանական ուղևորատար «Վիլհելմ Գուստլոֆֆ» նավը, որի արդյունքում, տարբեր հաշվարկներով, զոհվել է 5 300-ից մինչև 9 500 ուղևոր:

1948- վախճանվել է հնդիկների ապստամբության առաջնորդ Մահաթմա Գանդին:

1948-վախճանվել է ամերիկացի օդագնացության առաջնեկ Օրվիլ Ռայթը:

1963 - վախճանվել է ֆրանսիացի կոմպոզիտոր Ֆրանսիս Պուլենկը:

1969– «Բիթլզ» բրիտանական աշխարհահռչակ ռոք-խումբը տվել է իր վերջին համերգը:

1993 -վախճանվել է ռուս նկարիչ, հասարակական գործիչ Սվյատոսլավ Ռերիխը:

2000-ռումինա-ավստրալիական «Աուրուլ» ընկերության գործարանից տեղի է ունեցել ավելի քան 100 000 խորանարդ մետր ծանր մետաղներ պարունակող թափոնների արտահոսք Դանուբ գետ, որի արդյունքում մոտ 100 տոննա ձուկ է սատկել, իսկ վթարը անվանվել է «երկրորդ Չեռնոբիլ»:

2003 -Բելգիայում օրինականացվել են միասեռ ամուսնությունները:

2007 -վաճառքում հայտնվել են Windows Vista օպերացիոն համակարգեր:

2009 - Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում բացվել է Մայր Թերեզայի թանգարանը:

2022- վախճանվել է ռուս դերասան Լեոնիդ Կուրավլ յովը:

2023- մահապարտ ահաբեկչի կողմից պայթյուն է տեղի ունեցել Պակիստանի Փեշևարի շիիթական մզկիթում, զոհվել է 84 և վիրավորվել ավելի քան 200 մարդ:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyaIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, California