Yerevan, 15.June.2026,
00
:
00
BREAKING


Կստեղծվեն նոր ավագ դպրոցներ․ ԿԳՄՍՆ նախագիծը

POLITICS

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Արվեստի և սպայական կրթության մասնագիտացված ծրագրեր իրականացնող ավագ դպրոցների ստեղծման հայեցակարգերը հաստատելու մասին» Կառավարության որոշման նախագիծը:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ հանրապետությունում չկան արվեստի և սպայական կրթության ծրագրերով տարբեր ուղղություններով մասնագիտացված ավագ դպրոցներ, առաջարկվում է ստեղծել արվեստի և սպայական կրթության ծրագրեր իրականացնող ավագ դպրոցներ՝ արդիական կրթական ծրագրերով, նորակառույց ենթակառուցվածքներով, գերժամանակակից տեխնիկական միջոցներով հագեցած շենքային պայմաններում։

Արվեստի մասնագիտացված ծրագրեր իրականացնող ավագ դպրոց

Հանրակրթության ավագ աստիճանում արվեստի ուղղությամբ ուսումնական ծրագրեր ներկայում իրականացվում են Պ. Չայկովսկու անվան երաժշտական մասնագիտացված դպրոցում, Երևանի երաժշտական թիվ 13 հատուկ դպրոցում և «Հակոբ Կոջոյան» կրթահամալիրում։ Երևանի Պարարվեստի պետական ուսումնարանի 4-9-րդ դասարանների աշակերտները հիմնական կրթությունից հետո այն շարունակում են նախնական մասնագիտական կրթության օղակում՝ ուսումնարանում։ 

Արվեստի մասնագիտացված ծրագրեր իրականացնող ավագ դպրոցը ներկայացնում է «Ակադեմիական քաղաք» հայեցակարգի ակադեմիական կլաստերներից կազմավորված «Արվեստների կլաստերը»: Արվեստների կլաստերում կգործի արվեստի ավագ դպրոցը, որտեղ սովորողին կմատուցվի արվեստների խորացված ուղղվածությամբ կրթական ծրագիր, ինչպես նաև հասանելի կլինեն կլաստերի բոլոր ենթակառուցվածքները։ Արվեստի ավագ դպրոցում պետական պարտադիր հիմնական առարկաների և մասնագիտական առարկաների նպատակային ծրագրերով ուսուցմանը զուգահեռ կրթությունը կազմակերպվելու է հետազոտական աշխատանքների և ուսումնական խմբակների իրականացման միջոցով։

Արվեստի մասնագիտացված ավագ դպրոցի գործունեության ուղղությունները կդասակարգվեն հետևյալ կերպ՝ թատրոն և կինո, գրական ստեղծագործություն, կերպարվեստ (կերպարվեստ և կիրառական արվեստ), երաժշտություն (դաշնամուրային, լարային, փողային, հարվածային գործիքներ, վոկալ՝  դասական, ազգային և ջազ-փոփ), պար (դասական, ժողովրդական, մոդեռն)։

 

Սպայական կրթության մասնագիտացված ավագ դպրոց 

Հանրակրթության ավագ աստիճանում սպայական կրթության ուսումնական ծրագրեր ներկայում իրականացվում են միայն ռազմամարզական վարժարաններում («Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարան», ԿԳՄՍՆ «Արամ Մանուկյանի անվան մարզառազմական մասնագիտացված վարժարան», ԿԳՄՍՆ «Տիգրան Մեծ ռազմամարզական վարժարան»): Սպայական կրթության նախամասնագիտական և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացվում են Ոստիկանության ակադեմիայում:

Սպայական կրթության մասնագիտացված ծրագրեր իրականացնող ավագ դպրոցի նպատակը սովորողներին ՀՀ ուժային կառույցներում ծառայության անցնելուն, սպայական կրթություն իրականացնող միջին և բարձրագույն ուսումնական հաստատություններում հանրակրթությունից շարունակական կրթությանը նախապատրաստելն է, ինչպես նաև սպայական կրթություն ստանալուն ուղղված մասնագիտական կողմնորոշման ծրագրերի իրականացումը: Այս ուղղությամբ մասնագիտացված ավագ դպրոցում իրականացվելիք մասնագիտական ուսումնական ծրագրերը կարելի է համարել նաև ռեսուրսային համակարգ, քանի որ ՀՀ ուժային կառույցները սպասարկող բուհերին դպրոցն ապահովելու է մասնագիտական նախնական գիտելիքներ ունեցող դիմորդներով:

Սպայական կրթության մասնագիտացված ավագ դպրոցը սպայական կրթության տարբեր ուղղությունների մասնագիտացված նպատակային ուսումնական ծրագրերի միջոցով ապահովելու է ժամանակակից հետազոտական և նորարարական գործունեությունը երաշխավորող կրթական միջավայր: 

Այդ մասնագիտացված դպրոցում հանրակրթությունը հիմնական և նպատակային առարկայական ծրագրերով ուսուցմանը զուգահեռ կազմակերպվելու է սովորողների կողմից հետազոտական աշխատանքների, ուսումնական խմբակների իրականացման միջոցով՝ այդպիսով ապահովելով կարողունակությունների (գիտելիք, հմտություն, դիրքորոշում, արժեքային համակարգ) ձևավորումն ու զարգացումը կիրառության մեջ և իրական պայմաններում:

Սպայական կրթության մասնագիտացված ծրագրեր իրականացնող ավագ դպրոցը ներկայացնում է «Ակադեմիական քաղաք» հայեցակարգի ակադեմիական կլաստերներից կազմավորված «Սպայական կլաստերը»: Սպայական կրթության ավագ դպրոցի գործունեության ուղղությունները դասակարգված են՝ ըստ զինված ուժերի (ռազմական գիտություն), ազգային անվտանգության, ոստիկանության, քննչական, արտակարգ իրավիճակների ծառայությունների հետ կապված տեսակների, որոնցից սովորողն ընտրում է որևէ ուղղություն՝ որպես իր նախընտրած մասնագիտացված կրթության նպատակային ծրագիր: 

Արվեստի և սպայական կրթության մասնագիտացված ավագ դպրոցների ստեղծման ծրագրի ֆինանսավորումն իրականացվելու է ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին։

IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future