Մադրիդում հազարավոր մարդիկ բողոքի ցույց են անցկացրել վարչապետի դեմ
INTERNATIONAL NEWSՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Մադրիդի կենտրոնում մոտ 45 հազար մարդ բողոքի ցույց է անցկացրել Կատալոնիայի անկախության կողմնակիցների համաներման օրենքի, ինչպես նաև Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսի դեմ։ Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը։
Ցույցը կազմակերպել է երկրի պահպանողական Ժողովրդական կուսակցությունը, որը գլխավոր ընդդիմադիր ուժն է։
Միջոցառմանը ներկա է եղել նաև քաղաքական ասոցիացիայի ղեկավարությունը։
Մինչ այս՝ Euractiv պորտալը հայտնել էր, որ Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը մտադիր է հանդիպումներ ունենալ կատալոնացի անջատողականների առաջնորդներ Կարլես Պուչդեմոնի և Օրիոլ Ժունկերասի հետ։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Կատալոնիայի բնակիչների կեսից ավելին չի ցանկանում անջատվել Իսպանիայից։
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



