Ամառային անվտանգ հագուստի վերաբերյալ ցնցող տվյալներ՝ գիտնականների կողմից
LIFE
Այն կարծիքը, թե ամռանը ավելի լավ է բաց գույնի հագուստ կրել, հնացել է: Ինչպես տեղեկացնում է Segodnya.ua-ն, Կատալոնիայի համալսարանի գիտնականները պնդում են, որ մուգ գույները ավելի լավ են կլանում և իրենց մեջ պահում ուլտրամանուշակագույն ճառագայթները, իսկ բաց գույնի հագուստ կրողների համար մաշկի քաղցկեղով հիվանդանալու ռիսկն ավելի մեծ է: Ուլտրամանուշակագույնից մաշկը առավել արդյունավետ պաշտպանում են մուգ կապույտը և կարմիրը:
Մասնագետները նաև զգուշացնում են, որ ամառային հագուստը պետք է ազատ լինի. կիպ շապիկները չեն պաշտպանում վտանգավոր ճառագայթներից:
Վերջերս խանութներում հայտնվել է ճառագայթներից պաշտպանող հատուկ հագուստ: Այն պատրաստված է պոլիէսթերից, հարմար է մարզիկների և բնության գրկում հանգստացողների համար:
Դրսում գտնվողներին խորհուրդ է տրվում կրել բամբակյա հագուստ, գլխարկ և շարֆ: Իսկ լողազգեստ գնելիս պետք է ընտրել հնարավորինս փակ տարբերակները և հետևել, որ գործվածքը ունենա ուլտրամանուշակագույնի զտիչներ: Հնարավոր է, որ անվտանգ լողազգեստը փրկի կրծքի քաղցկեղից: Լողափում խորհուրդ է տրվում ծածկվել լայն շղարշե շարֆերով:




















































