Yerevan, 24.April.2026,
00
:
00
BREAKING


Փաշինյանը պետք է հետևություններ անի Արևմուտքի գեղեցիկ խոստումներին հավատացած երկրների սխալներից

ANALYSIS

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

 

ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատար Ֆիլիպո Գրանդին հայտնել է, որ ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքով 10 միլիոն ուկրաինացիներ դարձել են փախստականներ և ներքին տեղահանվածներ, և նրանց մեծ մասը դեռ չի կարող վերադառնալ տուն։ Գրանդիի տվյալներով՝ 6,3 մլն մարդ մեկնել է արտասահման, եւս 3,7 մլն մարդ հատուկ ռազմական գործողության գոտուց տարհանվել է Ուկրաինայի այլ շրջաններ։ 2,5 միլիոն մարդ, ըստ ՄԱԿ-ի, դեռևս չի կարողանում վերադառնալ իրենց տները վտանգավոր իրավիճակի պատճառով։

Ինչպես տեսնում ենք, Արևմուտքի՝ մինչև վերջ աջակցելու խոստմանը հավատացած ուկրաինացիներն ստիպված են փրկվել պատերազմից՝ լքելով սեփական հայրենիքը: Մոտավորապես, նման մի պատկեր էլ ՄԱԿ-ը արձանագրել էր 2008 թվականին վրաց-օսական հակամարտությունից հետո, որը հայտնի է նաև որպես «օգոստոսյան պատերազմ»։ Այն տևեց 5 օր և ավարտվեց վրացական կողմի ռազմական պարտությամբ, ՌԴ և մի քանի այլ երկրների կողմից Հարավային Օսիայի և Աբխազիայի անկախության ճանաչմամբ, ինչպես նաև այդ հանրապետություններում ռուսական ռազմական ներկայության ամրապնդմամբ։ Պատերազմի արդյունքում, ըստ տարբեր աղբյուրների, հարյուրավոր, եթե ոչ հազարավոր մարդիկ ստիպված էին լքել իրենց տունն ու դառնալ փախստական: Գաղտնիք չէ, որ 2008 թվականին Վրաստանի իշխանությունները, սկսելով ռազմական գործողությունները, ոգեշնչված էին հենց Արևմուտքից և մասնավորապես՝ ԱՄՆ-ից հնչող աջակցության խոստումներով:

Ահա ևս մեկ այլ դրվագ՝ Աֆղանստանից ամերիկյան զորակազմի անակնկալ դուրս բերման արդյունքում տասնյակ հազարավոր աղֆանցիներ, հայտնվելով մեն-մենակ Թալիբան շարժման առջև, ստիպված լքեցին երկիրը՝ հեռանալով հիմնականում Իրան և Պակիստան: Ոչ պաշտոնական տվյալներով՝ փախստական դարձած աֆղանցիների թիվն անցնում էր 50 հազարը:

2020 թվականի 44-օրյա պատերազմի և 2023 թվականի սեպտեմբերյան ագրեսիայի հետևանքով շուրջ 120 հազար արցախցի, ենթարկվելով էթնիկ զտման, ստիպված եղան լքել իրենց հայրենիքը՝ ապաստան գտնելով Հայաստանում։ Ըստ որոշ տեղեկությունների՝ պատերազմի օրերին Նիկոլ Փաշինյանը չի համաձայնվել ռուսական կողմի և անձամբ ՌԴ նախագահի կողմից առաջարկած միջնորդությանը, ինչը թույլ կտար կանգնեցնել պատերազմը և խուսափել շատ ավելի մեծ կորուստներից, քանի որ ՀՀ վարչապետն ուղղորդվում էր հենց Արևմուտքից եկող՝ մինչև վերջ կռվելու հորդորներով: Թե ինչ եղավ արդյունքում՝ այսօր արդեն ակնհայտ է:

Այս օրինակները հուշում են ՀՀ իշխանություններին զերծ մնալ հերթական արկածախնդրությունից, չվտանգել ՀՀ–ի առանց այդ էլ խարխուլ անվտանգային համակարգը և չտանել Հայաստանը նոր փորձությունների: Արևմուտքի գեղեցիկ խոստումներին հավատացող Փաշինյանն ու նրա թիմակիցները պետք է դասեր քաղեն ինչպես այլ երկրների լիդերների, այնպես էլ սեփական սխալներից...

Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation