Երևանը կարևորություն չի տալիս ՀՀ քաղաքացիների հանդեպ տեղի ունեցող ապօրինությանը հակազդելուն. Մենուա Սողոմոնյան
BLOGՄենուա Սողոմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Նույն օրվա ընթացքում՝ հունվարի 25-ին, հայկական լրահոսում հայտնվեց երկու լուր․ 1/ Ադրբեջանում ապօրինաբար պահվող Արցախի ղեկավարների կալանքի ժամկետը երկարաձգվեց ևս 4 ամսով, 2/ Երևանը առաջիկա օրերին ականապատ դաշտերի 8 քարտեզներ կփոխանցի Բաքվին։
Արցախի ղեկավարների կալանքի ժամկետի երկարաձգմանը Հայաստանի Հանրապետության անունից պաշտոնական ոչ մի արձագանք չեղավ։ Դա ցույց է տալիս, որ, շատ մեղմ ասած, պաշտոնական Երևանը կարևորություն չի տալիս ՀՀ քաղաքացիների հանդեպ տեղի ունեցող ապօրինությանը հակազդելուն։
Ականապատ դաշտերի քարտեզների հանձնման մասին լուրին Ադրբեջանի ԱԳՆ-ը անմիջապես արձագանքեց նախապես մշակված գրագետ տեքստով, որտեղ ոչ միայն գոհունակության խոսք չեղավ, այլև Հայաստանին շարունակեց մեղադրել պատերազմական հանցագործությունների մեջ՝ կանխելով քարտեզների փոխանցման այս ժեստի հնարավոր քաղաքական կապիտալիզացիան Հայաստանի կողմից։
Իմ խորին համոզմամբ, տեղի է ունեցել փոխշահավետ գործարք, բարտեր՝ բոնուսով։
Արցախի ղեկավարները Բաքվում պահվում են ապօրինի, միջազգային իրավունքի նորմերի կոպտագույն խախտմամբ, և վաղ թե ուշ Բաքուն նրանց ազատ է արձակելու և պատասխանատվության գործընթաց է մեկնարկելու այս ապօրինության դեմ։ Սակայն հաշվի առնելով, որ նրանցից ոմանց, օրինակ՝ Ռուբեն Վարդանյանի ազատվելը և Հայաստան գալը հակասում է թե՛ Փաշինյանի, թե՛ Ալիևի շահերին, վերջիններս անում են հնարավոր ամեն ինչ, որպեսզի մինչև կապիտուլյացիայի համաձայնագրի ստորագրումն ու վավերացումը, ինչպես նաև Հայաստանում սահմանադրական հեղաշրջման իրականացումը այդ մարդիկ շարունակեն մնալ անազատության մեջ։ Բայց քանի որ Ալիևը յուրացրել է ցանկացած իրավիճակում օգուտ կորզելու կարողությունը, ուստի հաջողեցրել է Փաշինյանի քաղաքական հակառակորդների կալանքի երկարաձգման դիմաց նրանից պոկել ականապատ դաշտերի քարտեզները՝ որպես բոնուս։
1
Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close
2
When CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan
3
The Winners of the Third Round of the Junius Competition Have Been Announced
4
Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in Armenia
5
On the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the ...



